Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ». թուրքական ռադիոալիքների տարածումը չի՞ խանգարում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Վերջին շրջանում ահազանգեր են ստացվում, որ Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում ռադիոյի հաճախականություններում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում թուրքական (որոշ մարզերում՝ նաև ադրբեջանական) ալիքներ: Ընդ որում, սոցիալական ցանցերում տարածված մեկնաբանություններում շատերը նշում են, թե հատկապես Արցախին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ ռադիոեթերում կարող են հանկարծակի խափանումներ լինել, իսկ հետո էլ թուրքական երաժշտություն կամ էլ հաղորդում միանա:

Այս հարցերի առնչությամբ օրերս «Փաստը» գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ուղղել էինք երկու հարց՝ արդյո՞ք նախարարությունը տեղյակ է այս խնդրին, եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հարցը կարգավորելու, հաճախականությունները «մաքրելու» ուղղությամբ, և երկրորդ՝ արդյո՞ք գործ չունենք ազգային անվտանգությանն առնչվող խնդրի հետ: Նախարարությունը, անդրադառնալով առաջին հարցին, նշել է, որ ՀՀ ԲՏԱ նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կոմիտե» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են եթերի մշտադիտարկման աշխատանքներ, այդ թվում՝ ռադիոհեռարձակման համար նախատեսված ռադիոհաճախականությունների տիրույթում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա այն պայմանով, որ դրանք չեն խոչընդոտի այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին: Նշենք, որ սահմանից այն կողմ լսելի են նաև ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: Միաժամանակ, Հեռահաղորդակցության միջազգային միության պահանջներին համապատասխան, եթե հարևան երկրի տարածքում ռադիոհաճախականության շահագործումը չի խանգարում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս շահագործվող որևէ ռադիոհեռարձակող սարքի կամ համակարգի աշխատանքին, ապա Հայաստանի Հանրապետության կապի ադմինիստրացիան այն ընդունում է որպես ի գիտություն:

Հակառակ դեպքում՝ այն կբողոքարկվեր Հեռահաղորդակցության միջազգային միությունում»,-ասված է պատասխանի մեջ: Ինչ վերաբերում է անվտանգության խնդրին, նախարարությունը հավելում է. «Անվտանգությանն առնչվող խնդիրների դեպքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշտապես աշխատանքներ է տանում պետական համապատասխան մարմինների հետ»: Ինչ խոսք, նախարարությունը սփոփել է մեր սրտերը՝ ասելով, թե սահմանից այն կողմ լսելի են նաև ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով: Իսկ իրականում մենք գործ ունենք տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցի հետ, չնայած այս մասին խոսելիս որպես հակադարձում ոլորտի պատասխանատուները թերևս կրկին կարող են նշել՝ «ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ»:

Նույն սկզբունքով էլ մշակույթը, գիտությունը չեն ճանաչում սահմաններ, ինչ է, վաղն էլ այս համաշխարհային լոզունգին հետևելով՝ թուրքական երգերի երեկո՞ է կազմակերպվելու մեր երկրում: Նախարարության ինքնավստահությունը բոլորովին վարակիչ չէ: «Եթե հարևան երկրի տարածքում ռադիոհաճախականության շահագործումը չի խանգարում ՀՀ-ում ներկայումս շահագործվող որևէ ռադիոհեռարձակող սարքի կամ համակարգի աշխատանքին, ապա ՀՀ կապի ադմինիստրացիան այն ընդունում է որպես ի գիտություն»: Տպավորություն է, թե պետք է սկսենք քիչ-քիչ համակերպվել մեր ռադիոեթերում թուրքական և ադրբեջանական ալիքների առկայության հետ, չէ՞ որ Թուրքիայից անգամ դրական ազդակներ ենք ստանում և սկսում մերձեցման գործընթաց:

Իսկ արդյո՞ք նախարարությունը չունի մտահոգություն կամ էլ համապատասխան պետական մարմինների հետ քննարկե՞լ է այն հարցը, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ թուրքական կամ ադրբեջանական ռադիոալիքներից մեկը, ներթափանցելով մեր հաճախականություն, հայերենով ապատեղեկատվություն կամ էլ խուճապ պարունակող տեղեկատվություն տարածի: Թե՞ հերթական անգամ դժբախտությունը պետք է թակի մեր դուռը, հետո նոր սկսենք մտածել, թե ինչպես հաղթահարենք դրա հետևանքները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ