«Ժամանակ». YerevanCity-ներում անձնագրի գրավի դիմաց 200 հազար դրամ վերցնելը օրենսդրորեն պատժելի արարք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել նույն սուպերմարկետից:
Իսկ անձնագիրը կարող են ետ ստանալ միայն գումարը մարելուց հետո: Որքանով՞ է սա օրինական՝ «Ժամանակ»-ի հարցին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը գրավ վերցնելը վարչական իրավախախտում է և օրենսդրորեն պատժելի արարք է համարվում:
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը պարտավոր է ընթացք տալ նման դեպքերին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



