Իրանի ՀՆԱ-ն տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո կաճի 4-5,5 տոկոսով. ԱՄՀ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ՀՆԱ-ն տնտեսական պատժամիջոցների չեղարկման արդյունքում 2016-2017 թվականներին կաճի 4-5,5 տոկոսով, միջնաժամկետ հեռանկարում աճը կկայունանա 4 տոկոսի մակարդակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է այդ երկրում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության կատարած ուսումնասիրություն արդյունքների վերաբերյալ տարածված կանխատեսման մեջ:
«Կանխատեսման համաձայն՝ Իրանի ՀՆԱ-ն 2016-2017 թվականներին տնտեսական պատժամիջոցների չեղարկման արդյունքում կաճի 4-5,5 տոկոսով»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ ճշտվում է, որ տնտեսական աճը «միջնաժամկետ հեռանկարում կկայունանա 4 տոկոսի մակարդակում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



