Իրանի ՀՆԱ-ն տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո կաճի 4-5,5 տոկոսով. ԱՄՀ
INTERNATIONAL NEWSԻրանի ՀՆԱ-ն տնտեսական պատժամիջոցների չեղարկման արդյունքում 2016-2017 թվականներին կաճի 4-5,5 տոկոսով, միջնաժամկետ հեռանկարում աճը կկայունանա 4 տոկոսի մակարդակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է այդ երկրում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության կատարած ուսումնասիրություն արդյունքների վերաբերյալ տարածված կանխատեսման մեջ:
«Կանխատեսման համաձայն՝ Իրանի ՀՆԱ-ն 2016-2017 թվականներին տնտեսական պատժամիջոցների չեղարկման արդյունքում կաճի 4-5,5 տոկոսով»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ ճշտվում է, որ տնտեսական աճը «միջնաժամկետ հեռանկարում կկայունանա 4 տոկոսի մակարդակում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



