Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստան-Իսրայել. Երկու պատմական ժողովուրդ ապագայի խաչմերուկում

ԲԼՈԳ

Սմբատ Ղահրամանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գաղտնիք չէ, որ Իսրայելն ունի աշխարհի ամենահզոր ու մարտունակ բանակներից մեկը, ինչպես նաև գաղտնիք չէ, որ Իսրայելն ունի բավականին հաջողված պետականաշինության ու տնտեսակարգի լավ պատմություն, որի արդյունքում տասնամյակների շարունակ լինելով պատերազմում ու ունենալով ազգային խնդիրներ, երբևէ ծնկի չի իջել, ճիշտ հակառակը` հզորացրել է տնտեսությունը, զարգացրել գիտությունը, ժամանակակից ու արդիական դարձրել այն բանակը, որը համարվում է աշխարհի լավագույն զինված ուժերից մեկը իր կառուցվածքով, կառավարմամբ ու առհասարակ բոլոր հնարավորություններով։

Հայաստանն էլ բացառություն չէ, կարելի է ասել, քիչ է տարբերվում Իսրայելից, նույն ազգային խնդիրը մեզ մոտ գուցե մի փոքր կարճ ժամանակ, անկախ պետություն, ազատ տնտեսական շուկայական հարաբերություններ, պետականաշինություն և այլն։
Եթե հաշվի առնենք երկու պետությունների մշակութային, ազգային, հոգևոր և այլ բաղադրիչները, կհամոզվենք, որ հայերը շատ են նման հրեաներին, սակայն պետք է խոստովանել, որ մենք ավելի շատ բան ունենք սովորելու նրանցից, քանզի հրեա ժողովուրդը այսօր կառուցել է մի այնպիսի պետություն, որով կարող է հպարտանալ ցանկացած հրեա, հրեա պաշտոնյա, նախկին պաշտպանության նախարարներ, վարչապետներ ու նախագահներ։
Մենք այդ պետությունը կառուցելու ճանապարհին ենք ու թերևս քիչ բան չի, որ արդեն հասցրել ենք անել։ Ազատ ու անկախ պետություն, մարտունակ ու ազգային բանակ, քաղաքական ու պետական ինստիտուտների կայացնում և այլն։
Դժվար է ասել, համենայնդեպս սխալ կլինի ասել, որ հայ-հրեական հարաբերությունը միշտ եղել են բարձր մակարդակի վրա կամ ամեն հնարավոր միջոց օգտագործվել է, որ երկու պետությունները մերձենան ու համագործակցեն ամենատարբեր ոլորտներում, սակայն նորանկախ պետության կայացումից ի վեր պաշտոնական այցելություններ եղել են պատմական սուրբ հող։
1994թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Վահան Փափազյան (աշխ.)
1995թ. փետրվար Նախագահ Լեւ ոն Տեր Պետրոսյան (աշխ.)
1998թ. հոկտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան (աշխ.)
2000թ. հունվար Նախագահ Ռոբերտ Քոչարյան (աշխ.)։

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին:

1993-2007թթ. Վրաստանում Իսրայելի դեսպանները հավատարմագրվել են նաեւ Հայաստանում:

2007-ից Հայաստանում Իսրայելի դեսպանների նստավայրը Երուսաղեմն է:

2010թ. հոկտեմբերին Հայաստանում Իսրայելի դեսպան է նշանակվել Շմուել Մեիրոմը: 1996թ. Հայաստանը Ցոլակ Մոմջյանին նշանակել է պատվո հյուպատոս Երուսաղեմում:

2011թթ. Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե)։

Հայ-հրեական հարաբերությունները միանշանակ ունեն որակապես նոր փուլ տեղափոխելու կարիք ու անհրաժեշտություն և դա թերևս բխում է երկու ազգերի շահերից։

Մի քանի օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայելի Կնեսետի պաշտոնական հրավերով եղել է Երուսաղեմում և Թելավիվում։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել Իսրայելի Կնեսետին` այս տարվա ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության մասնակցության համար: Կարեւորվել է նաեւ բարեկամական խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, քննարկվել է խմբին կից հայ-իսրայելական ֆորում ստեղծելու գաղափարը, որտեղ հնարավոր կլինի ներգրավել նաեւ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին: Կողմերն անդրադարձել են նաեւ ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման գործում խորհրդարանականների ակտիվ դերակատարման անհրաժեշտությանը: Հայկական պատվիրակությունն ընդգծել է, որ հայ խորհրդարանականներն ակնկալում են, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում, եւ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ` հայ եւ հրեա ժողովուրդները, միջազգային հանրության հետ միասին կշարունակեն իրենց պայքարը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում:
Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Պլեսկովան, շնորհակալություն հայտնելով այցելության հրավերն ընդունելու համար, կարեւորել է խորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը եւ նշել, որ բարեկամական խումբը Կնեսետում ապագայում ակտիվացնելու է իր գործունեությունը` նպաստելով ՀՀ-Իսրայել կապերի ամրապնդմանը եւ հարաբերությունների զարգացմանը:
Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Հայկական կողմի խնդրանքով Ցախի Անեգբին ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգում արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության, ռազմավարական նշանակության հարցերի շուրջ խորհրդարան-կառավարություն համագործակցության արդյունավետ կառավարման, վերահսկողության եւ օպերատիվ քաղաքական որոշումների ընդունման իսրայելական փորձը: Քննարկվել են համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:
Հայկական կողմն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը, տարածաշրջանում իրավիճակի խեղաթյուրումը եւ կեղծ տեղեկատվության տարածումը: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացը, դրսեւորում է վտանգավոր կեցվածք, որին, ցավոք, երբեմն հավատում են նաեւ տարբեր խորհրդարանների պատգամավորներ:
Հանդիպումների ավարտին Արտակ Զաքարյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը քննարկել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, հայ-իսրայելական հարաբերություններին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ԵՏՄ շրջանակում Իսրայել-Հայաստան տնտեսական հնարավոր համագործակցությանը, ինչպես նաեւ տուրիզմին եւ օդային հաղորդակցությանը վերաբերվող հարցեր:
Պատվիրակությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում հանդիպումներ է ունեցել նաեւ Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ համայնքին եւ հոգեւոր-մշակութային կյանքին վերաբերող հարցեր: Նույն օրը պատվիրակությունը մասնակցել է Սուրբ Հարություն տաճարում մատուցված պատարագին:
Այցի ավարտին պատվիրակությունը Թել Ավիվում Հոգեշնորհ Տեր Տիրան Աբեղա Հակոբյանի նախաձեռնությամբ, Սուրբ Նիկողայոս վանքին կից համայնքային կենտրոնում հանդիպել է Իսրայելի պետությունում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կարծում եմ ժամանակն է թարմացնել հայ-հրեական կապերը, չնայած այդ ամենը պիտի բխի գրագետ ու սառը հաշվարկներից։

Մի կողմից՝ Հայաստանի համար Իսրայելը կարեւոր երկիր է` հաշվի առնելով նրա ներուժն ու անցած ուղին, քաղաքական ազդեցությունը, տնտեսական հնարավորություններն ու տեխնոլոգիական զարգացումը, հզոր հրեական լոբբիի ներկայությունը Վաշինգտոնում եւ այլ մայրաքաղաքներում, ինչպես նաեւ աշխարհագրական ու պատմական ընդհանրությունները, որ կան Հայաստանի եւ Իսրայելի միջեւ: Մյուս կողմից՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարեւորությունը պայմանավորված էր Թուրքիայի հետ նրա ունեցած ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից: Իսրայելը արդեն փորձել էր ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան Վրաստանի եւ Ադրբեջանի միջոցով: Սակայն Հայաստանի կողմից որեւէ քայլ, որ կարող էր ուղղված լինել Իսրայելի հետ հարաբերությունների սերտացմանը, լավ չէր ընկալվի արաբական աշխարհի եւ հատկապես մեր կարեւոր գործընկեր Իրանի կողմից:

Ժամանակին ասում էին, որ Հայաստանն ընտրեց Իրանը ու առկախեց եղած հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն դա էդպես չէ ու չի կարող լինել։ Հայաստանը ունի բացառիկ հնարավորություններ ստեղծելու իսկական գործընկերային կապեր Իսրայելի ու դա բխում է մեր պետության ուժեղ դիրքերից։

Համոզված եմ, որ ճիշտ դիվանագիտական աշխատանքի ու նպատակային քաղաքական շնորհիվ մենք կարող ենք ունենալ Իսրայելի հետ բավականին ջերմ հարաբերություններ չնեղացնելով մեր մյուս գործընկերոջը` Իրանին։

Եթե հաշվի առնենք նաև, որ Իսրայելը այսօր հանդիսանում է ամենաժամանակակից ու որակյալ սպառազինության արտադրողը, մենք պիտ կարողանանք օգտվել այս առիթից ու կառուցել իսկական հարաբերություններ, քանզի չի բացառվում, որ վաղը նույն Իսրայելից մենք գնենք այնպիսի զենքեր ու սպառազինություն, որն հիմա չունենք ու որի կարիքը վստահաբար շատ ունենք։

Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հզ. հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։

TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա Կոստանյան