Վայոց ձորի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի երթևեկությունը մի քանի օր կլինի միակողմանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը դեկտեմբերի 22-28-ը լինելու է միակողմանի երթևեկելի` կապված ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքայ ին կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այժմ տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ:
Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 24-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին:
Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



