Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անուղղելի նախարարն ու մտքի «գիգանտը». երբ չեն գիտակցում սեփական խոսքի արժեքը.168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ իր անհիմն գնահատականներով շարունակում է զարմացնել էկոնոմիկայի նախարարը։ Ասում է բաներ, որոնց ձեռքը հետո ինքն էլ է կրակն ընկնում։ Երբեմն անկեղծ զարմանում ես, թե ինչպես կարող է կառավարության թիվ մեկ էկոնոմիստն այսքան անլուրջ ու մակերեսային մեկնաբանություններ անել տնտեսության զարգացումների վերաբերյալ։

Երկար ժամանակ էկոնոմիկայի նախարարը պնդում էր, որ այս տարի Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է լինելու։ Վահան Քերոբյանն այնքան էր տարվել իր այդ գաղափարով, որ հայտարարում էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճ չլինի։

Տարին մոտենում է ավարտին, ու ակնհայտ է, որ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ նախարարի կանխատեսումներն իրականանալու ոչ մի հեռանկար չունեն։ Այլևս պարզ է, որ մեզ երկնիշ աճ չի սպառնում։ Դա հասկացել է նաև էկոնոմիկայի նախարարը։ Ու հիմա անհույս փորձեր է անում՝ իր փորած փոսից դուրս գալու համար։ Բայց դրա փոխարեն՝ հայտնվում է մեկ այլ զավեշտալի վիճակում։

«Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Ժամանակին, երբ նա հայտարարում էր երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսման մասին, հաստատ անվանական աճը նկատի չուներ։

Հիշեցնենք, որ անվանական աճը այն աճն է, որը ներառում է նաև գնաճը։

Բայց տնտեսական աճի՝ մեզ հայտնի ցուցանիշները, որոնք սովորաբար ներկայացվում են, անվանական աճերով չեն ներկայացվում։ Դա նույնն է, որ 5 տոկոս տնտեսական անկում լինի և 15 տոկոս գնաճ, ու հայտարարես, թե ունես 10 տոկոս տնտեսական աճ։

Սա աբսուրդ է։ Բայց մեր իշխանությունները սովոր են նման աբսուրդ հայտարարություններ անել։

Տնտեսական աճը պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է իրական աճերով։ Ու հիմա, երբ էկոնոմիկայի նախարարը հերթական մանր խորամանկությունն է փորձում անել դեմքը փրկելու համար, ժամանակին այդ մասին պետք է որ իմանար։

Բայց, իհարկե, էկոնոմիկայի նախարարի «քաջագործությունները» միայն տնտեսության երկնիշ աճի կանխատեսումներով չեն սահմանափակվում։

Հիշենք զբոսաշրջություն 319 տոկոսանոց աճը՝ «Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոս»։

Տարին մոտենում է ավարտին, ու կրկին տեսնում ենք, թե էկոնոմիկայի նախարարի այդ կանխատեսումն ինչքանով է իրականացնել։

Նախորդ տարվա կտրուկ անկումից հետո, այս տարի զբոսաշրջության ոլորտում որոշակի ակտիվություն կա։ Բայց դա այն 319 տոկոսին անգամ մոտ չէ, ինչի մասին խոսում էր էկոնոմիկայի նախարարը։

Ինն ամսում Հայաստան է այցելել 609 հազար զբոսաշրջիկ։ Նախարարի ասած 319 տոկոսին հասնելու համար դեռ այդքան էլ պետք է այցելի մինչև տարեվերջ։

Հիշենք նաև գյուղատնտեսություն վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։

«Այս տարի այդ ոլորտում տպավորիչ աճ ենք ակնկալում, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերը արդեն «պտուղներ» են տալիս»,- այս հայտարարությունը Վահան Քերոբյանն արել է տարվա կեսերին։ Այսինքն՝ ընդամենը 2-3 ամիս առաջ։

2-3 ամիս հետո պարզվում է, որ գյուղատնտեսության մեջ ընդհանրապես աճ չկա։ Գյուղատնտեսության արտադրության ծավալները մի բան էլ նվազել են։ Ինն ամսում ունենք 1,5 տոկոսանոց անկում։

Հիմա տեղափոխվենք այն ներդրումային հորդումների ու շինհրապարակների դաշտ, որոնց մասին ժամանակին հայտարարում էր էկոնոմիկայի նախարարը։ Օրերս էլ Ազգային ժողովում տեղի ունեցող բյուջետային քննարկումների ժամանակ էր փորձում արդարացնել իր ասածները։

«Այս պահին Երևանում կառուցվում է 257 բազմաբնակարան շենք։ Վերջին 12 տարվա մեջ տրված է եղել մոտավորապես 320 շինթույլտվություն, որից 185 շինթույլտվությունն այս պահին կառուցվող շենքերին է վերաբերում։ Եվ մենք այստեղ խոսում ենք, որ ներդրումներն ընդամենը բենզալցակայաններ են։ Շատ ենք խոսել տարբեր ներդրումային ծրագրերի մասին, բայց չեմ ուզում հերթով բոլորին անդրադառնալ»,- պատգամավորների հայտարարություններից նեղսրտում էր նախարարը։

Նախ այն, որ Երևանում 257 բնակելի շենք է կառուցվում, չնայած դա էլ խիստ կասկածելի է, չի խոսում ո՛չ ներդրումների հորդելու, և ո՛չ էլ Հայաստանը շինհրապարակի վերածվելու մասին։ Որ բնակարանային շինարարության ոլորտում որոշ ակտիվություն կա, դա էլ այս կառավարության շնորհքը չէ։ Դա այն ծրագրի արդյունքն է, որի հիմքերը դրել էին նախորդ իշխանությունները։ Խոսքը եկամտային հարկի վերադարձման ծրագրի մասին է, ինչն այս իշխանություններն այնքան խեղաթյուրեցին, որ հիմա ստիպված են հրաժարվել դրանից, որովհետև մեծ ծանրություն են դրել պետական բյուջեի վրա ու չեն կարողանում տակից դուրս գալ։

Բայց նույնիսկ այդ պարագայում չենք կարող ասել, որ ներդրումները հորդում են, իսկ երկիրը դարձել է մեծ շինհրապարակ։

Ներդրումների հորդելն ու մեծ շինհրապարակը երևում են պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներում։ Իսկ դրանք վկայում են, որ ո՛չ մեկը ունենք, և ո՛չ էլ մյուսը։

Ինն ամսվա ընթացքում շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 6,4 տոկոսով, այն էլ՝ անցած տարվա գրեթե 16 տոկոս անկումից հետո։

Ոչ մի նշանակություն չունի, որ հիմա Երևանում 257 բնակելի շենք է կառուցվում, ինչպես ասում է նախարարը։ Դա դեռ չի նշանակում, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Շինարարությունը միայն բնակելի շենքերը չեն։

Ի վերջո՝ պետք է գիտակցել, որ միայն հայտարարություններով ու լավատեսական սպասումներ ձևավորելով տնտեսություն չեն զարգացնում։ Դա հետո բերելու է նաև հիասթափության ու ավելի վատ հետևանքների։

Պետք է գործ անել, ՀՆԱ ստեղծող ներդրումային ծրագրեր իրականացնել, աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել և ոչ թե հույսը դնել Ամանորի արձակուրդները մի քանի օրով կրճատելու հաշվին տնտեսական աճի ինչ-որ արդյունք ցույց տալու վրա։ Չասենք այն զավեշտալի հիմնավորումները, որոնք բերվում են այդ նախաձեռնությունն արդարացնելու, տոնական օրեր կրճատելու ու այդ կերպ գնաճը զսպելու վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարը, լավ կլինի, իր գործով զբաղվի և ոչ թե կեղծ լավատեսություններով՝ փորձի խեղաթյուրել իրականությունը։ Ինչպես տեսնում ենք, իրականությունը շատ ավելի տխուր է, քան փորձում է ներկայացնել նախարարը։

Ինն ամսում մեր տնտեսության ակտիվության աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, անցած տարվա 6,6 տոկոս անկումից հետո։ Իսկ արդյունաբերությունը, որն էկոնոմիկայի նախարարի ենթակայության թիվ մեկ ոլորտն է, գրեթե զրոյական աճի է ձգտում։ Սա է էկոնոմիկայի նախարարի աշխատանքի առաջին ցուցիչը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող