Դե հետ գնացեք ու տեսեք, թե ով էր նման հրաման տվել, որ դրանից հետո Արշակ Կարապետյանը «դուխավիկ տղա» էր խաղում. Աբրահամյան
ԲԼՈԳԵրկրում 1 տարվա ընթացքում պաշտպանության 3 նախարար է փոխվում, իսկ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ դիմակայության կամ ագրեսիայի կանխման մասին։Տեսանյութին կից գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ընդ որում՝ իրադարձությունների թեժ պահին, առանց հիմնավորման, գլխավոր գործող անձ է փոխվել։ Մի փուլում, երբ 24 հայ զինծառայողի հետ կապը կորել էր, 13-ը՝ գերեվարվել, մեկը՝ զոհվել։
Ասում է՝ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Կարծես որևէ մեկը չի նկատել, որ իր բերած նախկին նախարար Կարապետյանը փիառ արշավ էր իրականացնում՝ հայտարարելով, որ հրաման է տվել, որպեսզի հակառակորդի շարժի պարագայում կրակ արձակեն։
Դե հետ գնացեք ու տեսեք, թե ով էր նման հրաման տվել, որ դրանից հետո Արշակ Կարապետյանը «դուխավիկ տղա» էր խաղում։
Սրան հարցնում ես, թե ինչ քայլեր եք ձեռնարկվում գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ բռնությունները կամ ֆիզիկական հաշվեհարդարը կանխելու համար՝ վկայակոչելով հայտնի տեսանյութերը, ասում է՝ դեռ պետք է հասկանանք, թե ով և ինչ հանգամանքներում է գերեվարվել։
Մարդկանց կյանքը սրանց համար գրոշի արժեք չունի, կարևորը իրենց իշխանությանը վտանգ չսպառնա՝ առօրյա հաճույքներից հետ չմնան։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



