2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է. Ղազինյան
ԲԼՈԳ«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո բոլոր մարդկային կյանքերը զոհաբերվել են հանուն նիկոլի իշխանության, ինչը նշանակում է, որ նա աչքը չի թարթի կրկնակի ավել կյանքեր զոհել և ամբողջ Հայաստանը նվիրել թուրքերին հանուն իր իշխանության:
Նիկոլի համար իշխանությունը կյանք է, իսկ նա իր կյանքը շատ է սիրում, շատ ավելի, քան Հայաստանը, Հայերին, ինձ, քեզ, բոլորիս: Հետևաբար, նրա համար ամենաթանկ բանը իշխանությունն է:
Նա կկոտորի բոլորիս առանց վարանելու՝ իր հետ միասին մահապարտ դարձնելով նաև ոստիկաններին, զինվորականներին, քրեական տարրերին, իր թիմակիցներին, սովորական մարդկանց:
Նրա դեմ պայքարելիս պետք է սա հաշվի առնել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու և Հայաստանը վերջնականապես չկորցնելու համար:
Իսկ պետական դավաճանի մեկուսացումն ու իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է համազգային և համաժողովրդական կոնսենսուս:
Ընդդիմությունը՝ գտնվելով և գործելով ՀՀ պետական շահի տիրույթում, պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև նիկոլների գործողությունների համար:
Իսկ նիկոլների գործողություներն ունեն բացառապես մեկ տրամաբանություն. ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը . . .
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



