Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զրոյական կետ կամ պետության զրոյացումը. Անժելա Նալբանդյան

ԲԼՈԳ

Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018թվականին էյֆորիկ ֆանֆարների ազդանշանով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Դե գիտեք` «կամ ինքն էր լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չէր ունենալու»: Կարճ ժամանակ անց նա հայտարարեց, որ մեզ համար կարևորագույն` Արցախի հարցի բանակցային գործընթացը նա սկսում է իր սեփական` «զրոյական կետից»: Առաջին հայացքից այս անմեղ թվացող միտքը արդյունքում աղետաբեր եղավ: Զրոյացվեց ոչ միայն 24-25 տարվա բանակցային ողջ ժառանգությունը, որի համար դիվանագիտական ջանքեր, տարիների աշխատանք էր տարվել, այլև, արդյունքում, զրոյացվեց Արցախի 75%-ը` այն էլ հազարավոր մարդկային կյանքերի գնով:
Հիմա ՀՀ իշխանությունը զրոյացման նոր շրջափուլ է սկսում` դեմարկացիա և դելիմիտացիա փաթեթավորմամբ: Սա իմ ձևակերպումը չէ, սա գործընթացի` իշխանության մոդելավորումն է. նրանք պատրաստվում են ամեն բան սկսել «զրոյական կետից», այս անգամ արդեն` Հայաստանի առնչությամբ:
 
Ասել, որ ես մտահոգ եմ կամ անհանգիստ, կնշանակի չասել ոչինչ: Բայց որո՞նք են իմ անհանգստության պատճառներն ու հիմնաքարերը.
 
1. Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի խոսքի արժեքն է զրո: Հետևաբար, վերոնշյալ իշխանության խոսքի նկատմամբ վստահությունն է զրո. խոսքը, որը երբևէ աչքի չի ընկնում ո´չ բովանդակությամբ, ո´չ նպատակով, ո´չ էլ դրանից բխող հնարավոր գործիքակազմով` ինչ-որ խոստում, ինչ-որ պարտավորություն կյանքի կոչելու:
 
2. Մենք գործ ունենք իշխանության հետ, որը, կարծում եմ, այլևս կասկած չի հարուցում, որ որևէ կապ չունի մեր ազգային օրակարգի և մեր ազգային-պետական շահերի հետ:
 
3. Մենք գործ ունենք իշխանության հետ, որը անպրոբլեմ, սեփական ժողովրդի մեջքի հետևում կարողանում է փակ, գաղտնի պայմանավորվածությունների գնալ, հետևաբար` պարտավորություններ ստանձնել, ինչպես նաև տարաբնույթ խոստումներ տալ, որը կրկին կապ չունի մեր պետական շահերի հետ:
 
4. Մենք գործ ունենք իշխանության հետ, որն իր ստանձնած խայտառակ պարտավորություններից էլ է փորձում փախչել, հրաժարվել` անընդհատ ստեղծելով կազուսը կազուսի հետևից, խնդիրը խնդրի հետևից, այդ թվում` տալով Ադրբեջանին հնարավորություն այս ամենը միջնորդներին ու միջազգային հանրությանը ներկայացնելով` ցույց տալ, թե որքան բարդ, գրեթե անհնար է նրա հետ աշխատել և լեգիտիմացնել սեփական քայլերը:
 
Այս ամենը հաշվի առնելով` մենք հասկանու՞մ ենք` ինչ է նշանակում «զրոյական կետից» նորից ինչ-որ բան սկսելը: Մենք այդ զրոյական կետից սկսելու օրինակը պարզ տեսել ենք, հիմա էլ նորից նոր զրոյական կետեր ենք առաջ քաշում: Միայն «զրոյական կետ» արտահայտությունը խոսում է ստանձնած պարտավորություններից, տրված խոստումներից հրաժարում:
Ինչի՞ կհանգեցնի նոր զրոյական կետն այս անգամ. վախենամ` այն արժենա մեզ պետականության զրոյացում:
Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ Կարապետյան