Մազերս բիզ-բիզ եղան, երբ իմացա, թե ինչ հոդված են դրել ուսուցչի վրա. Ռուբեն Մելիքյան
ԲԼՈԳԱյսօր հեռախոսազրույց եմ ունեցել պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Նրան դատում են դասի ժամանակ ն.փ.-ի հասցեին իբր «սպառնալիքներ» հնչեցնելու համար։ Պարոն Գրիգորյանը պաշտպան չունի և երեկ դատարանում խնդրել էր իրեն հատկացնել անվճար փաստաբան, քանի որ ի վիճակի չէ վճարել փաստաբանական ծառայության համար։
Պարոն Գրիգորյանին առաջարկել եմ անվճար ստանձնել իր պաշտպանությունը դատարանում։ Հիմա որոշումը նրանն է։
Այս պահին ընդամենը կարող եմ ասել, որ բառացիորեն մազերս բիզ-բիզ եղան, երբ իմացա, թե ինչ հոդված են դրել ուսուցչի վրա։ Դա ուղղակի ծայրահեղ խայտառակություն է։ Եթե դատախազությունում մտածել են, որ այդ մարդուն ոչ ոք չի պաշտպանելու ու «սղացնելու են՝ անցնի», ապա չարաչար սխալվել են»,- գրել է նա։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



