Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան
ԲԼՈԳՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ստորագրված հայտարարության 4-րդ պարբերության մեջ ասվում է. «Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։»:
Թե դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ միջազգային պայմանագիրը, թե միջանցք տրամադրող պայմանագիրը իրենց բնույթով աներկբա քաղաքական բնույթի միջազգային պայմանագրեր են(https://www.arlis.am/documentview.aspx?docid=120816), որոնց վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը: Դրանց շրջանցումը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, որը անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



