Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երևանում բենզալցակայանի վրա ավազակային հարձակման հետևանքով 47-ամյա տղամարդ է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 06:00-ին, ահազանգ է ստացվել այն ասին, որ Մյասնիկյան 20/1 հասցեում վիրավոր մարդ կա, իսկ ժամը 06:05-ին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որ գլխի, կրծքավանդակի, ձախ ձեռքի շրջանի կտրած, ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա. Մարտիրոսյանը՝ ծնված 1968 թվականին, ով Մյասնիկյան 20/1 հասցեում ենթարկվել է հարձակման:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ պարզվել է, որ դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա.Մարտիրոսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար: Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով և ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասեր ին և դիմել փախուստի: Ա. Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել են քննչական և դատավարական մեծածավալ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատամիկրոմասնիկային համալիր փորձաքննություններ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

 

Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար