Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անորոշություն, նաև անվտանգային ճգնաժամի պայմաններում տնտեսական ակտիվության մասին խոսելն անիմաստ է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսությունում առկա միտումներին, շարունակական բնույթ կրող գնաճին ու անվտանգային խնդիրներից բխող հնարավոր հետևանքներին:

Հայկ Ֆարմանյանի խոսքով, գնաճի գործոնները բազմաթիվ են. «Այս իմաստով ասել, թե ԿԲ-ն պետք է իր գործիքակազմով մեղմի գնաճը, սխալ է, քանի որ գնաճ կարող է առաջանալ ներկրվող ապրանքների, նաև միջազգային շուկաներում հումքի գների թանկացման հետևանքով: Խնդիրն այլ է: Ունենք իրականություն, որտեղ, օրինակ` սննդամթերքի շուկայում առանձին ապրանքատեսակների` մինչև անգամ 30-40 տոկոս գնաճ կա: Եվ խնդիրն այն է, որ նշվածին զուգահեռ պետությունը քայլեր չի ձեռնարկում մարդկանց եկամուտները ավելացնելու ուղղությամբ ու շարունակում է շռայլ ծախսերը: Իրականում չկա կախարդական փայտիկ, որով կարողանանք գնաճը զսպել: Ամբողջ աշխարհում գնաճ կարող է լինել ու ունենալ նաև օբյեկտիվ պատճառներ, բայց հարցը գնաճը մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերն են: Խոսքը, օրինակ՝ եկամուտների ինդեքսավորման մասին է, բայց մարդկանց եկամուտները չեն ավելանում, միևնույն ժամանակ ստացած եկամուտները չեն բավականացնում: Արդյունքում՝ գների թանկացումն ազդում է մարդկանց գնողունակության վրա, բազմաթիվ սոցիալական խնդիրներ են ի հայտ գալիս»:

Նա շեշտեց, որ կառավարությունն այս պարագայում պետք է գնա ծախսերը կրճատելու ճանապարհով, մինչդեռ շարունակում են ծառայողական մեքենայի վրա շռայլ ծախս կատարել, պարգևավճարներ ստանալ և այլն. «Եթե ծախսերի կրճատման առումով քայլեր չենք տեսնում, բնականաբար, գործ ունենք անարդյունավետ կառավարման հետ: Օրինակ՝ անընդհատ կապիտալ ծախսերից, դրանց կարևորությունից ու անհրաժեշտությունից են խոսում: Մինչդեռ, եթե կապիտալ ծախս ասելով՝ նկատի ունեն ասֆալտապատումը, այս դեպքում որևէ մեկը չի խոսում այն մասին, թե տնտեսական առումով այն դրական ազդեցություն ունի՞, թե՞ ոչ: Եթե չունի, բնականաբար, պետք է չարվի: Նման անարդյունավետ ծախսերը ամպագոռգոռ ձևով կապիտալ ծախսեր են անվանում: Եթե այդ ծախսերից շոշափելի էֆեկտ չկա, հետևաբար, ըստ իս, դրանք ժամանակավրեպ են»:

Անդրադառնալով ժամերի ու օրերի տարբերությամբ արձանագրվող գնաճին՝ նա նշեց. «Իշխանական պատգամավորներից մեկը, խոսելով կարտոֆիլի թանկացման մասին, ասաց՝ «կա գնաճ և գների աճ»: Սա ինձ համար, որպես մասնագետ, խիստ անհասկանալի էր, որովհետև նման առանձնացում չկա: Պարզապես կա գնաճ: Բայց ենթատեքստը, ըստ էության, այն է, որ գործ ունենք արհեստական դրսևորումների հետ, որով և փորձում են արդարանալ: Ասվեց նաև, որ այդ գների աճը ոչ թե ԿԲ-ի, այլ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է: Եթե գործ ունենք գների արհեստական աճի հետ, ինչը հենց իրենք են ասում, հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում, ինչո՞ւ չեն դիմում հանձնաժողովին՝ կանխելու նման երևույթները: Այդ պարագայում պետք է քայլեր ձեռնարկել այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք գներն արհեստական բարձրացնում են: Իսկ բառախաղով մանիպուլացնելն ու դրանով արդարանալն անթույլատրելի եմ համարում»:

Տնտեսագետը վերապահումով է մոտենում նաև այս ամենի ազդեցության վերաբերյալ հարցին՝ սոցիալական իմաստով:Այդ համատեքստում, անդրադառնալով նաև 27 տոկոս աղքատության ցուցանիշին, նա շեշտեց, որ կա փաստ, ըստ որի՝ մեզ մոտ սոցիալական դժգոհություններ, բողոքի ալիքներ չենք տեսնում. «Ամեն դեպքում, ընտրությանը մասնակցած բնակչության 60 տոկոսը ձայն է տվել այս իշխանություններին: Իրենք էլ «պողպատյա մանդատ» են ստացել ու այդ «պողպատյա մանդատով» ինչպես արտաքին, այնպես էլ տնտեսական քաղաքականություն են իրականացնում: Հիմա եթե դժգոհ են աղքատությունից, թող վեր կենան, բողոքեն: Կենսաթոշակային համակարգի վերանայում չկա, եկամուտների ինդեքսացիա չկա, ծախսերի կրճատում գոյություն չունի: Մի խոսքով՝ բացարձակ անտարբեր մի վիճակ, որը ոչ մեկի վրա չի ազդում»:

Անդրադառնալով ամփոփվող 2021 թվականին՝ տնտեսական տեմպերի տեսանկյունից՝ նա մի քանի հանգամանքի մասին մատնանշեց: Շեշտելով ՊԵԿ նախագահի՝ եկամուտների հավաքագրման աննախադեպ աճի վերաբերյալ հայտարարությունն ու 2019-ի հետ համեմատությունները՝ Հ. Ֆարմանյանը հավելեց. «Շատ խաբուսիկ իրավիճակի հետ գործ ունենք: Ինդիկատորներից մեկը բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակն է: Առաջին հայացքից, թվերին նայելով, կարող ենք ասել, որ ամեն ինչ նորմալ է, բայց որևէ մեկը չի վերլուծում տնտեսության որակական կողմը: Այսինքն, ինչի՞ հաշվին է աճը: Հիմա միջազգային շուկայում պղնձի գներն ավելացել են, տրանսֆերտներն աճել են, որոնց հաշվին եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ կա: Մինչդեռ որակական աճ չենք կարող արձանագրել, որովհետև գոյություն ունեն արդյունաբերական ոլորտներ, որոնց զարգացման դեպքում միայն կարող ենք ասել, որ որակական աճ ունենք: Խաբուսիկ ասելով՝ հենց այս իմաստը նկատի ունեմ. այսինքն, բացարձակ թվերով աճ կա, բայց խորը վերլուծության արդյունքում հասկանում ենք, որ այլ է իրավիճակը: Այս իմաստով պարզ հարց՝ ո՞ր ոլորտում ունենք ներդրումներ, ներդրումային շահագրգռող ի՞նչ քաղաքականություն է իրականացվում:

Ներդրողն ինչի՞ համար պետք է շահագրգիռ լինի ՀՀ-ում ներդրում իրականացնելու համար: Որևէ բան չի կատարվել այս ուղղությամբ: Բնականաբար, երբ չկան արձանագրված ներդրումների փաստեր, այս պարագայում տնտեսական ակտիվությունից, տնտեսական աճից խոսելուն հումորով եմ վերաբերվում: Բացարձակ թվերով աճ գուցե կա, բայց որակական աճի առկայությունը կերևա որոշ ժամանակ հետո: Հիմա գնահատելը վաղ է, որովհետև կան արհեստական երևույթներ, որոնք դրական իմաստով ազդում են եկամուտների աճի վրա»:

Հայկ Ֆարմանյանը նշեց, որ, բացի նշվածներից, ամենախոսունը այն իրավիճակն է, որում այսօր գտնվում է մեր երկիրը. «Իրականում խոր վերլուծելու կարիք չկա: Այս իրավիճակում, երբ անորոշություն, անվտանգային ճգնաժամ, պատերազմական վիճակ, չհաղթահարված խնդիրներ կան, տնտեսական ակտիվության մասին խոսելն անիմաստ է: Ո՞ր միջավայրում բիզնես գործունեություն կծավալի մարդը: Բնականաբար, որտեղից շահույթ է ակնկալում: Իսկ այս վիճակում միայն թվերի լեզվով խոսելը ճիշտ չէ. երբ հիմքը վերլուծում ենք, հասկանում ենք, որ աճի գործոնները որակական չեն»:

Այս համատեքստում նա շեշտեց Հայաստանի միջազգային հեղինակության խնդրի մասին. «Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված մաքսակետերի վերաբերյալ մասնագետների մի ստվար զանգված խոսում է Իրանից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացման մասին: Սա պրիմիտիվ մոտեցում է, որովհետև ՀայաստանԻրան առևտրաշրջանառությունը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ընդամենը 5 տոկոս է կազմում: Եթե 5 տոկոսից զրկվենք, ուղիղ իմաստով դրանից չենք տուժում: Մինչդեռ տուժում ենք մեր համբավի կորստի տեսանկյունից՝ Հայաստանը կորցնում է իր միջազգային հեղինակությունը: Եթե Իրանի համար մինչև պատերազմը Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհն ինչ-որ առումով թուրքական աշխարհից կտրվելու այլընտրանքային ճանապարհ էր հանդիսանում, այսօր այն չկա, Իրանի համար հետաքրքրություն չենք ներկայացնում: Իսկ քաղաքական ղեկավարությունը, փոխանակ պայքարեր, բանակցեր, ասեր՝ մեր հողերն են, դրանք բարձր մակարդակով ադրբեջանական համարեց:

Ադրբեջանն էլ տեղակայեց համապատասխան մաքսակետ, ու մենք զրկվեցինք մեր ռազմավարական նշանակության ճանապարհից: Ինչքան էլ եկամուտ չունենայինք, Իրանից ՀՀ տարածքով դեպի Վրաստան արտահանումը մեզ բավականին լուրջ կշիռ էր հաղորդում, բայց հիմա դրանից էլ ենք զրկվել: Հետո էլ հայտարարում են, թե հայելային եղանակով մեր մաքսակետերն են տեղադրել այդ ճանապարհին, որը ոչ մի նշանակություն չունի, որևէ մեկը չի անցնելու այդ տարածքով: Այսինքն, դա ավելորդ ռեսուրսների վատնում է: Մեծ հաշվով՝ անհեթեթ, անարդյունավետ կառավարման դրսևորումներ կան: Անվստահության մթնոլորտն անվտանգային ճգնաժամի ամենավառ դրսևորումներից մեկն է: Այս պայմաններում ո՞վ պետք է վստահի ու ներդրում իրականացնի: Այս պայմաններում տնտեսական առաջընթացի մասին խոսելն ավելորդ է, որովհետև ամեն ինչ ավելի քան ակնհայտ է մեզ մոտ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՕրեր շարունակ Քոչարյանին աջակցող որոշ փոքրաթիվ շրջանակներ տարածում են բացահայտ նիկոլական մի թեզ՝ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանտում չէ». Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի