Ереван, 19.Декабрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Անորոշություն, նաև անվտանգային ճգնաժամի պայմաններում տնտեսական ակտիվության մասին խոսելն անիմաստ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսությունում առկա միտումներին, շարունակական բնույթ կրող գնաճին ու անվտանգային խնդիրներից բխող հնարավոր հետևանքներին:

Հայկ Ֆարմանյանի խոսքով, գնաճի գործոնները բազմաթիվ են. «Այս իմաստով ասել, թե ԿԲ-ն պետք է իր գործիքակազմով մեղմի գնաճը, սխալ է, քանի որ գնաճ կարող է առաջանալ ներկրվող ապրանքների, նաև միջազգային շուկաներում հումքի գների թանկացման հետևանքով: Խնդիրն այլ է: Ունենք իրականություն, որտեղ, օրինակ` սննդամթերքի շուկայում առանձին ապրանքատեսակների` մինչև անգամ 30-40 տոկոս գնաճ կա: Եվ խնդիրն այն է, որ նշվածին զուգահեռ պետությունը քայլեր չի ձեռնարկում մարդկանց եկամուտները ավելացնելու ուղղությամբ ու շարունակում է շռայլ ծախսերը: Իրականում չկա կախարդական փայտիկ, որով կարողանանք գնաճը զսպել: Ամբողջ աշխարհում գնաճ կարող է լինել ու ունենալ նաև օբյեկտիվ պատճառներ, բայց հարցը գնաճը մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերն են: Խոսքը, օրինակ՝ եկամուտների ինդեքսավորման մասին է, բայց մարդկանց եկամուտները չեն ավելանում, միևնույն ժամանակ ստացած եկամուտները չեն բավականացնում: Արդյունքում՝ գների թանկացումն ազդում է մարդկանց գնողունակության վրա, բազմաթիվ սոցիալական խնդիրներ են ի հայտ գալիս»:

Նա շեշտեց, որ կառավարությունն այս պարագայում պետք է գնա ծախսերը կրճատելու ճանապարհով, մինչդեռ շարունակում են ծառայողական մեքենայի վրա շռայլ ծախս կատարել, պարգևավճարներ ստանալ և այլն. «Եթե ծախսերի կրճատման առումով քայլեր չենք տեսնում, բնականաբար, գործ ունենք անարդյունավետ կառավարման հետ: Օրինակ՝ անընդհատ կապիտալ ծախսերից, դրանց կարևորությունից ու անհրաժեշտությունից են խոսում: Մինչդեռ, եթե կապիտալ ծախս ասելով՝ նկատի ունեն ասֆալտապատումը, այս դեպքում որևէ մեկը չի խոսում այն մասին, թե տնտեսական առումով այն դրական ազդեցություն ունի՞, թե՞ ոչ: Եթե չունի, բնականաբար, պետք է չարվի: Նման անարդյունավետ ծախսերը ամպագոռգոռ ձևով կապիտալ ծախսեր են անվանում: Եթե այդ ծախսերից շոշափելի էֆեկտ չկա, հետևաբար, ըստ իս, դրանք ժամանակավրեպ են»:

Անդրադառնալով ժամերի ու օրերի տարբերությամբ արձանագրվող գնաճին՝ նա նշեց. «Իշխանական պատգամավորներից մեկը, խոսելով կարտոֆիլի թանկացման մասին, ասաց՝ «կա գնաճ և գների աճ»: Սա ինձ համար, որպես մասնագետ, խիստ անհասկանալի էր, որովհետև նման առանձնացում չկա: Պարզապես կա գնաճ: Բայց ենթատեքստը, ըստ էության, այն է, որ գործ ունենք արհեստական դրսևորումների հետ, որով և փորձում են արդարանալ: Ասվեց նաև, որ այդ գների աճը ոչ թե ԿԲ-ի, այլ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է: Եթե գործ ունենք գների արհեստական աճի հետ, ինչը հենց իրենք են ասում, հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում, ինչո՞ւ չեն դիմում հանձնաժողովին՝ կանխելու նման երևույթները: Այդ պարագայում պետք է քայլեր ձեռնարկել այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք գներն արհեստական բարձրացնում են: Իսկ բառախաղով մանիպուլացնելն ու դրանով արդարանալն անթույլատրելի եմ համարում»:

Տնտեսագետը վերապահումով է մոտենում նաև այս ամենի ազդեցության վերաբերյալ հարցին՝ սոցիալական իմաստով:Այդ համատեքստում, անդրադառնալով նաև 27 տոկոս աղքատության ցուցանիշին, նա շեշտեց, որ կա փաստ, ըստ որի՝ մեզ մոտ սոցիալական դժգոհություններ, բողոքի ալիքներ չենք տեսնում. «Ամեն դեպքում, ընտրությանը մասնակցած բնակչության 60 տոկոսը ձայն է տվել այս իշխանություններին: Իրենք էլ «պողպատյա մանդատ» են ստացել ու այդ «պողպատյա մանդատով» ինչպես արտաքին, այնպես էլ տնտեսական քաղաքականություն են իրականացնում: Հիմա եթե դժգոհ են աղքատությունից, թող վեր կենան, բողոքեն: Կենսաթոշակային համակարգի վերանայում չկա, եկամուտների ինդեքսացիա չկա, ծախսերի կրճատում գոյություն չունի: Մի խոսքով՝ բացարձակ անտարբեր մի վիճակ, որը ոչ մեկի վրա չի ազդում»:

Անդրադառնալով ամփոփվող 2021 թվականին՝ տնտեսական տեմպերի տեսանկյունից՝ նա մի քանի հանգամանքի մասին մատնանշեց: Շեշտելով ՊԵԿ նախագահի՝ եկամուտների հավաքագրման աննախադեպ աճի վերաբերյալ հայտարարությունն ու 2019-ի հետ համեմատությունները՝ Հ. Ֆարմանյանը հավելեց. «Շատ խաբուսիկ իրավիճակի հետ գործ ունենք: Ինդիկատորներից մեկը բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակն է: Առաջին հայացքից, թվերին նայելով, կարող ենք ասել, որ ամեն ինչ նորմալ է, բայց որևէ մեկը չի վերլուծում տնտեսության որակական կողմը: Այսինքն, ինչի՞ հաշվին է աճը: Հիմա միջազգային շուկայում պղնձի գներն ավելացել են, տրանսֆերտներն աճել են, որոնց հաշվին եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ կա: Մինչդեռ որակական աճ չենք կարող արձանագրել, որովհետև գոյություն ունեն արդյունաբերական ոլորտներ, որոնց զարգացման դեպքում միայն կարող ենք ասել, որ որակական աճ ունենք: Խաբուսիկ ասելով՝ հենց այս իմաստը նկատի ունեմ. այսինքն, բացարձակ թվերով աճ կա, բայց խորը վերլուծության արդյունքում հասկանում ենք, որ այլ է իրավիճակը: Այս իմաստով պարզ հարց՝ ո՞ր ոլորտում ունենք ներդրումներ, ներդրումային շահագրգռող ի՞նչ քաղաքականություն է իրականացվում:

Ներդրողն ինչի՞ համար պետք է շահագրգիռ լինի ՀՀ-ում ներդրում իրականացնելու համար: Որևէ բան չի կատարվել այս ուղղությամբ: Բնականաբար, երբ չկան արձանագրված ներդրումների փաստեր, այս պարագայում տնտեսական ակտիվությունից, տնտեսական աճից խոսելուն հումորով եմ վերաբերվում: Բացարձակ թվերով աճ գուցե կա, բայց որակական աճի առկայությունը կերևա որոշ ժամանակ հետո: Հիմա գնահատելը վաղ է, որովհետև կան արհեստական երևույթներ, որոնք դրական իմաստով ազդում են եկամուտների աճի վրա»:

Հայկ Ֆարմանյանը նշեց, որ, բացի նշվածներից, ամենախոսունը այն իրավիճակն է, որում այսօր գտնվում է մեր երկիրը. «Իրականում խոր վերլուծելու կարիք չկա: Այս իրավիճակում, երբ անորոշություն, անվտանգային ճգնաժամ, պատերազմական վիճակ, չհաղթահարված խնդիրներ կան, տնտեսական ակտիվության մասին խոսելն անիմաստ է: Ո՞ր միջավայրում բիզնես գործունեություն կծավալի մարդը: Բնականաբար, որտեղից շահույթ է ակնկալում: Իսկ այս վիճակում միայն թվերի լեզվով խոսելը ճիշտ չէ. երբ հիմքը վերլուծում ենք, հասկանում ենք, որ աճի գործոնները որակական չեն»:

Այս համատեքստում նա շեշտեց Հայաստանի միջազգային հեղինակության խնդրի մասին. «Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված մաքսակետերի վերաբերյալ մասնագետների մի ստվար զանգված խոսում է Իրանից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացման մասին: Սա պրիմիտիվ մոտեցում է, որովհետև ՀայաստանԻրան առևտրաշրջանառությունը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ընդամենը 5 տոկոս է կազմում: Եթե 5 տոկոսից զրկվենք, ուղիղ իմաստով դրանից չենք տուժում: Մինչդեռ տուժում ենք մեր համբավի կորստի տեսանկյունից՝ Հայաստանը կորցնում է իր միջազգային հեղինակությունը: Եթե Իրանի համար մինչև պատերազմը Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհն ինչ-որ առումով թուրքական աշխարհից կտրվելու այլընտրանքային ճանապարհ էր հանդիսանում, այսօր այն չկա, Իրանի համար հետաքրքրություն չենք ներկայացնում: Իսկ քաղաքական ղեկավարությունը, փոխանակ պայքարեր, բանակցեր, ասեր՝ մեր հողերն են, դրանք բարձր մակարդակով ադրբեջանական համարեց:

Ադրբեջանն էլ տեղակայեց համապատասխան մաքսակետ, ու մենք զրկվեցինք մեր ռազմավարական նշանակության ճանապարհից: Ինչքան էլ եկամուտ չունենայինք, Իրանից ՀՀ տարածքով դեպի Վրաստան արտահանումը մեզ բավականին լուրջ կշիռ էր հաղորդում, բայց հիմա դրանից էլ ենք զրկվել: Հետո էլ հայտարարում են, թե հայելային եղանակով մեր մաքսակետերն են տեղադրել այդ ճանապարհին, որը ոչ մի նշանակություն չունի, որևէ մեկը չի անցնելու այդ տարածքով: Այսինքն, դա ավելորդ ռեսուրսների վատնում է: Մեծ հաշվով՝ անհեթեթ, անարդյունավետ կառավարման դրսևորումներ կան: Անվստահության մթնոլորտն անվտանգային ճգնաժամի ամենավառ դրսևորումներից մեկն է: Այս պայմաններում ո՞վ պետք է վստահի ու ներդրում իրականացնի: Այս պայմաններում տնտեսական առաջընթացի մասին խոսելն ավելորդ է, որովհետև ամեն ինչ ավելի քան ակնհայտ է մեզ մոտ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения может лишится права голоса в ОДКБ. ЗахароваСборную России не допустят до участия в отборочном раунде ЧМ-2026.Что такое брахитерапия и как она осуществляется? КГД Армении: 44 налогоплательщика нарушили требования закона «О безналичных операциях» Политолог: Алиев угрожает Армении, стремясь захватить не только коридор, но и весь Сюник Главы МИД Ирана и Турции заявили о необходимости консенсуса по ситуации в Сирии, Газе и Ливане Режиссер: Мы были потрясены решением отозвать фильм «Моя сладкая земля»Big Christmas Market с Idram, IDBank и idplusРежиссер: Мы были потрясены решением отозвать фильм «Моя сладкая земля» Курсы валют в Армении Каллас: Если начнется торговая война между ЕС и США – громко будет смеяться КитайГлава МВД Армении прокомментировала инцидент с участием продавцов мяса Курсы валют в АрменииПогода в Армении Аэропорт Алеппо возобновил прием и отправку самолетов в обычном режимеВ результате перестрелки в Абхазии умер депутат Вахтанг ГоландзияКто и что на самом деле о несуществовании государства? «Паст»Новая должность за какие «заслуги»? «Паст»Пантюркизм и неоосманизм - угроза безопасности Армении: «Паст» Кому следующим будет запрещен въезд в Армению? «Факт»Примечательное событие в Ереване: что ожидается сфере туризма в Армении? «Паст»Мониторинг дикой природы проходит в Арартском марзе при поддержке Ucom На территории РА закрытые и сложные дороги. Ларс закрыт для всех типов транспортных средств. В Мурманской области пассажирский поезд столкнулся с грузовиком. есть жертвы И. о. премьер-министра Ливана посетил с государственным визитом Турцию: состоялись переговоры с Эрдоганом Спикер парламента Армении опубликовал фотографии с визита в Индию Германия может увеличить численность своих вооруженных сил до 230 000 человек Госдеп США о Рубене Варданяне и других армянских пленных: Мы предпринимаем шаги В Ереване произошел наезд со смертельным исходом Близ аэропорта Гонолулу самолет врезался в здание: погибли двое пилотов Археологи обнаружили древнейший христианский артефакт Северной Европы МИД РФ: Москва готова рассматривать любые предложения по налаживанию отношений от новой администрации в США Власти Польши включили ряд СМИ в список стратегических компаний В Дубае строят надземную кондиционированную пешеходную дорожку для поощрения прогулок круглый год Закрыта автодорога, ведущая от высокогорной метеостанции «Амберд» к озеру Кари Арагацотнской области Каких киберугроз следует ожидать в 2025 году? Оппозиция заявила, что не отказывалась от уличной борьбы Курсы валют в Армении Марутян и Авинян обвинили друг друга во лжи Ишхан Сагателян: Пашинян до 2026 года приведет Армению к новой катастрофе Алиев озвучил претензии к Армении: 150 миллиардов долларов, изменение Конституции, ликвидация МГ ОБСЕ Айк Марутян: При стоимости проезда в транспорте в 100 драмов можно иметь качественную транспортную систему Арарат Мирзоян выразил поддержку гражданам Франции, пострадавшим от стихийного бедствия Зеленский признал невозможность вернуть Донбасс и Крым военным путемГреческий министр: Нам предстоит многое сделать вместе с АрмениейТрюдо считает неурядицы в своей партии семейной ссоройГрузия и Азербайджан подтвердили готовность к поставкам электроэнергии в РФСтепанакертский русский драматический театр порадует юных зрителей новогодним спектаклем «Золушка и рок-н-ролл» Погода в АрменииРазъяснения вице-премьера Правительства Армении: Что предложил Ереван Баку?