Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ջրային ակունքների կորուստ, Ամուլսարի հնարավոր շահագործում, ծառատունկեր և չորացած տնկիներ. ամփոփելով տարին բնապահպանական ոլորտում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավանդույթի համաձայն տարեվերջին սկսում ենք ամփոփել տարբեր ոլորտներում կատարված աշխատանքն ու առկա վիճակը: Բնապահպան Սիլվա Ադամյանի հետ զրուցել ենք բնապահպանական ոլորտի մասին:

Կորցրել ենք ջրային ռեսուրսների կարևոր ակունքներ

2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո թշնամուն հանձնեցինք ջրային որոշ ռեսուրսների ակունքներ, կորցրեցինք մի քանի տասնյակ ՀԷԿ-եր: Ցավալի է՝ կառավարությունում և շրջակա միջավայրի նախարարությունում այս հարցերը բավականին հպանցիկ քննարկվեցին, չտրվեցին պատասխաններ, թե ինչպես պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալ, երբ կորցրել ենք ջրային ռեսուրսների ակունքներ, ՀԷԿ-եր: Այսօր արդեն ծավալուն պլան պետք է ունենայինք, թե ինչ ենք անելու: Բացի դրանից, պետք էր անդրադառնալ նաև կենսաբանական անվտանգությանը. երբ ջրի ակունքը թշնամու տարածքում է, դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր երկրի համար: Էլեկտրաէներգիայի հետ կապված բնապահպանական մի լուծում, կարծես թե, գտնվել է: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը լուրջ է վերաբերվում արևային էներգիային: Սա կանաչ էներգիա է, այլընտրանք և շրջակա միջավայրին նվազագույն վնաս կպատճառի, եթե, իհարկե, մի կողմ դնենք թափոնների խնդիրը: Որպես դրական փաստ նշենք, որ բազմաթիվ արևային կայաններ տեղադրվեցին, իհարկե, դրանք ամբողջությամբ չեն կարող ծածկել այն խնդիրները, որ ունեցանք, բայց մասամբ լուծում են էլեկտրաէներգիայի հարցը:

Ջրային ռեսուրսներին անդրադառնալիս պետք է խոսել նաև Երևանյան լճի մասին: Սա նոր խնդիր չէ, Հրազդան գետի միջոցով ամբողջ աղբը, թափոնները լցվում են այդտեղ: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ լիճը բացառիկ ջրային ռեսուրս է Երևանի համար, նման լիճ այլևս չունենք, Գետառը չկարողացան մաքրել, կարգի բերել, այն «փակվեց», ճանապարհ կառուցեցին: Պետք է հիշել, որ Երևանը կիսանապատային, կիսատափաստանային գոտում է, և ջրային ռեսուրսները դրական ձևով են ազդում շրջակա միջավայրի վրա, խոնավեցնում օդը: Չենք կարողանում խելքի բերել Սևանա լիճը: Այն պարբերաբար ծաղկում է, նախարարությունը մաքրման աշխատանքներ է իրականացնում: Կա մի հարց, սակայն, որին լուծում չի տրվում, այն է ձկնապաշարների խնդիրը:

Դրանք սպառվում են, իսկ ձկները պահում են լճի ողջ էկոլոգիան: Եթե այս խնդիրը նախարարությունը և տեսչական մարմինն անտեսում են, ապա ինչպե՞ս են պատրաստվում լճին նոր կյանք պարգևել, վերականգնել դրա էկոլոգիական վիճակը: Գիտնականները փաստում են՝ լճում պետք է ձկնապաշարների որոշակի քանակ լինի, բայց այս հարցում ոչ մի բան չի փոխվում, հակառակն՝ ընդունված օրենքի համաձայն, բացի բազմացման շրջանից, մարդիկ կարող են ազատորեն ձուկ որսալ: Այստեղ կա սոցիալական սպեկտորը, դա ևս ընդունում եմ, ուրեմն պետք է գնալ սոցիալական խնդիրներին լուծում տալու ճանապարհով:

Երևանի՝ համաճարակով պայմանավորված բնապահպանական խնդիրների մասին

Համաճարակի հետևանքով Երևանում ավելացել են բնապահպանական խնդիրները: Ցավոք, քաղաքում բավականին քիչ են փոքր աղբամանները, սա լուրջ խնդիրների է հանգեցնում, ամբողջ քաղաքը ողողված է դիմակներով: Խայտառակ հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ է հատկապես փոքրիկ, «ներս ընկած» փողոցներում: Միջազգային մամուլը ևս անդրադառնում է նրան, որ համաճարակի հետևանքով առաջացած թափոնները լուրջ խնդիրներ են սկսել առաջացնել ամբողջ աշխարհում: Չպետք է սպասենք, թե որ երկրում ինչ կմտածեն այս հարցի լուծման համար, ինքներս պետք է քայլեր ձեռնարկենք, ցավոք, քաղաքային իշխանությունները չեն արձագանքում այս խնդրին: Քաղաքը դարձել է բժշկական օգտագործված պարագաների աղբավայր: Բժշկական հաստատությունների դեպքում իրավիճակը վերահսկելի է, նրանք փորձում են լուծել թափոնների խնդիրը, բայց ի՞նչ է լինում այն դեպքում, երբ մարդը բուժում է ստանում տանը, ամբողջ աղբը գնում է ընդհանուր աղբանոց, նույնն էլ դիմակների պարագայում է: Սա լուրջ խնդիր է շրջակա միջավայրի համար, ազդեցություն է ունենալու նաև կենսաբազմազանության վրա:

Անտառային հրդեհների դեմ պայքարում ենք նախնադարյան մեթոդներով

Հայաստանում բավականին քիչ են անտառները: Անտառհատումները բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Պետք է փաստել, որ դա կանխելը բավականին բարդ գործ է: Տեսչական մարմինը պետք է ունենա համապատասխան ներուժ՝ մարդկային և տեխնիկական: Այն տեղերում, որտեղ խիտ անտառներ ունենք, անտառհատումները հաճախակի բնույթ ունեն, վերահսկողությունը պետք է խիստ լինի, տեսչական մարմինը պետք է տեխնիկական համապատասխան միջոցներ ունենա, քանի որ, ավաղ, շատերը չեն հետևում օրենքին և իրենց բիզնես շահն են առաջ տանում: Բայց պետք է փաստել, որ կարծես քչացել են անտառհատման դեպքերը, այլ հարց է, թե ինչի հետ է դա կապված: Խնդիր ունենք նաև անտառային հրդեհների մասով: Դրա դեմ պայքարը ճիշտ չի ծավալվում, խնդիրը կապված է տեխնիկական միջոցների բացակայության հետ: Աբսուրդ է, երբ հրդեհը մարում են ցեմենտի և ավազի խառնուրդով: Սա անթույլատրելի է:

Դեռ նախորդ կառավարությունների ժամանակ բարձրաձայնել էինք խնդրի մասին, որ պետք է ունենալ համապատասխան տեխնիկա, որը գործի կդրվի անտառային հրդեհների ժամանակ, բայց շարունակում ենք հրդեհների դեմ պայքարել նախնադարյան մեթոդներով: Մեր իշխանությունները պարբերաբար հայտարարում էին տասը միլիոն ծառ տնկելու մասին: Տնկած շիվերը չեն կարողանում խնամել, որոշ ժամանակ հետո դրանք ուղղակի չորանում են: Բարձրաձայնում էինք, որ դա իրատեսական թիվ չէ, պետք է ընտրել այնպիսի վայրեր, որտեղ ջրագծեր կան, որ շիվերը չչորանան, բայց մեզ ոչ ոք չի լսում: Փողերը լվացվում են, մի կազմակերպությունից գնում են մեկ ուրիշ կազմակերպություն:

Հանքարդյունաբերություն. առաջ գնալու տեղը հետ ենք գնում

Սոթքի հանքավայրի մի մասը կորցրեցինք: Չենք էլ հասկանում, թե ինչ իրավիճակ ունենք այստեղ, ոչինչ պարզ չէ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի մասով մեկ դիտարկում: Ողջի գետի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, խոսակցություններ կային ձուլարանի հետ կապված և որոշեցինք պաշտոնական նամակներ ուղարկել երեք տարբեր կազմակերպությունից՝ բարձրացրեցինք գյուղատնտեսական հողերի, ջրային ռեսուրսների և Արծվանիկ պոչամբարի խնդիրները: Մի քանի ամիս է՝ նամակներն ուղարկել ենք էլեկտրոնային փոստով, ոչ մի ձայն, հետո ուղարկեցինք փոստով, դարձյալ ոչ մի պատասխան: Նամակները եղել են նոր՝ գերմանացի տնօրենի անունով: Նախկինում նման բան չի եղել, ուր դիմել ենք, ստացել ենք պատասխան, որը գուցե մեզ չի բավարարել, բայց այդ պատասխանը մեզ ուղարկվել է:

Հիմա երևի մտածում են՝ եթե կառավարությունն անտարբեր է, նա էլ օտար մարդ է, առավել ևս անտարբեր է ՀԿների հարցումների նկատմամբ: Օրինակ՝ ժամանակին Թեղուտի հանքավայրի հետ կապված բավականին լուրջ ընդդիմություն էր ձևավորվել ՀԿ-ների կողմից: Այդ ընթացքում մի քանի տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցեցինք հանքահորեր, նյութեր պատրաստեցինք հանքի մասին: Սա չի նշանակում, թե դրանից հետո կողմ էինք հանքի շահագործմանը, սա վերաբերմունքի հարց էր: Իսկ հիմա՝ առաջ գնալու տեղը հետ ենք գնում, այն էլ շատ: Ամուլսարի մասին: էկոնոմիկայի նախարարը և շրջակա միջավայրի արդեն նախկին նախարարը նշում են՝ հանքը կարող է շահագործվել, եթե այն մեզ տնտեսական օգուտ տա: Ջերմուկի առողջարանի մոտ հանքավայրի շահագործումը կլինի Հայաստանի բնապահպանական ամենամեծ աղետը, իսկ դրա շահագործումը բավականին իրատեսական է: Եվ վերջում՝ նախարարների փոփոխությունից ոչինչ չի փոխվում: Իրականում չկա մասնագիտական լավ կազմ, հանրության հետ աշխատանք չի տարվում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է