Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ջրային ակունքների կորուստ, Ամուլսարի հնարավոր շահագործում, ծառատունկեր և չորացած տնկիներ. ամփոփելով տարին բնապահպանական ոլորտում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավանդույթի համաձայն տարեվերջին սկսում ենք ամփոփել տարբեր ոլորտներում կատարված աշխատանքն ու առկա վիճակը: Բնապահպան Սիլվա Ադամյանի հետ զրուցել ենք բնապահպանական ոլորտի մասին:

Կորցրել ենք ջրային ռեսուրսների կարևոր ակունքներ

2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո թշնամուն հանձնեցինք ջրային որոշ ռեսուրսների ակունքներ, կորցրեցինք մի քանի տասնյակ ՀԷԿ-եր: Ցավալի է՝ կառավարությունում և շրջակա միջավայրի նախարարությունում այս հարցերը բավականին հպանցիկ քննարկվեցին, չտրվեցին պատասխաններ, թե ինչպես պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալ, երբ կորցրել ենք ջրային ռեսուրսների ակունքներ, ՀԷԿ-եր: Այսօր արդեն ծավալուն պլան պետք է ունենայինք, թե ինչ ենք անելու: Բացի դրանից, պետք էր անդրադառնալ նաև կենսաբանական անվտանգությանը. երբ ջրի ակունքը թշնամու տարածքում է, դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր երկրի համար: Էլեկտրաէներգիայի հետ կապված բնապահպանական մի լուծում, կարծես թե, գտնվել է: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը լուրջ է վերաբերվում արևային էներգիային: Սա կանաչ էներգիա է, այլընտրանք և շրջակա միջավայրին նվազագույն վնաս կպատճառի, եթե, իհարկե, մի կողմ դնենք թափոնների խնդիրը: Որպես դրական փաստ նշենք, որ բազմաթիվ արևային կայաններ տեղադրվեցին, իհարկե, դրանք ամբողջությամբ չեն կարող ծածկել այն խնդիրները, որ ունեցանք, բայց մասամբ լուծում են էլեկտրաէներգիայի հարցը:

Ջրային ռեսուրսներին անդրադառնալիս պետք է խոսել նաև Երևանյան լճի մասին: Սա նոր խնդիր չէ, Հրազդան գետի միջոցով ամբողջ աղբը, թափոնները լցվում են այդտեղ: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ լիճը բացառիկ ջրային ռեսուրս է Երևանի համար, նման լիճ այլևս չունենք, Գետառը չկարողացան մաքրել, կարգի բերել, այն «փակվեց», ճանապարհ կառուցեցին: Պետք է հիշել, որ Երևանը կիսանապատային, կիսատափաստանային գոտում է, և ջրային ռեսուրսները դրական ձևով են ազդում շրջակա միջավայրի վրա, խոնավեցնում օդը: Չենք կարողանում խելքի բերել Սևանա լիճը: Այն պարբերաբար ծաղկում է, նախարարությունը մաքրման աշխատանքներ է իրականացնում: Կա մի հարց, սակայն, որին լուծում չի տրվում, այն է ձկնապաշարների խնդիրը:

Դրանք սպառվում են, իսկ ձկները պահում են լճի ողջ էկոլոգիան: Եթե այս խնդիրը նախարարությունը և տեսչական մարմինն անտեսում են, ապա ինչպե՞ս են պատրաստվում լճին նոր կյանք պարգևել, վերականգնել դրա էկոլոգիական վիճակը: Գիտնականները փաստում են՝ լճում պետք է ձկնապաշարների որոշակի քանակ լինի, բայց այս հարցում ոչ մի բան չի փոխվում, հակառակն՝ ընդունված օրենքի համաձայն, բացի բազմացման շրջանից, մարդիկ կարող են ազատորեն ձուկ որսալ: Այստեղ կա սոցիալական սպեկտորը, դա ևս ընդունում եմ, ուրեմն պետք է գնալ սոցիալական խնդիրներին լուծում տալու ճանապարհով:

Երևանի՝ համաճարակով պայմանավորված բնապահպանական խնդիրների մասին

Համաճարակի հետևանքով Երևանում ավելացել են բնապահպանական խնդիրները: Ցավոք, քաղաքում բավականին քիչ են փոքր աղբամանները, սա լուրջ խնդիրների է հանգեցնում, ամբողջ քաղաքը ողողված է դիմակներով: Խայտառակ հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ է հատկապես փոքրիկ, «ներս ընկած» փողոցներում: Միջազգային մամուլը ևս անդրադառնում է նրան, որ համաճարակի հետևանքով առաջացած թափոնները լուրջ խնդիրներ են սկսել առաջացնել ամբողջ աշխարհում: Չպետք է սպասենք, թե որ երկրում ինչ կմտածեն այս հարցի լուծման համար, ինքներս պետք է քայլեր ձեռնարկենք, ցավոք, քաղաքային իշխանությունները չեն արձագանքում այս խնդրին: Քաղաքը դարձել է բժշկական օգտագործված պարագաների աղբավայր: Բժշկական հաստատությունների դեպքում իրավիճակը վերահսկելի է, նրանք փորձում են լուծել թափոնների խնդիրը, բայց ի՞նչ է լինում այն դեպքում, երբ մարդը բուժում է ստանում տանը, ամբողջ աղբը գնում է ընդհանուր աղբանոց, նույնն էլ դիմակների պարագայում է: Սա լուրջ խնդիր է շրջակա միջավայրի համար, ազդեցություն է ունենալու նաև կենսաբազմազանության վրա:

Անտառային հրդեհների դեմ պայքարում ենք նախնադարյան մեթոդներով

Հայաստանում բավականին քիչ են անտառները: Անտառհատումները բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Պետք է փաստել, որ դա կանխելը բավականին բարդ գործ է: Տեսչական մարմինը պետք է ունենա համապատասխան ներուժ՝ մարդկային և տեխնիկական: Այն տեղերում, որտեղ խիտ անտառներ ունենք, անտառհատումները հաճախակի բնույթ ունեն, վերահսկողությունը պետք է խիստ լինի, տեսչական մարմինը պետք է տեխնիկական համապատասխան միջոցներ ունենա, քանի որ, ավաղ, շատերը չեն հետևում օրենքին և իրենց բիզնես շահն են առաջ տանում: Բայց պետք է փաստել, որ կարծես քչացել են անտառհատման դեպքերը, այլ հարց է, թե ինչի հետ է դա կապված: Խնդիր ունենք նաև անտառային հրդեհների մասով: Դրա դեմ պայքարը ճիշտ չի ծավալվում, խնդիրը կապված է տեխնիկական միջոցների բացակայության հետ: Աբսուրդ է, երբ հրդեհը մարում են ցեմենտի և ավազի խառնուրդով: Սա անթույլատրելի է:

Դեռ նախորդ կառավարությունների ժամանակ բարձրաձայնել էինք խնդրի մասին, որ պետք է ունենալ համապատասխան տեխնիկա, որը գործի կդրվի անտառային հրդեհների ժամանակ, բայց շարունակում ենք հրդեհների դեմ պայքարել նախնադարյան մեթոդներով: Մեր իշխանությունները պարբերաբար հայտարարում էին տասը միլիոն ծառ տնկելու մասին: Տնկած շիվերը չեն կարողանում խնամել, որոշ ժամանակ հետո դրանք ուղղակի չորանում են: Բարձրաձայնում էինք, որ դա իրատեսական թիվ չէ, պետք է ընտրել այնպիսի վայրեր, որտեղ ջրագծեր կան, որ շիվերը չչորանան, բայց մեզ ոչ ոք չի լսում: Փողերը լվացվում են, մի կազմակերպությունից գնում են մեկ ուրիշ կազմակերպություն:

Հանքարդյունաբերություն. առաջ գնալու տեղը հետ ենք գնում

Սոթքի հանքավայրի մի մասը կորցրեցինք: Չենք էլ հասկանում, թե ինչ իրավիճակ ունենք այստեղ, ոչինչ պարզ չէ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի մասով մեկ դիտարկում: Ողջի գետի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, խոսակցություններ կային ձուլարանի հետ կապված և որոշեցինք պաշտոնական նամակներ ուղարկել երեք տարբեր կազմակերպությունից՝ բարձրացրեցինք գյուղատնտեսական հողերի, ջրային ռեսուրսների և Արծվանիկ պոչամբարի խնդիրները: Մի քանի ամիս է՝ նամակներն ուղարկել ենք էլեկտրոնային փոստով, ոչ մի ձայն, հետո ուղարկեցինք փոստով, դարձյալ ոչ մի պատասխան: Նամակները եղել են նոր՝ գերմանացի տնօրենի անունով: Նախկինում նման բան չի եղել, ուր դիմել ենք, ստացել ենք պատասխան, որը գուցե մեզ չի բավարարել, բայց այդ պատասխանը մեզ ուղարկվել է:

Հիմա երևի մտածում են՝ եթե կառավարությունն անտարբեր է, նա էլ օտար մարդ է, առավել ևս անտարբեր է ՀԿների հարցումների նկատմամբ: Օրինակ՝ ժամանակին Թեղուտի հանքավայրի հետ կապված բավականին լուրջ ընդդիմություն էր ձևավորվել ՀԿ-ների կողմից: Այդ ընթացքում մի քանի տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցեցինք հանքահորեր, նյութեր պատրաստեցինք հանքի մասին: Սա չի նշանակում, թե դրանից հետո կողմ էինք հանքի շահագործմանը, սա վերաբերմունքի հարց էր: Իսկ հիմա՝ առաջ գնալու տեղը հետ ենք գնում, այն էլ շատ: Ամուլսարի մասին: էկոնոմիկայի նախարարը և շրջակա միջավայրի արդեն նախկին նախարարը նշում են՝ հանքը կարող է շահագործվել, եթե այն մեզ տնտեսական օգուտ տա: Ջերմուկի առողջարանի մոտ հանքավայրի շահագործումը կլինի Հայաստանի բնապահպանական ամենամեծ աղետը, իսկ դրա շահագործումը բավականին իրատեսական է: Եվ վերջում՝ նախարարների փոփոխությունից ոչինչ չի փոխվում: Իրականում չկա մասնագիտական լավ կազմ, հանրության հետ աշխատանք չի տարվում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию