Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որքան հաճախ կարելի է ներկել մազերը

ԼԱՅՖ

Շատ կանանց վաղ թե ուշ սկսում է անհանգստացնել այս հարցը: Չէ՞ որ ցանկացած ներկում մեծ փորձություն է մազերի համար: Այդ իսկ պատճառով, որպեսզի մազերին և գլխի մաշկին մեծ վնաս չհասցվի, շատ կարևոր է իմանալ, թե որքան հաճախ է կարելի ներկել մազերը:

Կանանց ձգտումը լինել գեղեցիկ լիովին հասկանալի է: Մեզանից յուրաքանչյուրը փորձում է լինել հնարավորինս գրավիչ, փորձարկումներ է անում իր արտաքինի հետ: Մազերի ներկելը ներկայումս շատ տարածված է կանանց շրջանում: Գործնականում յուրաքանչյուր կին առնչվում է մազերը ներկելու հետ: Շատերը դա անում են մշտապես: Ուստի հարկ է իմանալ, որ ներկելը մազերի վրա քիմիական ներգործություն է: Եվ ոչ միայն մազերի, այլև գլխի մաշկի: Աշխատեք խուսափել քիմիական նյութերի ավելորդ ազդեցությունից: Խոսքը չի գնում մազերի բնական ներկերի, ասենք` հինայի մասին, որոնք մեղմ և անվնաս երանգ են հաղորդում մազերին:

Մազերի ներկերը պարունակում են այնպիսի վտանգավոր բաղադրիչներ, ինչպիսիք են ամոնյակը և ջրածնի պերօքսիդը: Ամոնյակը փչացնում է մազերը, իսկ ջրածնի պերօքսիդը դրանք խիստ չորացնում:

Առաջին խումբը դիմացկուն ներկերն են: Դրանք իրենց բաղադրության մեջ պարունակում են ամոնյակ կամ ջրածնի պերօքսիդ: Որքան մեծ է ջրածնի պերօքսիդի պարունակությունը, այդքան շատ է ներկը բացում մազերի գույնը և այդքան մեծ է ազդեցությունը մազերի և գլխի մաշկի վրա: Այդպիսի ներկերը մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել երկու ամիսը մեկ անգամից ոչ հաճախ:

Երկրորդ խումբը պակաս կայուն երանգավորող ներկերն են` ջրածնի պերօքսիդի ցածր պարունակությամբ: Դրանք ավելի մեղմ են ազդում մազերի վրա և շուտ են անցնում: Դրանցով կարելի է մազերը ներկել ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ:

Երրորդ խումը երանգավորող շամպուններն են: Դրանցում ևս ամոնյակ է պարունակվում, բայց ոչ մեծ քանակությամբ: Այդ իսկ պատճառով դրանց կարելի է օգտագործել երկու շաբաթը մեկ, սակայն` ոչ ավելի հաճախ: Դրանք այնքան անվտանգ չեն, ինչպես շատերն են կարծում, այնպես որ չարաշահել չի կարելի:

Եթե դուք մազերը ներկում եք տնային պայմաններում, ապա դրա համար ընտրեք որակյալ ներկեր` խնամող բաղադրիչներով և խստորեն հետևեք օգտագործման ցուցումներին: Նախատեսվածից ավել մի պահեք ներկը մազերի վրա, դրանով դուք կարող եք միայն վնասել: Ներկեք միայն աճած արմատները` չտարածելով ներկը մազերի ողջ երկայնքով, որպեսզի ավելորդ անգամ չչորացնեք դրանք: Գույնի վերականգնման համար օգտագործեք երանգավորող շամպուն:

Եվ այսպես, քանի որ ցանկացած ներկում վնասում է մազերը, ապա անհրաժեշտ է դրանց վերականգնումը կերատին պարունակող հատուկ շամպունների, բալզամների և քսուկների օգնությամբ: Օգտագործեք մազերի աճին նպաստող և մազաթափման դեմ դիմակներ, եթե մազերը ներկելիս հանդիպում եք նման խնդիրների: Կարևոր է ընդունել պոլիվիտամինային համալիրներ և սննդակարգի մեջ ներառել այնպիսի մթերք, մրգեր, բանջարեղեն, որոնք մազերին ճկունություն, հարթություն և փայլ են հաղորդում: Կերեք ձավարեղենից պատրաստված շիլաներ, ձուկ, հավ, կաթնային և կաթնաթթվային մթերք, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև օգտագործեք ձիթապտղի ձեթ, կարագ: Ձեր սննդակարգից բացառեք յուղոտ, տապակած և սուր ճաշատեսակները, ինչպես նաև ալկոհոլը, սուրճը և գազային ըմպելիքները: Քաղցր օգտագործեք սահմանափակ քանակով:

Ուշադրություն դարձրեք արտաքինին, սակայն հետևեք նաև, որ գեղեցկությանը զուգահեռ վնաս չպատճառեք ձեր առողջությանը:

Պատրաստեց Լիլիթ  Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան