Երեւանում ծեծի ենթարկողներին հայտնաբերեցին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 19-ին, ժամը 03.45-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 1963 թ. ծնված Սմբատ Ա.-ն եւ հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ին, շատրվանների դիմացի հատվածում /Ռուբինյանց փ./, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Սմբատ Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արամ Ղ.-ին եւ 1992 թ. ծնված Գրիգոր Գ.-ին, ովքեր տվել են խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



