Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները. Վլադիմիր Մարտիրոսյան

ԲԼՈԳ
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Վերջին երեք տարիների ընթացքում մենք «վայելում» ենք մեր պետության և հասարակության վերջին 30 տարիների հավաքական խտացված արատները: Եվ այդ խտացված արատը մեզ բոլորիս ցույց է տալիս, թե որն է մեր մեղքը:
 
Քաղաքական տարին կամփոփեք տարաբնույթ ասուլիսներով, իշխանությանը դատափետող և նույն բանը հազարերորդ անգամ արձանագրող ընդդիմախոսությամբ, գործող վարչախմբի հանցավոր և ավերիչ գործունեության քննադատությամբ և անթույլատրելիությամբ: Սակայն որևէ խոսք ու բառ չի ասվի, թե այս ամենը թուլացնելու և կասեցնելու ձախողման պատճառները որոնք են: Հրապարակախոսությունը քաղաքականություն չէ, իսկ իրական քաղաքականությունը այն էլ կանխարգելիչ պետք է ունենա մի շարք նախապայմաններ, որոնց մասին ողջ տարի խոսել եմ: Այդ քաղաքական ինքնաչխոստովանության և հետևություններ չանելու արդյունքում է, որ ունենք իշխանություն, որն ավելի ուժեղ է այսօր քան անցած տարի: Սրա արդյունքում է, որ չկա որևէ իրական օրակարգ, որով իշխանությունը մի քանի քայլ առաջ չլինի ընդդիմությունից: Սրա արդյունքում է, որ ընդդիմությունն այլևս դարձել է մաքսիմում սուր հարց տվող իշխանությանը, որ բացահայտի և ի ցույց դնի նրա հակասականությունն ու ամուլությունը, դավաճանական բնույթն ու ազգային շահերի ոտնահարմանը միտված քաղաքականությունը և այդ հարցերի պատասխաններում լսի, թե ինչպես է պատասխանողը լայն բացում Օվերտոնի պատուհանը և հերթական դիսկուրսը ներբեռնում հանրային քննարկման դաշտ, որ բոլորն անցնեն նոր դիսկուրսի քննադատմանն ու դատափետմանը, զրո արդյունքով:
 
Քաղաքականությունը վերածվել է «ժուռնալիզմի», բոլորը հարց են տալիս պատասխանողին և ի պատասխան ստանում են հարցեր: Քաղաքականութունը լավ և սուր քլնգելու արվեստ չէ: Բոլորս վայելում ենք « նախկին լավ քլնգողի» ավերիչ հաղթարշավը:
 
Իշխանությունը միշտ ավելի հեշտ է լուծելու այն խնդիրները, որոնց հարուցիչը ինքն է, որովհետև կառավարման վահանակը իր ձեռքերում է: Նա միշտ բախվելու է դժվարության, երբ խնդրի և ճգնաժամի հարուցիչը ընդդիմությունն է՝ իր մարտավարական ճկունությամբ, հանդգնությամբ և ապաբյուրոկարատական գործելաոճով:
 
Քաղաքական տարին ամփոփեմ ողջ տարվա էական քաղաքական գունապնակը և իրերի դրությունը մաքսիմալ արտահայտող մեջբերմամբ, որի հեղինակը ՀՀ ազգային շահերը ներկայացնողն է:
 
«Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները» :
 
Սա է 2021-ի քաղաքական արդյունքը, սա է ընդդիմություն և իշխանություն մեկ տարվա battle-ի չոր արդյունքը: Սա է վերջին արարի մեկնարկը, մնացածը ինչպես ասում են լիրիկա է:
 
Հուսադրող տեքստեր չունեմ, որովհետև հույսը գալիս է գործով: Քաղաքական պոպուլիզմի, պաթոսի ցանկություն ևս չունեմ, դա անողները ևս շատ են:
Հուսամ ողջ տարվա ընթացքում արված հորդորներն ու վերլուծությունները միս ու արյուն կստանան նոր քաղաքական տարում: Հուսամ 30 տարվա պետության կոնցեպտն անցնելով իր քավարանով վերջնականապես չի պարտվի 3 տարվա չպետության կոնցեպտին և այդ մարտում Հայաստանը կհաղթի ՉՀայաստանին:
 
P.S. Կրկնվեմ՝ մեր խտացված արատների մարմնավորումը, մեզ բոլորիս ցույց է տալիս, թե որն է մեր մեղքը: Թող շնորհավոր լինի այն նոր քաղաքական տարին, որը կլինի իրականում նոր:
Փաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»