Ուսուցիչը փորձել է խեղդամահ անել աշակերտին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում 26-ամյա ուսուցիչը խիստ բարկացել է, երբ աշակերտները աղմկել են դասի ժամանակ եւ թույլ չեն տվել դասը շարունակել։ Դմիտրի Միսիանը այնքան է բարկացել, որ փորձել է խեղդամահ անել 7-րդ դասարանի աշակերտին։ Ուսուցիչը դասից հետո աղմկող աշակերտներին փակել է դասասենյակում, ապա հարձակվել նրանցից մեկի՝ 13-ամյա Կիրիլի վրա ու բռնելով կոկորդից՝ սկսել խեղդել։
Այս միջադեպից հետո տղայի ծնողներն անմիջապես ոստիկանություն են դիմել։ «Որդիս տուն եկավ ու ինձ ամեն ինչ պատմեց։ Մենք գնացինք դպրոց, բողոքեցինք տնօրենին, ու նա անմիջապես աշխատանքից ազատեց ուսուցչին»,- պատմել է տղայի մայրը՝ Նատալյան։ Շուտով ոստիկանները ձերբակալել են 26-ամյա ուսուցչին, ով խոստովանել է իր մեղքը։

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



