Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ այցելեցինք սահմանամերձ երկու գյուղեր` Բաղանիս և Ոսկեպար: Այնտեղ կազմակերպել էինք “Սիրո Գործակից” մեր նոր ֆիլմի անվճար ցուցադրումը: Հուսով եմ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց: Իրենք ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ են, որոնք ապրում են նույն երկրում ինչ մենք, բայց պատերազմի ողջ ծանրությունը վերցրել են իրենց ուսերին: ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ!»: