Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում Երևանում բուքմեյքերական գրասենյակի վրա կատարված հարձակումից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 24-ին` ժամը 11.35-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենք, որտեղ հայտնաբերվել է մոտ 28 տարեկան տղամարդու դիակ՝ արյունոտ վիճակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերել է 1987թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



