Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի Սղնախ գյուղն է, որը Նիկոլի շնորհիվ գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

ՍՂՆԱԽ, գյուղ է Արցախի Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
 
«Սղնախ» բառացի նշանակում է «ամրություն», կամ որ նույնն է՝ «ապահով վայր» կամ «ապաստարան»։ Ի դեպ՝ քչերին է հայտնի, որ հենց Սղնախ գյուղի անունից է առաջացել ներկայիս Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղի (Սղնախ) քաղաքի անվանումը։
 
Գյուղը գտնվում է Արցախի կենտրոնական հատվածում, շրջկենտրոնից 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 19 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 821,4 հա տարածք, որոնցից 261,43 հա-ը անտառային է։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
 
Սղնախում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից երեքը հաշվառված էին պետության կողմից։ Խոսքը «Խաչին տակ» գյուղատեղիի, «Շամիրեն կարան» քարանձավի և «Խաչին տակ» խաչքարի (14-15 դդ․) մասին է։
Սղնախում գտնվում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, հին գերեզմանատուն, շուրջ 10 աղբյուրներ՝ «Գյուղի աղբյուր», «Մկրտիչի», «Պեց», «Նավաթխան», «Քշմըրոր», «Մարանդի», «Պտրուսանց», «Ճոթի», «Ռուսեն», «Փըրվըզար»։
 
«Խաչին տակ» գյուղատեղին թվագրվում է 13-18 դարերով։ Համանուն խաչքարը գտնվում է գյուղատեղիում և թվագրվում է 14-15 դարերով։ «Շամիրեն կարան» քարանձավը թվագրվում է վաղ միջնադարով (հստակ թիվ հայտնի չէ)։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Հավելենք, որ նույն դարով է թվագրվում նաև գերեզմանոցը։ Գյուղի տարածքում է գտնվում նաև Կուկուին պյուն (Կկվի բույն) կոչվող եկեղեցին, որը կոչվում է նաև Մզամանց եղցի, ինչպես նաև Պուտ քար, Խնձորի խաչ, Բեդի օջախ սրբավայրերը, իսկ հարավարևելյան մասում կա մեծ քարանձավ։
 
Մինչ օկուպացիան՝ գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 32 աշակերտ։ Առկա էր մշակույթի տուն, բուժկետ և գյուղապետարան։ Համայնքային հիմնական ճանապարհները ասֆալտապատ էին, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Սղնախն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։
 
Համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 292 մարդ էր (59 տնտեսություն)։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 491,38 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են։
 
«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու