Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են նշելու Ամանորը «Քարե դարդում» եւ ի՞նչ է Հակոբ Հակոբյանը սպասում 2016-ից

ԼԱՅՖ

Հայկական ավանդույթներով, բայց քարեդարյա մոտեցմամբ դեկտեմբերի 31-ին «Քարե դարդում» եւս Ամանոր կլինի. առատ սեղանով, երգ ու պարով, Մամուկն էլ տոնի առթիվ վերջապես լվացված եւ մաքուր, բայց փորձություններով շրջապատված՝ ահա այսպես կանցնի «Քարե դարդի» Ամանորը: Այս մասին եւ ոչ միայն Life.panorama.am-ին պատմել է «Քարե դարդ»-ի բնակիչ Մամուկը, նույն ինքը՝ Հակոբ Հակոբյանը:

««Քարե դարդում» սպասվում է ծիծաղելի, արկածներով լի, հետաքրքիր իրավիճակներով Ամանորը: Մեզ մոտ՝ քարե դարում, կլինի հայկական ավանդույթներով, բայց քարեդարյան մոտեցմամբ Ամանոր, մենք էլ ենք պատրաստվում Ամանորը ճոխ նշել, բայց եւ փորձությունների միջով պետք է անցնենք դրա համար: Ի վերջո, մենք այդ օրը բոլոր հայերի նման շատ կուտենք, կխմենք, կպարենք եւ այդ ամենը կանենք այնպես, կարծես թե ողջ տարին ոչ կերել ենք, ոչ խմել, չէ որ մեր օրերում էլ Ամանորը նշվում է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե ողջ տարին հաց չենք կերել: Ամենակարեւորը՝ Մամուկն այդ օրը կլողանա, նրա երեսն այդ օրը մրոտ չի լինի, բայց Նոր տարին կնշի չափազանց ծանր պայմաններում,- ծիծաղելով նշեց Հակոբն ու շեշտեց,- այս տարվա վերջին թողարկումը կլինի դեկտեմբերի 31-ին, բայց պետք է նկատեմ, որ «Քարե դարդը» ամանորյա արձակուրդների չի գնալու, մենք շարունակելու ենք եթերում լինել ամեն երեքշաբթի եւ հինշգաբթի»:

Հակոբը անդրադարձավ նաեւ գալիք տարվա համար իր ծրագրերին. «Եթե ամեն բան բարեհաջող ու ըստ պլանավորածի գնա, հույսեր կան, որ 2016-ին կլինեմ ոչ միայն սիթքոմում, այլեւ կրկին կներկայանամ որպես հաղորդավար»,- նշեց նա:

Գալիք տարում անձնական կյանքում փոփոխություններ Հակոբը չի պլանավորում. «Միակ բանը, որի մասին ամենաքիչն եմ այս պահին մտածում, անձնական կյանքում փոփոխություններ կատարելն է: Հույս ունեմ եւ հավատում եմ, որ ինձ համար 2016-ը պետք է շատ կարեւոր գործնական տարի լինի, իսկապես մեծ հուսյեր եմ կապում գալիք տարվա հետ,- նկատեց հաղորդավարն ու հավելեց,- մեծ հույս եւ հավատ ունեմ նաեւ, որ գալիք տարում խաղաղություն կլինի ողջ աշխարհում, բառի ամենաբուն եւ լայն իմաստով խաղաղությունը առաջին անհրաժեշտ սպասելիքն է 2016-ից: Ես իսկապես շատ եմ ուզում, որ այդպես լինի, որպեսզի մեզանից ոչ մեկի տրամադրությունը կապված չլինի դրա հետ, քանի որ այն անդրադառնում է մարդկային ճակատագրերի վրա: Եթե լինի խաղաղություն եւ առողջությունը, ուրեմն հավատով, ուժով եւ մեծ ցանկությամբ հնարավոր է հասնել մեր երազանքներին»:

Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ցանկացավ նաեւ նախապես շնորհավորել բոլորին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ. «Ուզում եմ շատ սրտանց շնորհավորել բոլորիս գալիք տոների կապակցությամբ: Շատ բան կա, որ անկեզծ ուզում եմ մաղթել բոլորիս, կցանկանամ, որ 2016-ը ձեռքբերումների տարի լինի: Յուրաքանչյուրի համար կարեւոր է, որ իր աշխատանքի մեջ լինի գնահատված, կայացած եւ հաճույք ստանա իր գործից, այդպես ինձ համար միշտ է եղել եւ կցանկանամ, որ այդպես շարունակվի: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը լինի իր տեղում, իսկ այս ամենից առաջ ուզում եմ, որ մարդիկ առողջ լինեն, այդպես մարդիկ կունեան այն ձգտումը, որի միջոցով մեծ բարձրունքների կարող են հասնել թե անձնական, թե գործնական կյանքում: Թող 2016-ին լինենք առողջ, խաղաղ, սիրված եւ լի բարությամբ»:

Ամանորը Հակոբը տանը չի դիմավորի, նա եւս տարեմուտը կնշի աշխատավայրում, բայց իր խոսքերով, ոչ պակաս բարձր տրամադրությամբ. «Նոր տարին դիմավորում եմ աշխատելով, բայց դրանից հաճույք եմ ստանում, քանի որ այդպես ոչ միայն աշխատում եմ, այլեւ իսկապես տոնում եմ Ամանորը: Անցյալ տարի շատ ուրախ անցավ, հույս ունեմ, որ այս տարի էլ նույն կերպ կնշենք»,- նկատեց նա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է