Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս են նշելու Ամանորը «Քարե դարդում» եւ ի՞նչ է Հակոբ Հակոբյանը սպասում 2016-ից

LIFE

Հայկական ավանդույթներով, բայց քարեդարյա մոտեցմամբ դեկտեմբերի 31-ին «Քարե դարդում» եւս Ամանոր կլինի. առատ սեղանով, երգ ու պարով, Մամուկն էլ տոնի առթիվ վերջապես լվացված եւ մաքուր, բայց փորձություններով շրջապատված՝ ահա այսպես կանցնի «Քարե դարդի» Ամանորը: Այս մասին եւ ոչ միայն Life.panorama.am-ին պատմել է «Քարե դարդ»-ի բնակիչ Մամուկը, նույն ինքը՝ Հակոբ Հակոբյանը:

««Քարե դարդում» սպասվում է ծիծաղելի, արկածներով լի, հետաքրքիր իրավիճակներով Ամանորը: Մեզ մոտ՝ քարե դարում, կլինի հայկական ավանդույթներով, բայց քարեդարյան մոտեցմամբ Ամանոր, մենք էլ ենք պատրաստվում Ամանորը ճոխ նշել, բայց եւ փորձությունների միջով պետք է անցնենք դրա համար: Ի վերջո, մենք այդ օրը բոլոր հայերի նման շատ կուտենք, կխմենք, կպարենք եւ այդ ամենը կանենք այնպես, կարծես թե ողջ տարին ոչ կերել ենք, ոչ խմել, չէ որ մեր օրերում էլ Ամանորը նշվում է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե ողջ տարին հաց չենք կերել: Ամենակարեւորը՝ Մամուկն այդ օրը կլողանա, նրա երեսն այդ օրը մրոտ չի լինի, բայց Նոր տարին կնշի չափազանց ծանր պայմաններում,- ծիծաղելով նշեց Հակոբն ու շեշտեց,- այս տարվա վերջին թողարկումը կլինի դեկտեմբերի 31-ին, բայց պետք է նկատեմ, որ «Քարե դարդը» ամանորյա արձակուրդների չի գնալու, մենք շարունակելու ենք եթերում լինել ամեն երեքշաբթի եւ հինշգաբթի»:

Հակոբը անդրադարձավ նաեւ գալիք տարվա համար իր ծրագրերին. «Եթե ամեն բան բարեհաջող ու ըստ պլանավորածի գնա, հույսեր կան, որ 2016-ին կլինեմ ոչ միայն սիթքոմում, այլեւ կրկին կներկայանամ որպես հաղորդավար»,- նշեց նա:

Գալիք տարում անձնական կյանքում փոփոխություններ Հակոբը չի պլանավորում. «Միակ բանը, որի մասին ամենաքիչն եմ այս պահին մտածում, անձնական կյանքում փոփոխություններ կատարելն է: Հույս ունեմ եւ հավատում եմ, որ ինձ համար 2016-ը պետք է շատ կարեւոր գործնական տարի լինի, իսկապես մեծ հուսյեր եմ կապում գալիք տարվա հետ,- նկատեց հաղորդավարն ու հավելեց,- մեծ հույս եւ հավատ ունեմ նաեւ, որ գալիք տարում խաղաղություն կլինի ողջ աշխարհում, բառի ամենաբուն եւ լայն իմաստով խաղաղությունը առաջին անհրաժեշտ սպասելիքն է 2016-ից: Ես իսկապես շատ եմ ուզում, որ այդպես լինի, որպեսզի մեզանից ոչ մեկի տրամադրությունը կապված չլինի դրա հետ, քանի որ այն անդրադառնում է մարդկային ճակատագրերի վրա: Եթե լինի խաղաղություն եւ առողջությունը, ուրեմն հավատով, ուժով եւ մեծ ցանկությամբ հնարավոր է հասնել մեր երազանքներին»:

Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ցանկացավ նաեւ նախապես շնորհավորել բոլորին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ. «Ուզում եմ շատ սրտանց շնորհավորել բոլորիս գալիք տոների կապակցությամբ: Շատ բան կա, որ անկեզծ ուզում եմ մաղթել բոլորիս, կցանկանամ, որ 2016-ը ձեռքբերումների տարի լինի: Յուրաքանչյուրի համար կարեւոր է, որ իր աշխատանքի մեջ լինի գնահատված, կայացած եւ հաճույք ստանա իր գործից, այդպես ինձ համար միշտ է եղել եւ կցանկանամ, որ այդպես շարունակվի: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը լինի իր տեղում, իսկ այս ամենից առաջ ուզում եմ, որ մարդիկ առողջ լինեն, այդպես մարդիկ կունեան այն ձգտումը, որի միջոցով մեծ բարձրունքների կարող են հասնել թե անձնական, թե գործնական կյանքում: Թող 2016-ին լինենք առողջ, խաղաղ, սիրված եւ լի բարությամբ»:

Ամանորը Հակոբը տանը չի դիմավորի, նա եւս տարեմուտը կնշի աշխատավայրում, բայց իր խոսքերով, ոչ պակաս բարձր տրամադրությամբ. «Նոր տարին դիմավորում եմ աշխատելով, բայց դրանից հաճույք եմ ստանում, քանի որ այդպես ոչ միայն աշխատում եմ, այլեւ իսկապես տոնում եմ Ամանորը: Անցյալ տարի շատ ուրախ անցավ, հույս ունեմ, որ այս տարի էլ նույն կերպ կնշենք»,- նկատեց նա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience