«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիայում «փարիզյան աուրա» է ստեղծել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանը որոշել է ռևանշի անցնել: Արդեն մի քանի օր է՝ Աստծուց ու աշխարհից մոռացված թաղամասը, սկսած Եռաբլուրից, շողշողում է տոնական-թանկարժեք լույսերի մեջ՝ «փարիզյան աուրա» տարածելով շուրջբոլորը. բոլոր ծառերն ու թփերը, «երկինքը» փայլատակում են հեքիաթի գույներով:
Թաղում ասում են՝ Ալեքսանյանը որոշել է, որ իր եղբոր տղայի թաղին Երևանում հասնող չլինի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:
«Էդ լույսերի վրա 200 հազար դոլար փող է ծախսել, ափսոս չէ՞, փոխարենն էդքանը բաժաներ մեզ՝ գնայինք «ոչ» ասեինք հանրաքվեին»,-կատակում են Չորրորդ թաղամասի բնակիչները, որոնք հանրաքվեի ժամանակ փողը վերցրել՝ գնացել դեմ են քվեարկել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



