Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խուսափում են խոսել Արցախից ու Արցախի անկախությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ամեն անգամ խուսափում է Արցախի կարգավիճակի, դրա մասով իրենց պատկերացումների, ակնկալվող լուծումների վերաբերյալ որեւէ հստակ բան ասել։ Ամեն անգամ, երբ ուղիղ հարց ենք տալիս, նա սկզբում անորոշ ձեւակերպումներով լղոզում է հարցը՝ գցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտը, ապա հիշեցնում, որ իրենց պատկերացումները ձեւակերպված են կառավարության ծրագրում, որտեղ նույնպես անորոշ է Արցախի ապագայի հարցը։

Երեկ՝ կառավարության նիստից հետո, դարձյալ նմանատիպ իրավիճակում հայտնվեց Գրիգորյանը, երբ նրան հիշեցրինք Արցախի կարգավիճակի մասին։ Մինչ այդ նախ հիշեցրինք, որ ռուս խաղաղապահները հինգ տարի ժամկետով են Արցախում, երբ այդ ժամկետը լրանա, իրենք պատկերացում ունե՞ն, թե այդուհետ Արցախի ճակատագիրն ինչ է լինելու, եթե, իհարկե, տրամադրված չեն, որ մինչ այդ Արցախի կարգավիճակի հարցը որեւէ կերպ լուծեն։
«Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայվեն, որպեսզի կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել։ Քանի դեռ չկա այդ լուծումը, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է։ Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ եւ մնան այնքան ժամանակ, մինչեւ խնդիրը կարգավորվի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցրինք՝ ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը, ԱԽ քարտուղարը նորից հիշեցրեց, որ այդ մասին հայտարարված է կառավարության ծրագրում, եւ հեռացավ՝ հերթական անգամ խուսափելով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին հստակ պատասխան տալուց։

Ի դեպ, նա հետեւողականորեն խուսափում է նաեւ արտասանել «Արցախի Հանրապետություն» անունը, դրա փոխարեն նա, եւ ոչ միայն նա, ասում է «Լեռնային Ղարաբաղ», անգամ «հանրապետություն» բառը չի շեշտում։ Ու սա ասում է ծնունդով արցախցի պաշտոնյան, որի սիրտը, ինչպես տեսնում ենք, բացարձակ չի ցավում Արցախի կորստի, Հադրութի ու Շուշիի համար։ Ակնհայտ է, որ թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, թե՛ նրա քաղաքական ղեկավարությունը ձեռքերը լվացել, հրաժարվել են Արցախից, դրա համար հիմա, ընդառաջելով «բարեկամ» Ադրբեջանին, հրաժարվում են խոսել Արցախից, Արցախի հայկական լինելուց, Ադրբեջանի կազմում երբեք չհայտնվելու ցանկությունից եւ այլն։ Թերեւս այսպիսի ձեւակերպումներով հող են նախապատրաստում վաղը Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին զիջելու համար։
 

 

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան