«Ժողովուրդ». Դերժավայի Արկադին այնպիսի «նվերներ» է ստանում, որ արաբ շեյխերը կնախանձեին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է, թե ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, այն պատգամավորներից է, «ում ստացած նվերներին նույնիսկ արաբ շեյխերը կարող են նախանձել»:
«Օրինակ՝ պատգամավորի 2013 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա այդ տարի իբրեւ նվիրատվություն ստացել է 358 մլն 160 հազար դրամ, իսկ ահա 2014-ին՝ Համբարձումյանի ստացած «նվերը» կազմել է 783,5 մլն դրամ:
Արկադի Համբարձումյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2014–ին կազմել են մոտ 4 մլն դրամ: Ի դեմ, նրա պատգամավորական աշխատավարձը կազմում է 491 հազար դրամ: Բացի այդ՝ նա 2014–ին վարձակալության դիմաց ստացել է 3 մլն 200 հազար դրամ եկամուտ»:
Առավել մանրամասն՝ կարդացեք թերթի այսօրվա համարում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



