Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ձևավորվում է Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի, Վրաստանի, Իրանի էներգետիկ գերատեսչությունների ղեկավարների և «Ռուսական ցանցերի» գլխավոր տնօրենի մասնակցությամբ Երևանում երեկ կայացած համատեղ նիստում քննարկվել են հարցեր, որոնք թույլ կտան միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերը: Վարչապետը առանձին հանդիպում է ունեցել նաև Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին և այսօր նաև Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանիի հետ:

Հիշեցնենք, որ շատ է խոսվել տարածաշրջանում էներգետիկ և տրանզիտային տարբեր տարանցիկ հաղորդակցական ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցությունների մասին, սակայն սա կարելի է ասել, առաջին դեպքն է, որտեղ իսկապես Հայաստանը ոչ միայն ընդգրկվում է որևէ նախագծում, այլև բավականին շահավետ ռազմավարական դիրք է ձեռքբերում, չորս երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման արդյունքում:

Խոսքը, մինչև 2018 թվ.-ը Հայաստան-Վրաստան 400/500 կՎտ էլեկտրահաղորդման գծի ու Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման երկշղթա գծի կառուցման մասին է։ Վրաստանի հետ ստեղծվում է էներգետիկ համակարգի ասինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն, որտեղ էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կազմելու է 350 Մվտ, իսկ մինչև 2021 թ-ը 700 Մվտ-ի հզորություն: Իսկ Իրանի դեպքում դա թույլ է տալիս էլեկտրաէներգիայի հզորությունները հասցնել մինչև 1200 Մվտ-ի։

Այս ամենը թույլ է տալիս ոչ միայն Հայաստանին էականորեն մեծացնել իր էներգետիկ արտահանման կամ ներմուծման կարողությունները, այլ նաև էներգետիկ տարանցման գործառույթներ կատարել մի կողմից Իրանի, մյուս կողմից Վրաստանի, ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև: Այսինքն Հայաստանի տարածքով, նաև Իրանի համար կապ է ստեղծվում Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև:

Հայկական և իրանական կողմերի միջև քննարկվել է նաև Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետագա ֆինանսավորման հարցերը:

Իրանական կողմը, որը խնդիրներ ուներ միջազգային սանկցիաների պատճառով ֆինանսավորելու այդ աշխատանքները, ներկայումս պատրաստ է շարունակել ֆինանսավորումը: Հայկական կողմը նույնպես պետք է որոշակի ֆինանսական միջոցներ հայթայթի այդ աշխատանքների շարունակության համար: Այդ պատճառով հայկական կողմը մտածում է տարբեր լուծումներ գտնել, օտարերկրյա կամ հայկական ներդրողների ներգրավման արդյունքում Մեղրի Հէկ-ի աշխատանքների բարեհաջող ավարտի համար: Կարիք չկա նշելու, որ Մեղրիի հիդրոհանգույցի կառուցումը, որն ունենալու է 130 ՄՎտ հզորությամբ և տարեկան շուրջ 800 մլն Կվտ/ժ էլեկտրաէներգիա արտադրության հնարավորություն, որքան կարևոր ռազմավարական կառույց է լինելու Հայաստանի համար:

Հայաստանի և Վրաստանի միջև էներգետիկ հզուրությունների բարելավմանը աջակցում են և պատրաստ են աջակցել նաև Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: Այս օրինակը ցույց է տալիս, որ Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և ինչու չէ նաև ԵՄ-ի էներգետիկ շահերը ճիշտ համադրելու դեպքում հնարավոր է բարդ էներգետիկ-տարանցման նախագծերը իրականություն դարձնել, նախագծեր, որտեղ Հայաստանը նույնպես ակտիվ մասնակցություն կունենա: Չի բացառվում, որ սա լավ նախադեպ կլինի նաև Իրանից դեպի ԵՄ գազային միջանցքի կայացման համար, որտեղ Հայաստանը նույնպես տարանցման սխեմայում ներգրավված կլինի:

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան