Բզկտված ԱՐՑԱԽ. ԱՐԵՎՇԱՏ. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ԱՐԵՎՇԱՏ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Այն Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 135 կմ հեռավորութան վրա։ Համայնքը լեռնային է, ունի 3085,1 հա տարածք, որից 739,54 հա գյուղատնտեսական նշանակություն, 2261,29 հա անտառային հողեր։
Համայնքում կան պատմամշակութային հուշարձաններ՝ «Հանգած եղցի» եկեղեցի (9-10-րդ դարեր), գերեզմանոց (9-10-րդ դարեր), խաչքար (12-13-րդ դարեր)։
Օկուպացիայից առաջ համայնքի բնակչության թիվը կազմում էր 211 մարդ, գյուղում կար 47 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



