Հայկական անօդաչու սարք խոցելու լուրը Ադրբեջանի երևակայության արդյունքն է. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած տեղեկությունը, իբր, ադրբեջանական հակաօդային ուժերը Հայաստանի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ տեղեկությունն իրականո ւթյանը չի համապատասխանում: «Դա նրանց երևակայության հերթական արդյունքն է»,- ասաց Հովհաննիսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական հակաօդային ուժերը ժամը 11:45-ի հատվածում հայտնաբերել և ոչնչացրել են ՀՀ ԶՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



