Կառավարությունն առաջարկում է Երեւանի կենտրոնում կիսակառույց շենքերի համար խոշոր տուգանքներ կիրառել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի կենտրոնում երկարատեւ շինարարությունների համար, որոնք փչացնում են մայրաքաղաքի ճարտարապետական պատկերը, առաջարկվում է խոշոր տուգանքներ սահմանել: Այդ մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնել է Նարեկ Սարգսյանը` ամփոփելով 2015 թվականը:
Նրա խոսքով, նման փոփոխություններ են նախատեսված «Երեւանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագծում, ոը նախատեսված է խորհրդարանի ընդունմանն առաջարկել հավանաբար 2016-ի առաջին կիսամյակում:
Ավելի վաղ նախարարությունն առաջարկել էր նման շենքերի համար գույքահարկի աստիճանաբար աճող սանդղակ մտցնել: «Բայց նման օրենսդրական իրավասություններ մենք չունենք: Դրա համար այժմ առաջարկում ենք ուղղակի աճող տուգանքներ»,-ասել է նախարարը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



