Գյումրիում մեքենան բախվել է տնակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 25-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է տնակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3/3 հասցեի մոտակայքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 35 TU 140 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել չբնակեցված տնակի, ինչի հետեւանքով վնասվել է տնակի արտաքին հատվածը (մոտ 6 քմ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



