Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իրավիճակը ճիշտ կառավարելու խնդիր կա, նոր միջոցառումներ են պետք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուբլու արժեզրկման հետ կապված առաջին հարվածները կրեցին արտահանողները և դեռ կրելու են, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է. թե՛ ռուս-ուկրաինական պատերազմական օրերին, թե՛ հետպատերազմական շրջանում դեռ ամիսներ շարունակ ռուբլին դեռ չի վերականգնվի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Արտահանողները տուժում են նրանով, որ իրենց ապրանքների առևտրի մեծ մասն իրականացվում է ռուբլով: Դեռևս 2014-ին հայկական ընկերություններից շատերը դոլարով էին արտահանում իրականացնում, ինչը ձեռնտու էր, բայց այդ ժամանակ ևս ռուսներն անցան ռուբլու տարբերակին: Քանի որ մեր արտահանման ավելի քան 60 տոկոսը կատարվում է ռուբլով, նշվածի արդյունքում մեր տնտեսվարողները տուժում են: Սա շղթայաբար ազդելու է գյուղատնտեսության ոլորտի վրա: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ, հիմա ևս միջոցառումների պլան պետք է մշակվի պետության կողմից, որով կաջակցեն տնտեսվարողներին: Ինչո՞ւ: Որովհետև եթե գյուղացին իր բերքը վաղը չկարողանա վաճառել, հետևաբար, բերքը մնալու է դաշտում, չի հավաքվելու, գյուղացին կորուստներ է ունենալու: Սա կբերի հիասթափության, նաև աղքատության, սոցիալական լարվածության: Պետությունը պետք է ոչ միայն դիտարկի այն տեսանկյունից, թե միայն արտահանողներին է օգնում, այլ որ արտահանողների միջոցով օգնում է ամբողջ գյուղատնտեսության ոլորտին»,-ասաց Գ. Մակարյանը:

Նրա խոսքով, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով ստեղծված տնտեսական իրավիճակից բխող երկրորդ վնասը պայմանավորված է տրանսֆերտների զանգվածային նվազմամբ. «Այս իրողությունը տրանսֆերտների միջոցով ապրող ընտանիքների համար խնդիրներ է ստեղծելու, որովհետև բազմաթիվ ընտանիքներ ունենք, որոնք համարյա աղքատության եզրին են՝ մանավանդ այս թանկացումներից հետո: Բնականաբար, երբ գումարները չբավականացնեն, այդ հանգամանքը կբերի աղքատության սրման: Դա կազդի նաև ընդհանուր տնտեսության վրա, քանի որ մուլտիպլիկատիվ ազդեցությունը, որը պետք է արտացոլվեր այդ գումարները ծախսելով, էականորեն նվազելու է»:

Անդրադառնալով գնաճին՝ նա նշեց, որ մինչ այս կանխատեսումներ ուներ, թե գները մարտից հետո պետք է նվազեին, բայց պատերազմը խանգարեց, ու գնաճի տեմպերը բարձր մնացին. «Ավելին՝ գները շարունակեցին աճել: Աճեցին կարճաժամկետ ինֆլ յացիաների արդյունքում, նաև դեֆիցիտների պատճառով: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում արտադրողականությունն ընկել է, տրանսպորտային ծախսերը թանկացել են, բայց գների աճը պայմանավորված չէ միայն այս հանգամանքներով:

Մենք հիմա Վերին Լարսի հետ կապված խնդիր ունենք ու պարբերաբար հայտնվում ենք այն «թակարդի» մեջ, երբ ձմռան պատճառով մեր ճանապարհները փակվում են: Մենք անընդհատ կախված ենք եղանակային կարճաժամկետ ֆորսմաժորներից, ինչի հետևանքով մատակարարման ռեժիմների որոշակի խախտումներ են տեղի ունենում: Գնաճի տեսանկյունից պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վերջին շրջանում մոտ 25 հազար մարդ է ավելացել: Միայն Երևանի բնակչությունը մոտ 2 տոկոսով ավելացել է: Սա նաև գնողունակության ավելցուկ է ենթադրում, որովհետև ռուսները կամ այլ երկրների քաղաքացիներ գումարով են եկել, ու նրանք ավելի շատ են ծախսում: Սա շատ կտրուկ եղավ` ընդամենը 2-3 շաբաթում: Այդ քաղաքացիները միանշանակ պետք է ազդեին գնողունակության վրա, բայց, կարծում եմ, շուկան ժամանակի ընթացքում մի փոքր կկարգավորվի, գների նվազում կլինի»:

Գ. Մակարյանը շեշտեց նաև, որ Հայաստանը պարենի դեֆիցիտ չի ունենա: «2020 թ. օգոստոսից մինչև 2021 թ. հունիսն ընկած ժամանակահատվածի համար լուրջ վերլուծություն ենք արել ու տեսել, որ մատակարարման շղթաներն ու շուկայի ֆունկցիոնալությունը պահպանվել են Հայաստանում անգամ կորոնավիրուսի, նաև պատերազմի ժամանակ:

Այսինքն, մեր ներմուծողներն ու տեղական արտադրողներն այնքան ճկուն են եղել, որ անընդհատ իրենց զանգերով, խանութների հետ կապով ամեն օր իմացել են, թե ապրանքների քանակի դինամիկան ինչպիսին է: Նրանք անընդհատ փորձել են կարգավորել, ներմուծել ու պահեստավորել: Այս տեսանկյունից մենք ավելի լարված իրավիճակներում ենք պատվով դուրս եկել, ու այսօր այնպիսի ֆորսմաժորում չենք, ինչպես նշված ժամանակահատվածներում: Ուկրաինայից մենք հիմնականում թռչնամիս, կոնֆետեղեն ու ձեթ էինք ներմուծում: Հիմա դրանք, բնականաբար, մեր ներմուծողները փորձում են փոխարինել ռուսականով: Նաև այլ երկրների տարբերակներ են դիտարկվում: Գործատուներն իրենք իրենցով կրկին բավականին ճկուն են: Ես խոսել եմ որոշ ներմուծողների հետ, որոնք ապրանք են մատակարարում նաև սուպերմարկետներին: Նրանք այս փուլում ևս փորձել են կիրառել այդ ճկունությունն ու ստացվել է»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետությունը ևս իր դերակատարությունը պետք է ունենա:

Մակարյանը հիշեցրեց՝ կորոնավիրուսի ժամանակ ոչ բոլոր միջոցառումներն էին ճիշտ ու դիպուկ, եղան ուշացած միջոցառումներ, որոնք ազդեցություն չունեցան:«Մինչև հիմա այդ միջոցառումներից մի քանիսը դեռ աշխատում է, բայց օգտվող չկա: Այսինքն, գործատուներն իրենց խնդիրները լուծել են ու համարյա չեն էլ դիմում այդ միջոցառումներին: Բայց հիմա անպայման նոր միջոցառումներ են պետք: Այս ճանապարհին շատ կարևոր է, որ պետությունը մտածի օգուտներ քաղելու մասին: Զուտ իրավիճակը ճիշտ կառավարելու խնդիր կա: Մինչդեռ օգուտներ քաղելու ճանապարհներից մեկը ներմուծման ուղղությամբ աշխատելն է: Ռուբլու արժեզրկման պայմաններում ներմուծումը ձեռնտու է դառնում, ավելի քիչ դրամով կարելի է ռուբլի առնել ու ՌԴ-ից ապրանքներ ներմուծել: Այդպիսով, ներմուծումը կարող է խթանվել: Մեկ այլ հնարավորություն էլ կա: Այս շրջանում Հայաստան եկող Հատկապես ՏՏ ոլորտի մասնագետներն իրենց հետ բիզնեսի ավելի բարձր որակի մշակույթ են բերում: Նման օրինակ տեսել էինք նաև սիրիահայերի առումով: Հիմա այս մարդիկ ևս ինտելեկտուալ են, ու մեր բիզնեսն իրենց մշակույթը պետք է վերցնի: Ու այդ տեսանկյունից պետք է ավելի ակտիվ աջակցել Հայաստան եկող բիզնեսներին ու այնպես անել, որ նրանք մշտական Հայաստանում մնալու ցանկություն ունենան: Երրորդ ուղղությունը զբոսաշրջությունն է: Ռուսները այլ երկրներ այցելելու տեսանկյունից խիստ սահմանափակված են, հետևաբար, ակտիվ աշխատանք է պետք ռուս զբոսաշրջիկներին Հայաստան բերելու ուղղությամբ: Իմ հաշվարկներով, եթե կարողանանք 2 մլն զբոսաշրջիկ բերել, ՀՀ էկոնոմիկա մոտ 1 մլրդ դոլար կմտնի»,-ասաց նա՝ շեշտելով այս ուղղությամբ նաև երկրի վարկանիշն ավելացնելու անհրաժեշտ քայլերի մասին:

«Այսինքն, հնարավորությունները ոչ թե շուկայի քմահաճույքին պետք է թողնել, այլ հստակ քայլեր պետք է անենք: Ու շատ կարևոր է պետական վերահսկողությունը՝ թյուրիմացությունները բացառելու համար: Խոսքը, օրինակ՝ վարձակալության ժամանակ մարդկանց խաբելու, նույն բնակարանը մի քանի հոգու առաջարկելու, ինչպես նաև տաքսիների զավեշտալի գների մասին ահազանգերին է վերաբերում: Չպետք է մտածել, որ սա պարզապես շուկա է: Պետությունը պետք է հետևի, որ նաև հյուրընկալության իմիջը չտուժի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Շեշտելով մի շարք այլ ուղղությունների մասին՝ նա նշեց գրասենյակային հարմարեցված հնարավորություններ ունեցող շենքերի կարևորության մասին. «Ռուսաստանից եկած ՏՏ ոլորտի ներկայացուցիչները արագ-արագ տեղավորվում են նման շենքերում: Պետության գնումների համակարգում կարելի է նախատեսել գործընթացներ: Պետությունն ինքը հսկայական գույք ունի, որի դռները փակել են, և որոնք այսօր հնանում են, մաշվում: Հասկանալի չէ, թե պետական գույքի կառավարման կոմիտեն առհասարակ ինչով է զբաղված: Պետական գույքի կառավարման կոմիտեի գործը, կարծես, պահակություն անելն է, որ դռները փակի ու հպարտանա, որ այդքան գույք է պահում, մինչդեռ դրանք ոչնչի պետք չեն գալիս: Հիմա լավ ժամանակահատված է այդ շենքերը օգտագործելու համար: Որպես պետություն, կարող է, օրինակ՝ մասնավոր ընկերության կամ հիմնադրամի միջոցով վարձակալության տրամադրել: Այսինքն, պետությունն իր գույքով ևս կարող է բիզնեսի համար պլատֆորմ հանդիսանալ»:

Ամփոփելով՝ Գ. Մակարյանը շեշտեց, որ այսօր, մեծ հաշվով, կառավարության նիստերի ժամանակ կառավարության ներկայացուցիչներն իրենց առկա օրակարգով են առաջնորդվում. «Այդ օրակարգերի մեջ փոփոխություններ պետք է արվեն, հրատապության կարևորությունը պետք է նկատելի լինի թե՛ խնդիրների առաջադրման, թե՛ լուծումների կարգավորման հարցերում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին