Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իրավիճակը ճիշտ կառավարելու խնդիր կա, նոր միջոցառումներ են պետք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուբլու արժեզրկման հետ կապված առաջին հարվածները կրեցին արտահանողները և դեռ կրելու են, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է. թե՛ ռուս-ուկրաինական պատերազմական օրերին, թե՛ հետպատերազմական շրջանում դեռ ամիսներ շարունակ ռուբլին դեռ չի վերականգնվի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Արտահանողները տուժում են նրանով, որ իրենց ապրանքների առևտրի մեծ մասն իրականացվում է ռուբլով: Դեռևս 2014-ին հայկական ընկերություններից շատերը դոլարով էին արտահանում իրականացնում, ինչը ձեռնտու էր, բայց այդ ժամանակ ևս ռուսներն անցան ռուբլու տարբերակին: Քանի որ մեր արտահանման ավելի քան 60 տոկոսը կատարվում է ռուբլով, նշվածի արդյունքում մեր տնտեսվարողները տուժում են: Սա շղթայաբար ազդելու է գյուղատնտեսության ոլորտի վրա: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ, հիմա ևս միջոցառումների պլան պետք է մշակվի պետության կողմից, որով կաջակցեն տնտեսվարողներին: Ինչո՞ւ: Որովհետև եթե գյուղացին իր բերքը վաղը չկարողանա վաճառել, հետևաբար, բերքը մնալու է դաշտում, չի հավաքվելու, գյուղացին կորուստներ է ունենալու: Սա կբերի հիասթափության, նաև աղքատության, սոցիալական լարվածության: Պետությունը պետք է ոչ միայն դիտարկի այն տեսանկյունից, թե միայն արտահանողներին է օգնում, այլ որ արտահանողների միջոցով օգնում է ամբողջ գյուղատնտեսության ոլորտին»,-ասաց Գ. Մակարյանը:

Նրա խոսքով, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով ստեղծված տնտեսական իրավիճակից բխող երկրորդ վնասը պայմանավորված է տրանսֆերտների զանգվածային նվազմամբ. «Այս իրողությունը տրանսֆերտների միջոցով ապրող ընտանիքների համար խնդիրներ է ստեղծելու, որովհետև բազմաթիվ ընտանիքներ ունենք, որոնք համարյա աղքատության եզրին են՝ մանավանդ այս թանկացումներից հետո: Բնականաբար, երբ գումարները չբավականացնեն, այդ հանգամանքը կբերի աղքատության սրման: Դա կազդի նաև ընդհանուր տնտեսության վրա, քանի որ մուլտիպլիկատիվ ազդեցությունը, որը պետք է արտացոլվեր այդ գումարները ծախսելով, էականորեն նվազելու է»:

Անդրադառնալով գնաճին՝ նա նշեց, որ մինչ այս կանխատեսումներ ուներ, թե գները մարտից հետո պետք է նվազեին, բայց պատերազմը խանգարեց, ու գնաճի տեմպերը բարձր մնացին. «Ավելին՝ գները շարունակեցին աճել: Աճեցին կարճաժամկետ ինֆլ յացիաների արդյունքում, նաև դեֆիցիտների պատճառով: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում արտադրողականությունն ընկել է, տրանսպորտային ծախսերը թանկացել են, բայց գների աճը պայմանավորված չէ միայն այս հանգամանքներով:

Մենք հիմա Վերին Լարսի հետ կապված խնդիր ունենք ու պարբերաբար հայտնվում ենք այն «թակարդի» մեջ, երբ ձմռան պատճառով մեր ճանապարհները փակվում են: Մենք անընդհատ կախված ենք եղանակային կարճաժամկետ ֆորսմաժորներից, ինչի հետևանքով մատակարարման ռեժիմների որոշակի խախտումներ են տեղի ունենում: Գնաճի տեսանկյունից պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վերջին շրջանում մոտ 25 հազար մարդ է ավելացել: Միայն Երևանի բնակչությունը մոտ 2 տոկոսով ավելացել է: Սա նաև գնողունակության ավելցուկ է ենթադրում, որովհետև ռուսները կամ այլ երկրների քաղաքացիներ գումարով են եկել, ու նրանք ավելի շատ են ծախսում: Սա շատ կտրուկ եղավ` ընդամենը 2-3 շաբաթում: Այդ քաղաքացիները միանշանակ պետք է ազդեին գնողունակության վրա, բայց, կարծում եմ, շուկան ժամանակի ընթացքում մի փոքր կկարգավորվի, գների նվազում կլինի»:

Գ. Մակարյանը շեշտեց նաև, որ Հայաստանը պարենի դեֆիցիտ չի ունենա: «2020 թ. օգոստոսից մինչև 2021 թ. հունիսն ընկած ժամանակահատվածի համար լուրջ վերլուծություն ենք արել ու տեսել, որ մատակարարման շղթաներն ու շուկայի ֆունկցիոնալությունը պահպանվել են Հայաստանում անգամ կորոնավիրուսի, նաև պատերազմի ժամանակ:

Այսինքն, մեր ներմուծողներն ու տեղական արտադրողներն այնքան ճկուն են եղել, որ անընդհատ իրենց զանգերով, խանութների հետ կապով ամեն օր իմացել են, թե ապրանքների քանակի դինամիկան ինչպիսին է: Նրանք անընդհատ փորձել են կարգավորել, ներմուծել ու պահեստավորել: Այս տեսանկյունից մենք ավելի լարված իրավիճակներում ենք պատվով դուրս եկել, ու այսօր այնպիսի ֆորսմաժորում չենք, ինչպես նշված ժամանակահատվածներում: Ուկրաինայից մենք հիմնականում թռչնամիս, կոնֆետեղեն ու ձեթ էինք ներմուծում: Հիմա դրանք, բնականաբար, մեր ներմուծողները փորձում են փոխարինել ռուսականով: Նաև այլ երկրների տարբերակներ են դիտարկվում: Գործատուներն իրենք իրենցով կրկին բավականին ճկուն են: Ես խոսել եմ որոշ ներմուծողների հետ, որոնք ապրանք են մատակարարում նաև սուպերմարկետներին: Նրանք այս փուլում ևս փորձել են կիրառել այդ ճկունությունն ու ստացվել է»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետությունը ևս իր դերակատարությունը պետք է ունենա:

Մակարյանը հիշեցրեց՝ կորոնավիրուսի ժամանակ ոչ բոլոր միջոցառումներն էին ճիշտ ու դիպուկ, եղան ուշացած միջոցառումներ, որոնք ազդեցություն չունեցան:«Մինչև հիմա այդ միջոցառումներից մի քանիսը դեռ աշխատում է, բայց օգտվող չկա: Այսինքն, գործատուներն իրենց խնդիրները լուծել են ու համարյա չեն էլ դիմում այդ միջոցառումներին: Բայց հիմա անպայման նոր միջոցառումներ են պետք: Այս ճանապարհին շատ կարևոր է, որ պետությունը մտածի օգուտներ քաղելու մասին: Զուտ իրավիճակը ճիշտ կառավարելու խնդիր կա: Մինչդեռ օգուտներ քաղելու ճանապարհներից մեկը ներմուծման ուղղությամբ աշխատելն է: Ռուբլու արժեզրկման պայմաններում ներմուծումը ձեռնտու է դառնում, ավելի քիչ դրամով կարելի է ռուբլի առնել ու ՌԴ-ից ապրանքներ ներմուծել: Այդպիսով, ներմուծումը կարող է խթանվել: Մեկ այլ հնարավորություն էլ կա: Այս շրջանում Հայաստան եկող Հատկապես ՏՏ ոլորտի մասնագետներն իրենց հետ բիզնեսի ավելի բարձր որակի մշակույթ են բերում: Նման օրինակ տեսել էինք նաև սիրիահայերի առումով: Հիմա այս մարդիկ ևս ինտելեկտուալ են, ու մեր բիզնեսն իրենց մշակույթը պետք է վերցնի: Ու այդ տեսանկյունից պետք է ավելի ակտիվ աջակցել Հայաստան եկող բիզնեսներին ու այնպես անել, որ նրանք մշտական Հայաստանում մնալու ցանկություն ունենան: Երրորդ ուղղությունը զբոսաշրջությունն է: Ռուսները այլ երկրներ այցելելու տեսանկյունից խիստ սահմանափակված են, հետևաբար, ակտիվ աշխատանք է պետք ռուս զբոսաշրջիկներին Հայաստան բերելու ուղղությամբ: Իմ հաշվարկներով, եթե կարողանանք 2 մլն զբոսաշրջիկ բերել, ՀՀ էկոնոմիկա մոտ 1 մլրդ դոլար կմտնի»,-ասաց նա՝ շեշտելով այս ուղղությամբ նաև երկրի վարկանիշն ավելացնելու անհրաժեշտ քայլերի մասին:

«Այսինքն, հնարավորությունները ոչ թե շուկայի քմահաճույքին պետք է թողնել, այլ հստակ քայլեր պետք է անենք: Ու շատ կարևոր է պետական վերահսկողությունը՝ թյուրիմացությունները բացառելու համար: Խոսքը, օրինակ՝ վարձակալության ժամանակ մարդկանց խաբելու, նույն բնակարանը մի քանի հոգու առաջարկելու, ինչպես նաև տաքսիների զավեշտալի գների մասին ահազանգերին է վերաբերում: Չպետք է մտածել, որ սա պարզապես շուկա է: Պետությունը պետք է հետևի, որ նաև հյուրընկալության իմիջը չտուժի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Շեշտելով մի շարք այլ ուղղությունների մասին՝ նա նշեց գրասենյակային հարմարեցված հնարավորություններ ունեցող շենքերի կարևորության մասին. «Ռուսաստանից եկած ՏՏ ոլորտի ներկայացուցիչները արագ-արագ տեղավորվում են նման շենքերում: Պետության գնումների համակարգում կարելի է նախատեսել գործընթացներ: Պետությունն ինքը հսկայական գույք ունի, որի դռները փակել են, և որոնք այսօր հնանում են, մաշվում: Հասկանալի չէ, թե պետական գույքի կառավարման կոմիտեն առհասարակ ինչով է զբաղված: Պետական գույքի կառավարման կոմիտեի գործը, կարծես, պահակություն անելն է, որ դռները փակի ու հպարտանա, որ այդքան գույք է պահում, մինչդեռ դրանք ոչնչի պետք չեն գալիս: Հիմա լավ ժամանակահատված է այդ շենքերը օգտագործելու համար: Որպես պետություն, կարող է, օրինակ՝ մասնավոր ընկերության կամ հիմնադրամի միջոցով վարձակալության տրամադրել: Այսինքն, պետությունն իր գույքով ևս կարող է բիզնեսի համար պլատֆորմ հանդիսանալ»:

Ամփոփելով՝ Գ. Մակարյանը շեշտեց, որ այսօր, մեծ հաշվով, կառավարության նիստերի ժամանակ կառավարության ներկայացուցիչներն իրենց առկա օրակարգով են առաջնորդվում. «Այդ օրակարգերի մեջ փոփոխություններ պետք է արվեն, հրատապության կարևորությունը պետք է նկատելի լինի թե՛ խնդիրների առաջադրման, թե՛ լուծումների կարգավորման հարցերում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%