Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թուրքիան և Ադրբեջանը Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր անհաջողություններին են սպասում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Թուրքիայի համար անվտանգային խնդիրներ ստեղծեց: Թուրքիան Ուկրաինայում բավականին պայմանագրեր էր կնքել՝ կապված «Բայրաքթարների» արտադրության, ռազմամթերքի այլ տեսակների առումով բավականին ծրագրեր ևս ուներ: Այդ ծրագրերն այս պահին ի չիք դարձան: Սակայն Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի համար լայն՝ նաև թուրք-ադրբեջանական համատեղ հնարավորություններ բացվեցին:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանական ԶՈւ-երի հերթական գործողություններին: «Այս իմաստով մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր անհաջողություններին են սպասում: Սպասում են, որ Ռուսաստանն ամբողջովին խորասուզվի ուկրաինական ճգնաժամի մեջ ու աչքաթող անի Հարավային Կովկասը՝ գլխավորապես Արցախյան հարցը, որ ադրբեջանցիները կարողանան իրենց նպատակները քայլ առ քայլ իրականացնել: Բայց Ռուսաստանն այն իրավիճակում չէ, որ Թուրքիան իրեն թույլ տա, այսպես ասեմ, Հայաստան մտնել, թեպետ վատ սցենարները միշտ պետք է նկատի ունենալ:

Պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիան Հայաստանը գրավելու միտք միշտ է ունեցել: Առհասարակ պատերազմների, նաև խառը ժամանակներում օգտվողը մշտապես Թուրքիան է եղել: Ու, ցավոք, այսօր մեր անվտանգության միակ երաշխիքը մնացել է Ռուսաստանը. անվտանգության այլ երաշխիք չունենք»,-ասաց Ա. Իսպիրյանը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից անգամ այս փուլում խաղաղության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությանը՝ նա հավելեց. «Խաղաղության գործընթացը իշխանությունների պատրանքն է: Ադրբեջանը ընդամենը մեկ բան է հասկանում՝ դիմացինի ուժեղ լինելը: Ու խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ՝ թուրքական աշխարհն է այդպիսին:

Եթե տեսավ թույլ ես, մինչև վերջ սեղմելու է, մինչև վերջ պոկելու է: Իրենք ուժից բացի այլ բան չեն հասկանում, ու սա պետք է մեկընդմիշտ հիշել: Մանավանդ իշխանությունները սա պետք է լավ հասկանան: Սա դառն իրականություն է, որը նոր չէ: Պատմությունը, դառը փորձը միշտ պետք է հաշվի առնել: Այո, բոլոր բանական մարդիկ կողմնակից են խաղաղության, խաղաղ ապրելուն նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց պետք է հաշվի առնենք իրականությունը: Խաղաղությանն ուժեղ լինելով պետք է հասնել, այլ տարբերակ չկա: Մուրալով խաղաղության չեն հասնում, մուրալով ուղղակի ցեղասպանության են տանում երկիրը»:

Անդրադառնալով նաև Հայաստանի և իշխանությունների միջև առկա գործընթացներին, նաև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելուն՝ թուրքագետը նշեց. «Առհասարակ իշխանությունների հայտարարությունները բավականին հարցականների ու հարցադրումների տեղիք են տալիս: Ես չգիտեմ՝ իրենք իրականում ինչու են, օրինակ՝ դիմել միջնորդության, կամ, օրինակ՝ ինչն է մտնում իրենց ասած տարածքային ամբողջականության մեջ: Կամ՝ ի՞նչ պետք է լինի Արցախի հայության վիճակը, ի՞նչ պետք է լինի դեռևս ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորամիավորումների հետ: Եվ, առհասարակ, ինչ պետք է լինի առկա իրավիճակում, երբ ամեն օր Ադրբեջանը սադրանքների է գնում: Այս հարցերի պատասխանները միայն իշխանության ներկայացուցիչները կարող են տալ: Ո՛չ վերուծաբանները և ո՛չ էլ քաղաքացիները չեն կարող ասել, թե որոնք են այս հարցերի պատասխանները, քանի որ կան փակ գործընթացներ, իշխանությունները որևէ հարցի վերաբերյալ նորմալ հայտարարություններ չեն անում»:

Այս համատեքստում Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին. «Այո, բավականին դրական կլինի, եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները, սակայն այլ հարցեր կան. ի՞նչ են բանակցում, ինչի՞ շուրջ, այսինքն՝ ի՞նչ զոհողությունների, ի՞նչ զիջումների դիմաց են բանակցում: Այդ մասին մենք ոչինչ չենք իմանում: Մի կողմից՝ շեշտում են «առանց նախապայմանների» կարգավորման մասին, բայց մյուս կողմից՝ տեսնում ենք, որ թուրքական կողմը անդադար պնդում է, որ ամեն ինչ Ադրբեջանի հետ համատեղ է արվելու: Մշտապես հայտարարում են, որ առանց Ադրբեջանի շահը հաշվի առնելու՝ ոչինչ չի արվելու: Իսկ այսօր տեսնում ենք, թե որն է Ադրբեջանի շահը: Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ են գործելու, ինչն արդեն նախապայման է: Կարծես հայկական կողմը չի տեսնում սա կամ չի ուզում տեսնել, հավանաբար՝ տարված պատրանքներով: Իսկ իրականում մենք գործ ունենք իրավիճակից օգտվող ադրբեջանական սովորական տակտիկայի հետ: Տեսնելով, որ Ռուսաստանը խառն է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, Ադրբեջանը նման քայլերի է գնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվենՈ՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Արտյոմ Վարդանյանի ընդգրկումը՝ կարևոր քայլ ազգային քաղաքականության ոլորտում100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Ո՞ւմ վրա է մնացել Հայաստանի անվտանգությունըԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Վիզաների ազատականացման խոստումները և փակ դռների իրականությունըԾայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՆիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ»Բացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ