Տոնավաճառից գողություն կատարած անձը ձերբակալվել է տանիքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնից Մալաթիայի բաժնում` դեկտեմբերի 24-ին, ժամը 06:44-ին, հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի 12/7 հասցեում գործող տոնավաճառում գողություն է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղ եկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից`մեկնած օպերատիվ խումբը տոնավաճառի տանիքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1959 թ. ծնված Մարտին Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել: Պարզվել է, որ նա ապակին կոտրել և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տոնավաճառի հաշվապահության սենյակի չհրկիզվող պահարանն ու գողացել 11 հազար 140 դոլար, 2 մլն դրամ և ոսկյա զարդեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



