Մահացել է աշխարհում ամենագեր մարդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհում ամենագեր մարդը՝ Անդրես Մորենո Սեպուլվեդան, դեկտեմբերի 25-ին մահացել է սրտի կաթվածից և պերիտոնիտից մնացած հետևանքներից (որովայնամզի բորբոքում): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեքսիկացի 38-ամյա նախկին ոստիկանն իրեն վատ է զգացել, շտապօգնությունը նրան տեղափոխելիս է եղել հիվանդանոց, երբ նա ճանապարհին մահացել է:
Ամիսներ առաջ Մորենոն կշռում էր 450 կգ, սակայն հոկտեմբերին նա վիրահատությամբ հեռացրել էր ստամոքսի մի հատվածը, ինչից հետո կորցրել էր 100 կգ: Վիրահատական միջամտությունից հետո Մորենոն վերականգնման կուրս էր անցնում, սակայն նոյեմբերին նրան ստիպված շտապ վիրահատել էին՝ կապված սուր պերիտոնիտի հետ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



