Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժա­մա­նա­կին այդ հար­ցում ևս Հա­յաս­տա­նը հաղ­թող էր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հանրության մի հատվածը շարունակում է կարծել, թե պատերազմն ավարտվել է, ու իշխանությունների ներկայացրած խաղաղության դարաշրջանը շատ մոտ է: Իրականում պատերազմը երբեք չի էլ ավարտվել, և չնայած լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն վայրկյան նոր էսկալացիա չի սկսվի, մանավանդ որ հակառակորդը պարբերաբար այդպիսի ազդանշաններ է ուղարկում։ Իսկ այն, որ ներկայիս իրավիճակում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը ավելի հավանական է դառնում, դրան նպաստում է նաև առկա աշխարհաքաղաքական իրադրությունը։

Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը ելնում է միայն մաքսիմալիստական մոտեցումներից և չի խուսափում ցույց տալ, որ ոչ մի զիջման չի գնալու՝ հայտարարելով, թե ԼՂ հակամարտությունը լուծված է։ Իսկ այս պայմաններում խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսում է Բաքուն, ուղղակի ենթադրում է Արցախի հայաթափում և ՀՀ-ի նվաստացում։ Ինչո՞ւ է Բաքուն մինչև վերջ իր առավելապաշտական պայմանները պնդում, եթե, օրինակ՝ հնարավոր էր փնտրել փոխզիջումային տարբերակներ։ Խնդիրն այն է, որ Բաքուն ԼՂ հարցում Թուրքիայի լիակատար աջակցությունն է վայելում։ Մյուս կողմից էլ՝ փորձելով օգտվել ուկրաինական ճգնաժամի ընձեռած հնարավորությունից, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է գլխավորապես Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների վրա, Ադրբեջանը ցանկանում է Արցախի հարցը լուծել իր պատկերացրածի շրջանակներում, որի համար պետք է լուծվի նաև ռուս խաղաղապահների հեռացման հարցը։

Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանը ճիգեր է գործադրում պարբերաբար սադրանքներ իրականացնել ու պախարակել խաղաղապահների գործողությունները, քանի որ դրա միջոցով ի տես աշխարհի ի ցույց է դրվում, որ խաղաղապահներն ի վիճակի չեն ապահովել արցախահայության անվտանգությունը, այսինքն՝ նրանց մնալն անիմաստ է դառնում։ Իսկ դրան կհետևի նաև ռուսական ազդեցության դուրս մղումը և թուրքական ազդեցության ամրապնդումը տարածաշրջանում։ Իր նպատակադրումներին հասնելու համար Ադրբեջանը գործի է դրել տեղեկատվական պատերազմի գործիքները, որը նախ և առաջ ենթադրում է հակառուսական ու հակահայկական ուժգին քարոզչություն։ Եվ այս ֆոնին պատահական լինել չեն կարող Ուկրաինայից հնչող այն հայտարարությունները, թե Ադրբեջանն Արցախում կարող է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ։ Հակառուսական քարոզչություն թույլ չտալու հետ է կապված, որ ՌԴ տարածքում մի շարք ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներ ուղղակի արգելափակվել են։

Ընդ որում, շատ ուշագրավ է, որ Արցախում օրեր շարունակ հումանիտար ճգնաժամ ստեղծած ու մարդկանց առանց նվազագույն պայմանների թողած Ադրբեջանը հանկարծ սկսել է հումանիստական մոտեցում դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների համաձայն, մեծ քանակությամբ հումանիտար օգնություն են ուղարկել Ուկրաինային։ Բայց մի շարք հարցեր են ծագում կապված նրա հետ, թե արդյո՞ք հումանիտար օգնության անվան տակ նաև ռազմական օգնություն չի տրամադրվում Կիևի ռեժիմին։ Առավել ևս, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարեց, թե Ուկրաինային անվճար վառելիք կտրամադրի։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ այդ վառելիքը Ուկրաինան ռազմական նպատակներով չի օգտագործի։

Բացի դրանից, ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները ոչ պատահականորեն Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում էին, ու ոչ ոք չի կարող բացառել, որ դրանք ուկրաինական կողմը չի կարող օգտագործել։ Մեծ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարին Ալիևը այց կատարեց Ուկրաինա, որի առաքելություններից մեկն Ադրբեջանի պարենային անվտանգության հարցը լուծելու նպատակով այդ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության խնդիրն էր, ինչը տեղ գտավ նաև Ալիևի ու Զելենսկու ստորագրած վեցկետանոց հռչակագրում։ Արդյո՞ք Ալիևը չէր հաշվարկել, որ իրենց կողմից վարձակալվող հողերից, ամենայն հավանականությամբ, որևէ օգուտ չեն կարող ստանալ, քանի որ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման ֆոնին լրատվամիջոցներն արդեն ահազանգում էին մոտալուտ ռազմական բախման մասին։ Հազիվ թե: Հաշվի առնելով անկայունության հանգամանքը՝ տվյալ պահին Ուկրաինան ներդրողների համար կարող էր լինել ամենավերջին երկիրը, որտեղ կարելի էր գումար ներդնել հողերի վարձակալության տեսքով։

Ստացվում է, որ խնդիրն այլ է, և Ալիևն ուղղակի այդ քայլով Ուկրաինայի համար բացում է ֆինանսական աջակցության դուռը։ Մյուս կողմից էլ՝ զարմանալ պետք չէ, որ այս օրերին ուկրաինական լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են տարածվում, որոնցում ցուցադրում են վարձկանների, որոնք իրենց անվանում են Ադրբեջանի քաղաքացիներ և հայտարարում, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Ահաբեկիչ վարձկանների արտահանման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն մասնագիտացել է, Արցախյան պատերազմը դա ցույց տվեց։ Միայն այսքանը բավարար է պնդելու, որ Ադրբեջանը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտության շրջանակներում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Սակայն Հայաստանը տեղեկատվական դաշտում քայլեր չի ձեռնարկում ադրբեջանական կողմի նենգ նպատակներն առավել ակնառու ի ցույց դնելու համար։

Դրա փոխարեն, ադրբեջանական լրատվամիջոցներն են զբաղված Հայաստանի մասին կեղծ տեղեկատվության տարածմամբ, իսկ մենք միայն պաշտպանվողի դերում ենք։ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Հայաստանը ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներից սկսվեց ապատեղեկատվություն տարածվել, թե իբր հայկական կողմը իր ունեցած ՍՈւ 30-ները տրամադրել է Ռուսաստանին, Հայաստանի տարածքով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ռուսաստան Ուկրաինայի դեմ կռվելու նպատակով և այլն, որոնք թեպետ անհեթեթության աստիճան սուտ են, բայց դրանք հերքելու համար բավական ջանքեր են պահանջվում։

Ժամանակն է, որ ՀՀ-ն ևս անցնի տեղեկատվական ճիշտ ու համակարգված աշխատանքի, հատկապես, որ դրա համար ունի համապատասխան փաստական հիմքեր։ Ժամանակին այդ հարցում ևս Հայաստանը «կրող» էր, հասկացող մարդիկ կան, ամոթ չէ, կարելի է հարցնել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանը