Երևան, 16.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ար­տա­քին ուժե­րի կող­մից հա­կա­մար­տու­թյան կենտ­րոն­նե­րի ակ­տի­վաց­ման փորձեր կլինեն, բայց դա ան­հե­ռան­կա­րա­յին է». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ-ը փոխարինել ՆԱՏՕ-ով» վերնագրով հոդվածում գրում է, որ տեղեկություններ կան, թե Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումներից հետո Հայաստանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» դաշինքի ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը նախատեսում է, որ տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ անվտանգության ուղղակի սպառնալիքի դեպքում դրա մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Բայց կա մեկ բայց... Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը իրականում ՆԱՏՕ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված կազմակերպություն է։ Տարօրինակ է, մեղմ ասած... Մանավանդ, որ Մոսկվան անընդհատ շեշտում է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը դիմում ՆԱՏՕ-ին, ոչ թե ՀԱՊԿ-ին, հատկապես հիմա, երբ Հայաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում… Ըստ որոշ փորձագետների, Երևանը կարծում է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչի պատճառով էլ Հայաստանը փորձում է ստանալ ուժային այլ կենտրոնների աջակցությունը։ Հարկ է նշել, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո Երևանում էականորեն աճել է արևմտամետ վեկտորը։ Ի՞նչ կտա ՆԱՏՕ-ին ուղղված կոչը։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ն կպատերազմի Ադրբեջանի դեմ, որին աջակցում է դաշինքի անդամ Թուրքիան: Ըստ Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովի, «դրանք պարզապես չհաստատված լուրեր են»։
 
svpressa.- ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրի համաձայն, դրա մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Իսկ իրականում ի՞նչ են տալիս այդ խորհրդակցությունները։ ՆԱՏՕ-ն ինչ-որ մեկին օգնե՞լ է:
 
Նեժմյակով.- Գոնե 2020 թվականի աշնանը Ղարաբաղում լայնածավալ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պարզապես սահմանափակվել էր հայտարարությամբ, որ դաշինքը ներգրավված չէ այդ հակամարտության մեջ, իսկ ավելի վաղ Թուրքիային կոչ էր արել «օգտագործել իր մեծ ազդեցությունը՝ նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանում»։ Ռազմական դաշինքի այդ դիրքորոշումը հետո առաջացրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավականին սուր արձագանքը, ըստ որի, ՆԱՏՕ-ն է պատասխանատու այդ ամենի համար, քանի որ Երևանը մեղադրում էր Թուրքիային։
 
svpressa.- Հայաստանի պարագայում իրավիճակը թվում է շատ տարօրինակ, քանի որ ոչ այլ ոք, քան ՀԱՊԿ անդամն է դիմում ՆԱՏՕ-ին։ ՀԱՊԿ կանոնադրությունը դա թույլ տալի՞ս է:
 
Նեժմյակով.- Փաստացի ՀԱՊԿ կանոնադրությունն ուղղակիորեն կարգավորում է միայն այն իրավիճակը, երբ դաշինքի անդամները որոշում են կայացնում իրենց տարածքում տեղակայել կազմակերպության անդամ չհանդիսացող այլ պետությունների զորքեր։ Այսինքն, նման գործողության հնարավորությունը չի հերքվում, այլ միայն ամրագրվում է, որ նման որոշումը պետք է կայացվի «մյուս անդամ երկրների հետ խորհրդակցություններից հետո»:
 
svpressa.- Ըստ փորձագետների, Երևանում կարծում են, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի տարածքային հարցում։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը փորձում է ստանալ ուժային այլ կենտրոնների աջակցությունը։ Դա հնարավո՞ր է: Ինչքա՞ն ժամանակ է, որ Մոսկվան աջակցում է Բաքվին:
 
 
Նեժմյակով.- Հայաստանի մեդիա տարածքում իսկապես հնչում են մեղադրանքներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին՝ չափից դուրս պասիվության համար։ Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա սովորական իրավիճակ է խաղաղապահ կոնտինգենտի համար, քանի որ նրանից սովորաբար, այսպես թե այնպես, դժգոհ են մնում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը։ Ինչպես հայտնի է, Բաքուն նույնպես դժգոհություններ է հայտնել ռուս խաղաղապահների նկատմամբ, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով։ Ավելի վաղ էլ Հայաստանից մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ Ռուսաստանին մեղադրել էին, իրենց կարծիքով, Երևանին ոչ բավարար աջակցության մեջ։ Հասկանալի է, որ հայկական կողմին չի կարող դուր գալ Մոսկվայի ու Բաքվի երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այսինքն, այն թեզը, թե «Մոսկվան աջակցում է Բաքվին», Հայաստանի հասարակական-քաղաքական քննարկումներում սովորական թեզ է, որն սկսում է ավելի ակտիվ քննարկվել ճգնաժամային իրավիճակների կամ ռուս-ադրբեջանական հրապարակային շփումների դեպքերում։
 
svpressa.- Ի՞նչ եք կարծում, Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի այս ամենին։
 
Նեժմյակով.- Մոսկվան, ամենայն հավանականությամբ, հանգիստ կարձագանքի հայաստանյան ԶԼՄ-ների նման քննարկումներին։ ՆԱՏՕ-ի հետ Երևանի խորհրդակցությունների մասին վերջին հաղորդումները, արժե կրկնել, դեռ մնում են որպես չհաստատված լուրեր: Համենայն դեպս, դժվար թե դաշինքն այստեղ ինչ-որ կերպ կարողանա օգնել Հայաստանին՝ հաշվի առնելով այդ կազմակերպության շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ համագործակցության հարցում։
 
«Երևանի դիմումը ՆԱՏՕ-ին Ղարաբաղի հարցով քիչ հավանական է, - ասել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի քաղաքական գիտությունների ամբիոնի դոցենտ Դմիտրի Եժովը, - Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պայմաններում կան և, ամենայն հավանականությամբ, կլինեն փորձեր արտաքին ուժերի կողմից հակամարտության կենտրոնների ակտիվացման, բայց դա անհեռանկարային է։ Շատ առումներով նման փորձերը կրում են սադրիչ բնույթ և նպատակ ունեն տարատեսակ խոսակցություններ ու ենթադրություններ տարածելու։ Ի դեպ, Հայաստանն ինքը վերջերս է դարձել տեղեկատվական սադրանքների առարկա, երբ երկրի պաշտպանության նախարարությունը պետք է ապացուցեր ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, որ Սու-30ՍՄ կործանիչները Ռուսաստան չեն տեղափոխվել։ Նման կերպ հերքվել է ադրբեջանական և թուրքական մամուլում տարածված այն տեղեկությունը, թե հայկական ինքնաթիռները ներգրավված են Ուկրաինայում հատուկ գործողության մեջ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». նոր մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հայաստանը դիտարկում է Երկրի հեռահար զոնդավորման նոր արբանյակներ ձեռք բերելու հնարավորությունը «Al-Beruniy». Հայ շախմատիստների արդյունքները ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2․489․031 Վաղը տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Հրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՀունվարին Ադրբեջանը 2,4 մլն դոլարի արտադրանք է արտահանել Հայաստան Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025-ի աշխատանքը Պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԻրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 21-ը վիրավորվել է Մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը Փոքրերը մի խնդիր ունեն, ոտատակ չընկնել ու այդպիսով փորձել պահպանել ազգային ինքնությունն ու ինքնիշխանությունը. ԶաքարյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԻնչ վիրուսներ են շրջանառվում, համաճարակային իրավիճակը Հայաստանում Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ ՆԳՆ-ի անդրադարձը Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Խնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԻրան, Ուկրաինա, միջուկային էներգիայի համաձայնագիր․ Հունգարիայում Ռուբիոն բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովների նիստ տեղի կունենա Հայաստանում Թալինում գործող բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Եպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվել Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մինչև երբ կշարունակենք տաքանալ․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ Տղամարդը պատանդ է վերցրել մեկ այլ անձի. ի՞նչ է հայտնիԱրտառոց դեպք՝ Երևանում, ամուսինը նկատել է, որ կինը ձեռքը դրել է մեկ այլ տղամարդու ուսին, ու փորձել է հանդիպել վերջինի հետ Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվող Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում Ադրբեջանցիների հետ քննարկումների ժամանակ անցյալը մոռանալու խոսք չկա, որքան էլ ծանր է անցյալը, փորձենք խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի. հայկական կողմի մասնակից Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Վաղը Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը» Ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտի առավելություններն ու վտանգներըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը