Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


«Ար­տա­քին ուժե­րի կող­մից հա­կա­մար­տու­թյան կենտ­րոն­նե­րի ակ­տի­վաց­ման փորձեր կլինեն, բայց դա ան­հե­ռան­կա­րա­յին է». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ-ը փոխարինել ՆԱՏՕ-ով» վերնագրով հոդվածում գրում է, որ տեղեկություններ կան, թե Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումներից հետո Հայաստանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» դաշինքի ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը նախատեսում է, որ տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ անվտանգության ուղղակի սպառնալիքի դեպքում դրա մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Բայց կա մեկ բայց... Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը իրականում ՆԱՏՕ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված կազմակերպություն է։ Տարօրինակ է, մեղմ ասած... Մանավանդ, որ Մոսկվան անընդհատ շեշտում է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը դիմում ՆԱՏՕ-ին, ոչ թե ՀԱՊԿ-ին, հատկապես հիմա, երբ Հայաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում… Ըստ որոշ փորձագետների, Երևանը կարծում է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչի պատճառով էլ Հայաստանը փորձում է ստանալ ուժային այլ կենտրոնների աջակցությունը։ Հարկ է նշել, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո Երևանում էականորեն աճել է արևմտամետ վեկտորը։ Ի՞նչ կտա ՆԱՏՕ-ին ուղղված կոչը։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ն կպատերազմի Ադրբեջանի դեմ, որին աջակցում է դաշինքի անդամ Թուրքիան: Ըստ Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովի, «դրանք պարզապես չհաստատված լուրեր են»։
 
svpressa.- ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրի համաձայն, դրա մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Իսկ իրականում ի՞նչ են տալիս այդ խորհրդակցությունները։ ՆԱՏՕ-ն ինչ-որ մեկին օգնե՞լ է:
 
Նեժմյակով.- Գոնե 2020 թվականի աշնանը Ղարաբաղում լայնածավալ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պարզապես սահմանափակվել էր հայտարարությամբ, որ դաշինքը ներգրավված չէ այդ հակամարտության մեջ, իսկ ավելի վաղ Թուրքիային կոչ էր արել «օգտագործել իր մեծ ազդեցությունը՝ նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանում»։ Ռազմական դաշինքի այդ դիրքորոշումը հետո առաջացրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավականին սուր արձագանքը, ըստ որի, ՆԱՏՕ-ն է պատասխանատու այդ ամենի համար, քանի որ Երևանը մեղադրում էր Թուրքիային։
 
svpressa.- Հայաստանի պարագայում իրավիճակը թվում է շատ տարօրինակ, քանի որ ոչ այլ ոք, քան ՀԱՊԿ անդամն է դիմում ՆԱՏՕ-ին։ ՀԱՊԿ կանոնադրությունը դա թույլ տալի՞ս է:
 
Նեժմյակով.- Փաստացի ՀԱՊԿ կանոնադրությունն ուղղակիորեն կարգավորում է միայն այն իրավիճակը, երբ դաշինքի անդամները որոշում են կայացնում իրենց տարածքում տեղակայել կազմակերպության անդամ չհանդիսացող այլ պետությունների զորքեր։ Այսինքն, նման գործողության հնարավորությունը չի հերքվում, այլ միայն ամրագրվում է, որ նման որոշումը պետք է կայացվի «մյուս անդամ երկրների հետ խորհրդակցություններից հետո»:
 
svpressa.- Ըստ փորձագետների, Երևանում կարծում են, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի տարածքային հարցում։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը փորձում է ստանալ ուժային այլ կենտրոնների աջակցությունը։ Դա հնարավո՞ր է: Ինչքա՞ն ժամանակ է, որ Մոսկվան աջակցում է Բաքվին:
 
 
Նեժմյակով.- Հայաստանի մեդիա տարածքում իսկապես հնչում են մեղադրանքներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին՝ չափից դուրս պասիվության համար։ Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա սովորական իրավիճակ է խաղաղապահ կոնտինգենտի համար, քանի որ նրանից սովորաբար, այսպես թե այնպես, դժգոհ են մնում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը։ Ինչպես հայտնի է, Բաքուն նույնպես դժգոհություններ է հայտնել ռուս խաղաղապահների նկատմամբ, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով։ Ավելի վաղ էլ Հայաստանից մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ Ռուսաստանին մեղադրել էին, իրենց կարծիքով, Երևանին ոչ բավարար աջակցության մեջ։ Հասկանալի է, որ հայկական կողմին չի կարող դուր գալ Մոսկվայի ու Բաքվի երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այսինքն, այն թեզը, թե «Մոսկվան աջակցում է Բաքվին», Հայաստանի հասարակական-քաղաքական քննարկումներում սովորական թեզ է, որն սկսում է ավելի ակտիվ քննարկվել ճգնաժամային իրավիճակների կամ ռուս-ադրբեջանական հրապարակային շփումների դեպքերում։
 
svpressa.- Ի՞նչ եք կարծում, Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի այս ամենին։
 
Նեժմյակով.- Մոսկվան, ամենայն հավանականությամբ, հանգիստ կարձագանքի հայաստանյան ԶԼՄ-ների նման քննարկումներին։ ՆԱՏՕ-ի հետ Երևանի խորհրդակցությունների մասին վերջին հաղորդումները, արժե կրկնել, դեռ մնում են որպես չհաստատված լուրեր: Համենայն դեպս, դժվար թե դաշինքն այստեղ ինչ-որ կերպ կարողանա օգնել Հայաստանին՝ հաշվի առնելով այդ կազմակերպության շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ համագործակցության հարցում։
 
«Երևանի դիմումը ՆԱՏՕ-ին Ղարաբաղի հարցով քիչ հավանական է, - ասել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի քաղաքական գիտությունների ամբիոնի դոցենտ Դմիտրի Եժովը, - Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պայմաններում կան և, ամենայն հավանականությամբ, կլինեն փորձեր արտաքին ուժերի կողմից հակամարտության կենտրոնների ակտիվացման, բայց դա անհեռանկարային է։ Շատ առումներով նման փորձերը կրում են սադրիչ բնույթ և նպատակ ունեն տարատեսակ խոսակցություններ ու ենթադրություններ տարածելու։ Ի դեպ, Հայաստանն ինքը վերջերս է դարձել տեղեկատվական սադրանքների առարկա, երբ երկրի պաշտպանության նախարարությունը պետք է ապացուցեր ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, որ Սու-30ՍՄ կործանիչները Ռուսաստան չեն տեղափոխվել։ Նման կերպ հերքվել է ադրբեջանական և թուրքական մամուլում տարածված այն տեղեկությունը, թե հայկական ինքնաթիռները ներգրավված են Ուկրաինայում հատուկ գործողության մեջ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBank