Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ. անվանի գրականագետի ծննդյան 100-ամյակին. «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարեսկզբին` հունվարի 22-ին, լրացավ անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), Գիտության վաստակավոր գործիչ (1974), Հայաստանի 1979 թ. պետական մրցանակի դափնեկիր («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար), գրական քննադատ Սուրեն Աղաբաբյանի ծննդյան 100-ամյակը: Գիտնականը վիթխարի դեր է կատարել հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում, և մեր պարտքն է բարի խոսքով հիշատակել իր պայծառ անունը, խոսակցություն բացել իր վաստակի և գիտական ժառանգության արդիականության մասին: Անվանի գիտնականը ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։

1944 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-1948 թվականներին` ասպիրանտ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

1945-1951 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-1951 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։

19541986 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի խորհրդային գրականության բաժնի վարիչ։

Այս ամենն իր կյանքն է ու կենսագրությունը, որ դեռ պիտի իմաստավորվի, որ դեռ պիտի լրացվի: Եվ դեռ շատ առիթներ պիտի ունենանք խոսելու անվանի գիտնականի մասին, որ ուներ մարդկային սքանչելի գծեր` ուսանելի մեր ու մեր ժամանակի համար: Այստեղ բավարարվեմ միայն իր ընկերոջ` ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի խոսքով. «Սուրեն Աղաբաբյանի գործունեության ամենից վառ հատկանիշը նրա մշտական կապն էր ընթացիկ գրականության, գրական կենդանի պրոցեսի հետ: Նա սուր էր արձագանքում ժամանակակից գրականության բոլոր նշանակալի երևույթներին, աշխատում էր գնահատել իսկապես տաղանդավոր ստեղծագործությունները` նրանց առջև բացելով լայն ճանապարհ դեպի ընթերցողը:

Առանց չափազանցության կարելի է ասել, որ հետպատերազմյան գրականության մեջ չի եղել որևէ խոշոր ստեղծագործություն, որ արձագանք չի գտել քննադատ Աղաբաբյանի կողմից: Նրա հոդվածներն աչքի էին ընկնում դրված հարցերի սրությամբ, հասարակական և գեղագիտական չափանիշների միասնությամբ, անկաշառ սիրով գրականության հանդեպ... Իր հիանալի հետազոտություններով նա դեռ շարունակում է ապրել, մասնակցել մեր գրական կյանքին»:

«ԳԵՂԵՑԻԿ ԱՊՐԵՑԵՔ» ԿԱՄ՝ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԶՈՐՅԱՆԸ

Աղաբաբյանի գրքերի մասին դեռ շատերն են գրելու և շատ են գրելու: Ես գիտնականի իր աշխարհը մուտք գործեցի իր աննման «Զորյանով», ինչը երբեք չեմ մոռանա: Չեմ մոռանա նաև իր հոգատար վերաբերմունքն իմ նկատմամբ, որ համարձակվել էի գրել իր գրողի` Զորյանի մասին: Ես Աղաբաբյանից սովորեցի հասկանալ ու տեսնել Ստեփան Զորյանի մեծությունը և հիանալ զորյանական պարզության խորհրդավոր անվերջությամբ: Աղաբաբյանն անմրցակից է Թումանյանի հետևորդի` Ստեփան Զորյանի կյանքի ու գործի, աշխարհայացքի և բանարվեստի իր մեկնություններում: Բայց այն, ինչով տպավորված եմ ամենից ավելի` կերպարն զգալու, հոգին կարդալու իր տաղանդն է:

Ահա գրում է Զորյանի մասին, հիշում է նրա ազնիվ էությունը, նրան անվանում «դասական կերտվածքի վերջին գրողը»: Եվ գրականագետը դառնում է գրող, իր գիրը` հուզիչ արձակ. «1967 թվականին, մահվանից մի քանի օր առաջ, ընկերներով եղանք այն հիվանդանոցում, ուր պառկած էր Զորյանը: Թեև անբուժելի հիվանդությունը շատ էր չարչարել, բայց ոչ մի տրտունջ չլսեցինք նրանից: Միակ ցանկությունն էր մեռնել այնպես, ինչպես «Պապը և թոռը» պատմվածքի Եփրեմ պապը` իր սիրած բնության գրկում, ծառերի մեղմաձայն խշշոցի տակ: Հետո անցավ ուրիշ նյութերի. Խոսում էր վաղածանոթ Զորյանը` բառերի հատուկ ընտրությամբ, չափավոր, բառերը թել-թել մանող, անթերի հայերենով: Նրանից լսված վերջին խոսքն էր` «Գեղեցիկ ապրեցեք»: Իր ազնիվ կյանքի նշանաբանն էր դնում մեր առաջ»:

«ՄԹՆԱՁՈՐԻ» ԹԱԽԻԾՆ ՈՒ ՀՐԱՇՔՆԵՐԸ ԿԱՄ՝ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԲԱԿՈՒՆՑԸ

Զորյանի Լոռին էր կարծես, որ ճանապարհ հարթեց դեպի Բակունցի գեղարվեստական աշխարհը: Ահա ինչու այդ աշխարհում գրականագետն իրեն զգում է ինչպես տանը: Գրում է սիրով ու խաղաղ, անդրադառնում է Բակունցի կյանքի գլխավոր դեպքերին, ներկայացնում ժամանակի գրական շարժումն ու պայքարը: Հետո բացում է մեր առաջ «Մթնաձորի» թախիծն ու հրաշքները, անդրադառնում Բակունցի ակնարկներին ու գավառական կյանքի տարեգրությանը, ապա անավարտ վեպերին, բայց ամենից շատ ոգևորվում է Բակունցի արվեստով, մեծ գրողի պայծառ բառերով:

Համոզված է, որ Բակունցի արձակը հայոց գրական լեզվի կարևորագույն մի հանգույցն է, հայ մանրանկարիչների, փորագրիչների նուրբ ու երկյուղած աշխատանքի շարունակությունը: Գեղեցիկ է Բակունցի ոճը, աննման են իր պատկերները, իր բառերը հնչում են իբրև դրախտային մեղեդի, բայց Աղաբաբյանը տեսնում է նաև գրական այն տքնանքը, ինչի շնորհիվ կայացել է լեզվական այդ կախարդանքը: Եվ հիշում է Մահարու վկայությունը Բակունցի մասին. «Կարող էր մի ամբողջ գիշեր տքնել մի նախադասության վրա»: Եվ հիշում է սփյուռքահայ գրողի պատվիրանը. «Բակունցին կարդացեք բարձրաձայն` հայ մարդու ձեր հպարտությունը իմաստավորելու համար»:

ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ՉԱՐԵՆՑԸ. «Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՐԴԻ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ»

Այս երկհատորյակի համար գիտնականն արժանիորեն ստացավ պետական գրական մրցանակ: Չարենցի մասին գրել են մեր նշանավոր գրականագետները, և դեռ գրելու են, քանզի հանճարն անսպառ է և ամեն ժամանակի մեջ բացվում է նոր կողմերով: Աղաբաբյանն սկսում է Չարենցի երազներից ու տեսիլներից, տառապում հայրենիքի հետ` ողջակիզվող սրտերի մեծ հրդեհում: Ամպրոպի որոտից հետո հանկարծ` «Տաղարան» և խոհեր` հայ գրականության ապագայի մասին. «Ի՞նչ պիտի լինի արդի հայ բանաստեղծությունը»: Շատ ավելի կառուցիկ է աշխատության երկրորդ հատորը` Չարենցի արտասահմանյան ճամփորդությունն ու «Նոյեմբեր» միությունը, Երևանի ուղղիչ տունն ու իր բնակիչները, ապա «Խմբապետ Շավարշը»... Գիտնականը մանրակրկիտ հետազոտում է Չարենցի գործունեության հիմնական ոլորտներն ու սկզբունքները, մեծ բանաստեղծի ներդրումը «Մշակութային Հայաստանի» կայացման գործում:

Աշխատավոր էր Չարենցի հախուռն հոգին` ահա նա հայրենի մշակույթի հերկերում` Թատերական գործը, կերպարվեստագիտական գործը, երաժշտական գործը, բանասիրական գործը, լրագրային գործը, գիտական գործը, դպրոցական գործը, թարգմանական արվեստանոցը... Գրքի վերջաբանում Աղաբաբյանը գրում է. ավարտված է գիրքը, «ավարտված է երկար աշխատանքը», բայց սպառված չէ տիեզերական Չարենցի կյանքի ու գործի հետ կապված և ոչ մի խնդիր` Չարենցը շարունակվում է...

ԴԱՍԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐ

Աղաբաբյանը քննադատ էր` կոչումով քննադատ: Եվ քննադատական իր դատումների մեջ, գնահատելու, բացահայտելու և բացատրելու իր արվեստանոցում հստակ չափանիշներ ուներ` հայ դասականների փորձը: Մեր գրականության մեծերն էին ժամանակակիցներին գնահատելու իր չափորոշիչները` ահա ինչու չէր սխալվում: Իր առջև էր իբրև վիթխարի մեծություն Խաչատուր Աբովյանի գրական ժառանգությունը, Գաբրիել Սունդուկյանը` դասական դամատուրգ, Դանիել Վարուժանը` անգերազանցելի պոետ, և Տերյանը, Տերյանը` պոեզիայի աղբյուր ու ազդակ, գրական երազանք, կյանքի ու արվեստի դաս: Աղաբաբյանին հետաքրքրում էին գրականության պատմության ու տեսության ամենատարբեր հարցեր` վեպն ու «վիպայնությունը», գրականության լեզուն, թատերական աշխարհը:

Բայց ամենից կարևոր էր թվում գնահատման չափանիշի խնդիրը, որ նրա համար դասականների փորձն էր նախ և առաջ: Երբ մեր քննադատն Աղաբաբյանն էր, շատ բան պարզ էր մեր արդի գրականության մեջ ու սիրելի: Աղաբաբյանից հետո եկան ուրիշ քննադատներ` եկան վայրենի աղմուկներով, ոտնատակ տվեցին ամեն չափանիշ, հիմնովին խախտեցին ներդաշնակության այն երանելի մթնոլորտը, ուր դասականներին հաջորդում էին ... ժամանակակիցները: Անկիրթ, անհայրենիք հոգիներին առաջնորդող նոր քննադատը «ոչ գեղարվեստականը» հռչակեց գեղագիտական նորարարություն, տգեղը դարձավ հիացմունքի առարկա, պոեզիան փոխարինվեց «արձակունակ» տողերով, ոչնչացրին քնարականության ամեն դրսևորում, պոետների գահին բազմեցին «պոլեմիստներն» ու «մետաֆորիստները»:

Գրականություն ներխուժած օտար գործակալների ցանցն ընդլայնվում էր, բայց Աղաբաբյանից հետո դա ոչ ոքի չէր անհանգստացնում: Հիմա արդեն չէին հաջորդելու, արհամարհելու էին իրենցից առաջ ստեղծածը, գեղեցկության արձանի տեղ դնելու էին տգեղ ու անմարդկային ծամածռություններ, սիրո շշունջներին փոխարինելու էին փողոցային հիշոցները... և դա անվանելու էին ... նոր գրականություն: «Հետամնաց հայկականը» փոխարինեցին «մոդեռն եվրոպականով», գոռացին, ճչացին այնքան, մինչև խլացան ու կուրացան խեղճ ընթերցողների ականջն էլ, աչքն էլ:

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննադատ Աղաբաբյանին գրավում էր բուն գրական ընթացքը` ապացույց իր կոչումի իսկության: Նա երջանիկ էր նոր անունների այդ հարահոսի առջև` ուզում էր պարզել` ինչից ինչ կստացվի: Գրում էր ժամանակակից գրականության հերոսի մասին, դեգերում էր գրողների հետ արդիականության և պատմության ուղիներում, հետևում էր հերոսի մարմնավորման ընթացքին, պատմվածքի ճակատագրին, պոեզիայի անցած ճանապարհին` խոր հնադարից մինչև Հորացիոսի չափածո օրենսդրության ծնունդը... և այնուհետև: Եվ ինչպես և պետք էր սպասել` գիրքն ավարտում է ավանդների և նորարարության մասին տպավորիչ մտորումներով: Դա իր իսկական տարերքն էր` այդտեղ էր որոնում պոեզիայի գաղտնիքը: Դեռ 60-ական թվականներին Աղաբաբյանն սկսեց ահազանգել, որ չարիքը մուտք է գործել հայ գրականություն: Խոսքը «Նորերի» և «հների» ավանդական վեճի մասին չէ, այլ իսկական տգիտության, որ քմահաճորեն շրջում է գլխիվայր ազգային մտածողության ու ոճի դարավոր կառույցը: Հրապարակ են ներխուժում «ջղային կապրիզն» ու արհամարհանքը մշակույթի հանդեպ, փորձում են գրականությունն ու արվեստը զրկել նրանց կոչման հիմնական սկզբունքից, պոեզիան` հուզականությունից, դրամատուրգիան` դրամատիզմից, արձակը` հոգեբանությունից, երաժշտությունը` մեղեդիներից: Աղաբաբյանը խոսում էր քննադատության պատասխանատվության մասին` պաշտպանել արվեստը` ահա քննադատի առաքելությունն ու կոչումը:

ԴԵՊԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԼՈՒՅՍԻ ԿԱՄ՝ ԱՐՎԵՍՏԻ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ ԲՆԱՎ ԵՆԹԱԿԱ Չէ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ

Աղաբաբյանի քննադատական ելույթների մեջ ուշադրություն եմ դարձնում գրական անուններին` դրանք շատ չեն: Պարզ երևում է, որ քննադատը որոնում է մնայուն արժեքներ, փնտրում է իսկական գրողներին: Նույն հեղինակներին, ում գնահատում է, անդրադառնում բազմիցս, գրչակների մասին` երկիմաստ լռում: Այդպես` հենց իր գրքերից կարող ես որոշել` ովքեր էին 60-80ական թթ. Հայ գրականության առաջին դեմքերը: Ահա հենց սա է քննադատության առաքելությունը, հենց այս պիտի անի քննադատը` հմուտ այգեպանի նման քաղհան է անում, մոլախոտը հեռացնում մեր մշակույթի պարտեզից: Եվ իրենից հետո պիտի մեծ Դերասանն ահազանգի` մոլախոտն ուտում է մեզ, բայց քաղհան անող չկա: Աղաբաբյանը քաղհան էր անում իր քննադատությամբ, որ կոնկրետ ու հասցեական էր` ուղղված Ալ. Թոփչյանի դեմ, ով «բանաստեղծների նոր եղբայրությունը» (այն սերունդը, որը մաքառում է դրոշմի ու կաղապարի դեմ, որ դիմում է նորաճաշակ կառուցվածքների) դասակարգում է «պոլեմիստների» և «մետաֆորիստների» խմբերում»:

Դասակարգումը` դասակարգում, գույնը` գույն, հարցնում է Աղաբաբյանը, բայց հոդվածից չի երևում, թե պոլեմիստներն ու մետաֆորիստներն ի՞նչ առնչություն ունեն պոեզիայի հետ... Աղաբաբյանն էր, որ սրությամբ դրեց գրական խոտանի հարցը, ցույց տալով, որ աղետ է սպասվում «գրական ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով»: Եվ քննադատի հոդվածում բարձրաձայն բողոքեց ինքը` բանաստեղծը` Չեք կարողանում խոսել հուզական, պատկերավոր լեզվով, հանգավորում եք հրապարակախոսական ճշմարտություններ և սպասում եք... բանաստեղծական դափնիների: Իսկ ընթերցողը դա բանաստեղծություն չի համարում... Գրական փորձարարությանը անվանի քննադատը հակադրեց զարգացման փորձված ճանապարհը: Իր երազանքն էր, որ գրական քննադատությունը մեզանում վերագտնի իր բարձր դիրքն ու կոչումը, քանի որ դրանից է կախված մեր գրականության ճակատագիրը: Համոզված էր, որ մեր քննադատությունը պետք է վերափոխվի` դառնա ջահակիր և ուղեցույց գրականության համար: Այդ մտահոգությամբ և հայ գրականության հանդեպ մեծ սիրով իր գրական ճամփան անցավ Սուրեն Աղաբաբյանը` թողնելով մնայուն գիտական արժեքներ` ժառանգություն, որի տեղը մեր գրականության և բանասիրության գանձարանում է:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Արեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըՀորմուզի նեղուցի պայմանագիրը պետք է ներառի տարածաշրջանի բոլոր կողմերին․ Կատարի ԱԳՆ Մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի․ Թրամփ Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Ջուրը կտրելու են ընտրություններից հետոՓաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Եղանակը կտրուկ վատանում է․ սպասվում է ձյուն, բուք, մերկասառույցԹող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն ԳրիգորյանTeam Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասինՎաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը. Էդգար Ղազարյան Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի թիմը բաց է նոր ուժերի համար, ովքեր նախկինում չեն եղել իշխանություն Հիմա` ԱԺ փակ դարպասներից այն կողմ թույլ ու վախկոտ մի խմբակ փորձում է կռիվ տալ Սամվել Կարապետյանի անվան հետ. Մարիաննա ՂահրամանյանԴեկորատիվ տա՞րր, թե՞ գործնական «մանրուք». ինչի՞ համար է նախատեսված կոշիկի կրունկից վեր գտնվող օղակը. «Փաստ»«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՄենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. ՎարդևանյանԻշխանությունները հասկացել են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, փորձում են խոչընդոտել. Ալիկ Ալեքսանյան Բա «ուժեղ տղերքը» ինչի՞ են հրատապ օրենք փոխում, որ զուտ Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ Հայաստան«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար ՄելոյանՄիջազգային փորձն ու հայկական «ժողովրդավարությունը» Իսրայելի ռազմաoդային nւժերը hարվածել են Շիրազի նավթաքիմիական համալիրին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԱՊՐԻԼԻ). Բացվել է Երևանի Երիտասարդական պալատը, ոստիկանությունը բռնություն է կիրառել կանանց նկատմամբ. «Փաստ»Ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ, այս գործընթացը ինքնին հակաիրավական է. Հայկ Մամիջանյան Բացահայտվել է արևային մարտկոցներում պերովսկիտների արդյունավետության գաղտնիքը Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»