Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տոն հարամելու արվեստը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Անկախ նրանից, թե երկիրը ինչ վիճակում է գտնվում՝ ներքաղաքական լարված, թե պատերազմական, միևույնն է, կյանքը պիտի շարունակվի իր բնականոն հունով:

Աշխատանք, առօրյա հոգսեր, հանգիստ, զբաղմունքներ, ժամանց, տոներ և ուրախ առիթներ՝ այս ամենն իր կարևոր տեղն ունի մարդու և տվյալ հասարակության կյանքում, մանավանդ` ուրախ առիթներն ու տոները, որոնք ցանկացած իրադրության մեջ չեն թողնում, որ հասարակությունն ընկճվի, ժողովրդի ոգին թուլանա, որովհետև անգամ պատերազմական վիճակում ամենավտանգավորը հենց ժողովրդի ընկճվածությունն է:

Ի ուրախություն մեզ՝ մեր հանրության մեծ մասն այնքան ողջամիտ է, որ չի շեղվում իր կյանքի բնականոն հունից, ներկայում էլ պատրաստվում է գալիք ամանորյա տոներին, շատերն էլ այս օրերին տարեվերջյան կորպորատիվ երեկույթներ են կազմակերպում:

Եվ ահա այստեղ է, որ իրենց գործն են սկսում տոն հարամողները: Նրանցից ոմանք, միգուցե, գործում են պատվերով՝ կազմակերպված, հասարակության շրջանում դեպրեսիա առաջացնելու ծրագիր են իրականացնում, ոմանք էլ, միգուցե, անհատական, զուտ իրենց այլասերված մտքի արդյունքն են ցույց տալիս, բայց նրանք բոլորը կիրառում են հստակ մշակված տեխնոլոգիաներ: Այլ կերպ ասած՝ կա տոն հարամելու արվեստ:

Ինչպե՞ս հարամել տոները: Նշեմ մի քանի կիրառվող հնարք.

1. Սոցիալական ցանցի մի խումբ օգտատերերի կողմից ակտիվ կերպով տարածվում են գրառումներ ու մեկնաբանություններ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ «Սահմանին ամեն օր զինվոր է զոհվում, իսկ դուք կորպորատիվներ ու ամանորյա միջոցառումներ եք անում, ժանտախտի օրոք խրախճանք եք անում»:

Ցանկացած ողջամիտ մարդ էլ հասկանում է , որ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, որ սուգ պահելով և տառապելով` սահմանի մեր զինվորներին ոչ միայն չենք օգնի, այլև նրանց էլ կընկճենք, և սա կոնկրետ մարդկանց տրամադրության վրա ազդելու, մարդկանց ընկճել փորձելու հնարք է:

2. Օգտատերերի մեկ այլ խումբ տարածում է հետևյալ բովանդակությամբ գրառումներ ու մեկնաբանություններ. «Խեղճ ժողովուրդը սոված մեռնում է, իսկ դուք խրախճանքներ եք անում»:

Նախ, մենք սոցիալիստական երկրում չենք ապրում, որտեղ պետք է սոցիալական հավասարություն լինի, և ինչպես բոլոր կապիտալիստական երկրներում, մեզ մոտ էլ կան աղքատներ, միջին ապրողներ և ավելի լավ ապրողներ, նաև՝ հարուստներ: Այնպես որ, ժողովուրդը սոված չի մեռնում (մանավանդ որ ժողովրդի մեծ մասը սուպերմարկետներում ճոխ առևտուր է անում այս օրերին), Հայաստանը սովածների երկիր չի:

Այլ հարց է, որ բազմաթիվ վատ ապրողներ չեն ուզում տոնը նշել համապատասխան իրենց ունեցածի և գիտակցաբար ընկղմվում են վարկերի մեջ՝ զուտ հարևաններին ապացուցելու համար, որ իրենց «բուդը» հարևանի «բդից» մեծ է ու հաստ: Դա էլ արդեն մեր փչացած արժեհամակարգի մի բաղադրիչն է: Սա նույնպես տեխնոլոգիա է, որի նպատակն է փչացնել մարդկանց տրամադրությունները:

3. Այս օրերին «ծլում» են, հայտնվում են նաև «մասնագետ»-օգտատերեր, որոնք ուրիշ ժամանակ առանձնապես չեն երևում կամ էլ միայն այս օրերին են հիշում, որ «մասնագետ» են: Եվ ահա նրանք սկսում են «մասնագիտական» քննադատության ենթարկել տոների հետ կապված մի շարք երևույթներ, օրինակ՝ քաղաքի ամանորյա զարդարանքները: Մեր համաքաղաքացիներից շատ-շատերին լավ էլ դուր է գալիս, թե ինչպես է զարդարված Երևանը, մենք այս օրերին զբոսնում ենք մեր մայրաքաղաքով, և շատերիս հաճելի է քաղաքի տոնական հանդերձանքը, նաև մեր Հրապարակի տոնածառը, որը շատ գեղեցիկ է՝ իր եռագույն լուսավորությամբ հանդերձ: Բայց «հանճարեղ» «մասնագետները» փորձում են այս ամենի մեջ թերություններ գտնել՝ համեմատելով դրանք ինչ-որ եվրոպական քաղաքների ամանորյա զարդարանքի հետ: Կներեք, իսկ ինչու՞ պետք է մեր քաղաքը պարտադիր լինի եվրոպական ինչ-որ քաղաքի կրկնօրինակ: Յուրաքանչյուր քաղաք իր յուրահատկությունն ունի, իր գեղեցկությունը, իր հմայքը, և պետք չի` մեկը մյուսի նմանակը դառնա:

Սրան էլ ավելանում են «բողոքներ», թե «Ինչու է զարդարանքի ու տոնածառի վրա ծախս արվել, երբ ժողովրդի սոցիալական վիճակը լավ չէ»:

Նախ, պետք չէ ամբողջ ժողովրդի անունից խոսել, քանի որ իրականում այդ ժողովրդի մեծ մասը մասնակցում է տոնակատարություններին, վայելում քաղաքի գեղեցկությունը, և այդ ծախսը նրանց համար է արվել, դա նաև նրանց է պետք: Ինչու՞ պետք է չարվեր: Կրկին մթնոլորտ պղտորելու փորձ...

4 Եվ վերջապես՝ «ռեժիմի» գործոնը: «Ռեժիմաբանները» այս օրերին ակտիվորեն հիշեցնում են, թե «ի՞նչ տոն, երբ ունենք հանցավոր ռեժիմ, հանցավոր իշխանություններ, երբ նրանք թալանում են խեղճ ժողովրդին»:

Ներողություն, իսկ եթե առաջիկա մի քանի օրը ժողովուրդը սուգ պահի և տոն չնշի՝ ռեժիմը հեռանալու՞ է: Թե՞ տոները, «ռեժիմաբանների» ասած, ռեժիմի սեփականությունն են: Տոները մերն են՝ անկախ նրանից, թե ինչ ռեժիմներ կփոխվեն, տոները մնայուն են: Այս մեկը արդեն ավելի հնացած տեխնոլոգիա է, քիչ ազդեցիկ, ավելի շատ՝ ծիծաղելի:

Այլ հնարքներ էլ կան, բայց այս անգամվա համար այսքանն էլ բավական է...

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, հանգիստ վայելեք ձեր կորպորատիվ երեկույթները, ամանորյա տոները և մի ընկեք տեխնոլոգիաների ու հնարքների ազդեցության տակ: Նման պահերին հիշեք, որ ոմանց, որոշ ուժերի դա ձեռնտու է, և նրանք աշխատում են այդ ուղղությամբ: Վայելեք ձեր հանգիստը, դուք դրան արժանի եք:

Շնորհավոր գալիք Ամանոր:

Կարեն Վարդանյան

Orer.am, վերլուծաբան

Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբ