Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Տոն հարամելու արվեստը

АНАЛИТИКА

Անկախ նրանից, թե երկիրը ինչ վիճակում է գտնվում՝ ներքաղաքական լարված, թե պատերազմական, միևույնն է, կյանքը պիտի շարունակվի իր բնականոն հունով:

Աշխատանք, առօրյա հոգսեր, հանգիստ, զբաղմունքներ, ժամանց, տոներ և ուրախ առիթներ՝ այս ամենն իր կարևոր տեղն ունի մարդու և տվյալ հասարակության կյանքում, մանավանդ` ուրախ առիթներն ու տոները, որոնք ցանկացած իրադրության մեջ չեն թողնում, որ հասարակությունն ընկճվի, ժողովրդի ոգին թուլանա, որովհետև անգամ պատերազմական վիճակում ամենավտանգավորը հենց ժողովրդի ընկճվածությունն է:

Ի ուրախություն մեզ՝ մեր հանրության մեծ մասն այնքան ողջամիտ է, որ չի շեղվում իր կյանքի բնականոն հունից, ներկայում էլ պատրաստվում է գալիք ամանորյա տոներին, շատերն էլ այս օրերին տարեվերջյան կորպորատիվ երեկույթներ են կազմակերպում:

Եվ ահա այստեղ է, որ իրենց գործն են սկսում տոն հարամողները: Նրանցից ոմանք, միգուցե, գործում են պատվերով՝ կազմակերպված, հասարակության շրջանում դեպրեսիա առաջացնելու ծրագիր են իրականացնում, ոմանք էլ, միգուցե, անհատական, զուտ իրենց այլասերված մտքի արդյունքն են ցույց տալիս, բայց նրանք բոլորը կիրառում են հստակ մշակված տեխնոլոգիաներ: Այլ կերպ ասած՝ կա տոն հարամելու արվեստ:

Ինչպե՞ս հարամել տոները: Նշեմ մի քանի կիրառվող հնարք.

1. Սոցիալական ցանցի մի խումբ օգտատերերի կողմից ակտիվ կերպով տարածվում են գրառումներ ու մեկնաբանություններ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ «Սահմանին ամեն օր զինվոր է զոհվում, իսկ դուք կորպորատիվներ ու ամանորյա միջոցառումներ եք անում, ժանտախտի օրոք խրախճանք եք անում»:

Ցանկացած ողջամիտ մարդ էլ հասկանում է , որ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, որ սուգ պահելով և տառապելով` սահմանի մեր զինվորներին ոչ միայն չենք օգնի, այլև նրանց էլ կընկճենք, և սա կոնկրետ մարդկանց տրամադրության վրա ազդելու, մարդկանց ընկճել փորձելու հնարք է:

2. Օգտատերերի մեկ այլ խումբ տարածում է հետևյալ բովանդակությամբ գրառումներ ու մեկնաբանություններ. «Խեղճ ժողովուրդը սոված մեռնում է, իսկ դուք խրախճանքներ եք անում»:

Նախ, մենք սոցիալիստական երկրում չենք ապրում, որտեղ պետք է սոցիալական հավասարություն լինի, և ինչպես բոլոր կապիտալիստական երկրներում, մեզ մոտ էլ կան աղքատներ, միջին ապրողներ և ավելի լավ ապրողներ, նաև՝ հարուստներ: Այնպես որ, ժողովուրդը սոված չի մեռնում (մանավանդ որ ժողովրդի մեծ մասը սուպերմարկետներում ճոխ առևտուր է անում այս օրերին), Հայաստանը սովածների երկիր չի:

Այլ հարց է, որ բազմաթիվ վատ ապրողներ չեն ուզում տոնը նշել համապատասխան իրենց ունեցածի և գիտակցաբար ընկղմվում են վարկերի մեջ՝ զուտ հարևաններին ապացուցելու համար, որ իրենց «բուդը» հարևանի «բդից» մեծ է ու հաստ: Դա էլ արդեն մեր փչացած արժեհամակարգի մի բաղադրիչն է: Սա նույնպես տեխնոլոգիա է, որի նպատակն է փչացնել մարդկանց տրամադրությունները:

3. Այս օրերին «ծլում» են, հայտնվում են նաև «մասնագետ»-օգտատերեր, որոնք ուրիշ ժամանակ առանձնապես չեն երևում կամ էլ միայն այս օրերին են հիշում, որ «մասնագետ» են: Եվ ահա նրանք սկսում են «մասնագիտական» քննադատության ենթարկել տոների հետ կապված մի շարք երևույթներ, օրինակ՝ քաղաքի ամանորյա զարդարանքները: Մեր համաքաղաքացիներից շատ-շատերին լավ էլ դուր է գալիս, թե ինչպես է զարդարված Երևանը, մենք այս օրերին զբոսնում ենք մեր մայրաքաղաքով, և շատերիս հաճելի է քաղաքի տոնական հանդերձանքը, նաև մեր Հրապարակի տոնածառը, որը շատ գեղեցիկ է՝ իր եռագույն լուսավորությամբ հանդերձ: Բայց «հանճարեղ» «մասնագետները» փորձում են այս ամենի մեջ թերություններ գտնել՝ համեմատելով դրանք ինչ-որ եվրոպական քաղաքների ամանորյա զարդարանքի հետ: Կներեք, իսկ ինչու՞ պետք է մեր քաղաքը պարտադիր լինի եվրոպական ինչ-որ քաղաքի կրկնօրինակ: Յուրաքանչյուր քաղաք իր յուրահատկությունն ունի, իր գեղեցկությունը, իր հմայքը, և պետք չի` մեկը մյուսի նմանակը դառնա:

Սրան էլ ավելանում են «բողոքներ», թե «Ինչու է զարդարանքի ու տոնածառի վրա ծախս արվել, երբ ժողովրդի սոցիալական վիճակը լավ չէ»:

Նախ, պետք չէ ամբողջ ժողովրդի անունից խոսել, քանի որ իրականում այդ ժողովրդի մեծ մասը մասնակցում է տոնակատարություններին, վայելում քաղաքի գեղեցկությունը, և այդ ծախսը նրանց համար է արվել, դա նաև նրանց է պետք: Ինչու՞ պետք է չարվեր: Կրկին մթնոլորտ պղտորելու փորձ...

4 Եվ վերջապես՝ «ռեժիմի» գործոնը: «Ռեժիմաբանները» այս օրերին ակտիվորեն հիշեցնում են, թե «ի՞նչ տոն, երբ ունենք հանցավոր ռեժիմ, հանցավոր իշխանություններ, երբ նրանք թալանում են խեղճ ժողովրդին»:

Ներողություն, իսկ եթե առաջիկա մի քանի օրը ժողովուրդը սուգ պահի և տոն չնշի՝ ռեժիմը հեռանալու՞ է: Թե՞ տոները, «ռեժիմաբանների» ասած, ռեժիմի սեփականությունն են: Տոները մերն են՝ անկախ նրանից, թե ինչ ռեժիմներ կփոխվեն, տոները մնայուն են: Այս մեկը արդեն ավելի հնացած տեխնոլոգիա է, քիչ ազդեցիկ, ավելի շատ՝ ծիծաղելի:

Այլ հնարքներ էլ կան, բայց այս անգամվա համար այսքանն էլ բավական է...

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, հանգիստ վայելեք ձեր կորպորատիվ երեկույթները, ամանորյա տոները և մի ընկեք տեխնոլոգիաների ու հնարքների ազդեցության տակ: Նման պահերին հիշեք, որ ոմանց, որոշ ուժերի դա ձեռնտու է, և նրանք աշխատում են այդ ուղղությամբ: Վայելեք ձեր հանգիստը, դուք դրան արժանի եք:

Շնորհավոր գալիք Ամանոր:

Կարեն Վարդանյան

Orer.am, վերլուծաբան

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank