«Ինձ կոչ մի արեք միանալու. ես միշտ միացած եմ». Նազենի Հովհաննիսյան
ԲԼՈԳԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ժամանակավորապես ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը. այս մասին նա հայտնել է իր Instagram-ում` հրապարակելով հետեւյալ լուսանկարը:
«Օրվա ավարտը... ծաղիկներ էին նվիրում... բոլոր կանանց ...։) Անժամկետ լռություն եմ հայտարարում ֆբ- ում, որ ամեն ասածս չքաղաքականացնեն։
Հ.Գ. ու մեկ էլ ինձ կոչ մի արեք «միանալու», ես ՄԻՇՏ միացած եմ»,-մեկնաբանել է լուսանկարը դերասանուհին` ակնարկելով, որ միացել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին:



