Խոշոր ավիաընկերությունները Հայաստանում
ԲԼՈԳՆարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օդային տրանսպորտի ոլորտը ՀՀ-ում զարգացնելու նպատակով տևական ժամանակ է ինչ կիրառվում է «Բաց երկինք» քաղաքականությունը: Եթե ամփոփենք տարին, ապա կտեսնենք հետևյալ պատկերը:
Այս տարի հայկական շուկա են վերադարձել երկու խոշոր ավիաընկերություններ` չեխական «Չեխ էյրլանս»ը և լեհական «LOT» ը:
Սպասվում է, որ հաջորդ տարեսկզբին հայկական շուկա մուտք կգործի «Քաթար էյրվեյս» խոշոր ավիաընկերությունը:
Սպասվում է, որ հաջորդ տարեսկզբին հայկական շուկա մուտք կգործի «Քաթար էյրվեյս» խոշոր ավիաընկերությունը:
Անցնող տարում բանակցություններ են վարվել 26 պետության իշխանությունների հետ միջկառավարական համաձայնագրերի վերանայման ուղղությամբ: Բացի դրանից, 14 պետության հետ քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է:
Ինչ վերաբերում է տեղական շուկայի բարեփոխումներին, ապա այս տարվա ընթացքում իրականացվել է ավիաընկերությունների հավաստագրման գործընթացի արդիականացում:
Հավաստագրման նոր պայմանները հնարավորություն կտան հետագայում խուսափել ավիաընկերության սնանկացումից: Հավանաբար հենց այս գործոնը նպաստեց, որ երկու տեղական ավիաընկերություն դիմում ներկայացնեն հավաստագիր ստանալու համար:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



