Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումները հավաքի մասնակիցների նկատմամբ խախտում է մասնակիցների՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  հավաքների ազատությանը վերաբերող գործերով առաջ է քաշել հետևյալ իրավական դիրքորոշումները:

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը հանդիսանում է հիմնարար իրավունք ժողովրդավարական հասարակությունում (Djavit An v. Turkey, 2003, § 56; Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 91)):

Հավաքների ազատության իրավունքը ներառում է հավաքի անցկացման ժամանակի, վայրի և եղանակի ընտրության իրավունքը՝ 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված սահմաններում (Sáska v. Hungary, 2012, § 21): Հետևաբար, երբ հավաքի վայրը կարևոր է մասնակիցների համար, այն փոխելու հրամանը կարող է միջամտություն լինել նրանց հավաքների ազատությանը` համաձայն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի (The United Macedonian Organization Ilinden and Ivanov v. Bulgaria, 2005, § 103),  Lashmankin and Others v. Russia, 2017, § 405):

Երկրում կամ տեղական մակարդակում քաղաքական կյանքին առնչվող հանրային իրադարձությունները 11-րդ հոդվածի ներքո պետք է արժանանան ուժեղ պաշտպանվածության: (Navalnyy v. Russia, [GC], 2018, § 136; Primov and Others v. Russia, 2014, §§ 134-135; Centre of Societies for Krishna Consciousness in Russia,* 2021, § 52):

Օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունում գաղափարները, որոնք վիճարկում են գոյություն ունեցող կարգը, և որոնց իրագործումը քարոզվում է խաղաղ միջոցներով, պետք է ունենան արտահայտվելու պատշաճ հնարավորություն հավաքների իրավունքի իրացման, ինչպես նաև այլ օրինական ճանապարհով: (Stankov and the United Macedonian Organization Ilinden v. Bulgaria, 2001, § 97; Sergey Kuznetsov v. Russia, 2008, § 45)

Կոնվեկցիայի պաշտպանության տակ են այն հավաքները, որոնցում կազմակերպիչներն ու մասնակիցները չունեն բռնության գործադրման կամ ժողովրդավարական հասարակության հիմքերը խարխլող մտադրություն (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 92):

Հարցը, թե արդյոք հավաքը հավակնել է լինել խաղաղ, տարբերվում է այն դեպքից, երբ գնահատման առարկա է դառնում կոնկրետ անձի վարքագիծը, ինչը պետք է դիտարկվի համաչափության սկզբունքի համատեքստում: Եթե նույնիսկ առկա է իրական վտանգ, որ որոշակի զարգացումների արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, նշված դեպքը չի կարող դուրս գալ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի պաշտպանության շրջանակներից, և ընտրված սահմանափակումները կարող են նշանակություն ունենալ միայն համաչափության սկզբունքի համատեքստում (Schwabe and M.G. v. Germany, 2011, § 103):

Բռնության առանձին դեպքերով զուգորդվող  հավաքն ինքնաբերաբար չի համարվում ոչ խաղաղ, և գտնվում է 11-րդ հոդվածի պաշտպանության ներքո: Անհատը չի դադարում օգտվել խաղաղ հավաքների ազատության իրավունքից՝ այլոց կողմից կատարված պատահական բռնության կամ պատժելի այլ գործողությունների հետևանքով (Ezelin v. France, 1991, § 53; Frumkin v. Russia, 2016, § 99; Laguna Guzman v. Spain, 2020, § 35):

Որոշելու համար, թե արդյոք դիմումատուն կարող է պահանջել 11-րդ հոդվածի պաշտպանություն, Դատարանը հաշվի է առնում՝ արդյոք հավաքը նպատակ ուներ լինել խաղաղ, և արդյոք կազմակերպիչները բռնության մտադրություններ են ունեցել, արդյոք անձը բռնության մտադրություններ է ունեցել  հավաքին  միանալիս, և արդյոք դիմումատուն որևէ մեկին մարմնական վնասվածք է պատճառել (Gülcü v. Turkey, 2016, § 97; and Shmorgunov and Others v. Ukraine, 2021, § 491): Ոստիկանների և ցուցարարների՝ բռնության դեպքի մեջ ներգրավվելու դեպքում, երբեմն, անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ով է սկսել բռնությունը (Primov and Others v. Russia, 2014, § 157):

Ցույցի շրջանակներում երթևեկության խոչընդոտումը վարքագիծ է, որն ինքնին համարվում է խաղաղ  (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 97): Նմանապես, հասարակական շենքերի շրջափակումը, ընդհանուր առմամբ, համարվում է խաղաղ վարքագիծ՝ չնայած դրա անօրինականությանը և այն խափանումներին, որոնք կարող են առաջանալ (Cisse v. France, 2002, §§ 39-40; Tuskia and Others v. Georgia, 2018, § 73; Annenkov and Ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի, 2017, § 126):

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը ներառում է Պայմանավորվող պետության կողմից բացասական և դրական պարտավորություններ (Öllinger v. Austria, 2006 թ., § 35): Պետությունները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքի անհիմն, անուղղակի սահմանափակումներ կիրառելուց, այլ նաև պաշտպանեն այդ իրավունքը: Չնայած 11-րդ հոդվածի հիմնական նպատակն է՝ պաշտպանել անձին պաշտպանվող  իրավունքի իրականացմանը կամայական միջամտությունից, կարող են նաև լինել դրական պարտավորություններ՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրացումը (Kudrevičius and Others v. Lithuania [GC) ], 2015, § 158, Djavit An v. Turkey, 2003, § 57):

Մասնավորապես, այդպիսիք են, օրինակ, ցույցերի վայրում առաջին օգնության ծառայությունների ներկայությունը ապահովելը՝ լինի դա քաղաքական, մշակութային կամ այլ բնույթի (Oya Ataman v. Turkey, 2006, § 39):

Հավաքների ազատության իրավունքը բացարձակ չէ. այն կարող է ենթարկվել սահմանափակումների՝ համաձայն 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության: Միջամտությունը կարող դրսևորվել ոչ միայն իրավական կամ փաստացի ուղղակի արգելքով, այլև տարատեսակ այլ միջոցներով: (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 100):

«Սահմանափակումներ» տերմինը 11-րդ հոդվածի 2-րդ մասում պետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի ներառի ինչպես հավաքից առաջ կամ ընթացքում ձեռնարկված միջոցները, այնպես էլ այնպիսիք, ինչպիսիք են պատժիչ միջոցները, որոնք ձեռնարկվել են դրանից հետո (Ezelin v. France, 1991, § 39):  Օրինակ, նախնական արգելքը կարող է սառեցնող ազդեցություն ունենալ այն անձանց վրա, ովքեր մտադիր են մասնակցել հանրահավաքին, և այդպիսով համարվել  միջամտություն, նույնիսկ, եթե հանրահավաքը հետագայում շարունակվի իշխանությունների կողմից առանց խոչընդոտի (Bączkowski and Others v. Poland, 2007, § 66-68):

Հավաքների ազատության իրավունքից բացառությունների նեղ մեկնաբանության պահանջը վերաբերում է նաև 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված օրինական նպատակներին: Մասնավորապես, «անկարգությունների կանխարգելումը», «այլոց իրավունքների պաշտպանությունը»՝ որպես ամենից հաճախ նշված թույլատրելի հիմքեր, պետք է նեղ մեկնաբանել (Navalnyy v. Russia [GC], 2018, §. 122):

Եթե նպատակը կոնկրետ հանգամանքներում ակնհայտորեն անտեղի է, կարող է մերժվել (Navalnyy v. Russia [GC], 2018, §§ 124-126)

Անկախ այն հանգամանքից, թե Դատարանը ընդունում է, որ իշխանությունները հետապնդել են օրինական նպատակ, թե հակառակը, Դատարանը կարող է հարցը դիտարկել  քննել 18-րդ հոդվածի համատեքստում առ այն, որ  խնդրո առարկա միջոցները հետապնդել են հետին նպատակ՝  ինչպիսին է քաղաքական հետապնդումը (որպես միակ նպատակ կամ ի հավելումն օրինական նպատակի) (Nemtsov v. Russia, 2014, § 130; Frumkin v. Russia, 2016, § 173).

Համաչափության սկզբունքը դիտարկելիս պետք է գնահատման առարկա դառնա նաև կիրառվող սառեցնող ազդեցությունը:

Հետագա հարկադիր միջոցները, ինչպիսիք են հավաքը ցրելու համար ուժի կիրառումը, մասնակիցների ձերբակալությունները, կալանավորումը և/կամ դրան հաջորդող վարչական վճիռները, կարող են զերծ պահել  տվյալ անձանց և մյուսներին ապագայում նմանատիպ հավաքներին մասնակցելուց (Balçık and Others v. Turkey, 2007, § 41). Սառեցնող էֆեկտը ինքնաբերաբար չի վերանում, նույնիսկ, եթե կիրառված միջոցը չեղարկվի, օրինակ, եթե տուգանքները հետագայում չեղարկվեն դատարանների կողմից (The United Macedonian Organisation Ilinden and Ivanov v. Bulgaria, 2005, § 135). Սառեցնող էֆեկտը հաճախ առկա է քաղաքական հավաքներին առնչվող միջոցառումներում, քանի որ դրանց նկատմամբ ճնշումը, ընդհանուր առմամբ, զերծ կպահի  կազմակերպիչներին և մասնակիցներին պլանավորել և մասնակցել բողոքի ցույցերին կամ ակտիվորեն ներգրավվել ընդդիմադիր քաղաքականության մեջ: Այդ միջոցները կարող են լուրջ ներուժ ունենալ: Սառեցնող էֆեկտը կարող է ուժեղանալ, եթե հարկադիր միջոցները թիրախավորեն հայտնի հասարակական գործիչներին և արժանանան  լրատվամիջոցների լայն լուսաբանման  (Nemtsov v. Russia, 2014, §§ 77-78):

Ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի մասնակիցներին ձերբակալելու համար, ովքեր չեն մասնակցել որևէ բռնության գործողությունների, կարող է սառեցնող ազդեցություն ունենալ այլոց վրա՝ զերծ պահելով նրանց  մասնակցելու համանման հանրային հավաքներին  (Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, § 90; Navalnyy and Gunko v. Russia, 2020, § 88):

Հանրահավաքը ցրելու որոշումը պետք է հիմնավորված լինի համապատասխան և բավարար պատճառներով (Ibrahimov and Others v. Azerbaijan, 2016, § 80; Laguna Guzman v. Spain, 2020, § 51):

Հավաքների ազատությանը միջամտելը, որը ներառում է դրա խափանումը, ցրումը կամ մասնակիցներին կալանավորելը, կարող է արդարացված լինել միայն կոնկրետ և բացահայտ բովանդակային հիմքերով, ինչպիսիք են օրենքով նախատեսված լուրջ ռիսկերը (Navalnyy v. Russia [GC], 2018, § 137), և միայն այն բանից հետո, երբ մասնակիցներին տրվի բավարար հնարավորություն՝ արտահայտելու իրենց տեսակետները (Éva Molnár v. Hungary, 2008, §§ 42 և 43):

Եթե պատճառած անհանգստության ծավալը շատ մեծ չէ, նույնիսկ այդ միջոցների ապարդյուն լինելու դեպքում վարչական ձերբակալումը և հավաքների ազատության իրավունքին նման կոշտ միջամտությունը չի կարող համարվել արդարացված:

Անկախ նրանից, թե ոստիկանության  միջամտությունը պայմանավորված է  հավաքի հետևանքով առաջացած սովորական կյանքի խաթարման, երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքներով, դրա մասնակիցների բռնի գործողությունները սահմանափակելու համար, ուժի կիրառումը պետք է լինի  համաչափ:  (Oya Ataman v. Turkey, 2006, §§ 41-43; Laguna Guzman v. Spain, 2020, § 54):

Այն եզրակացությունը, որ դիմումատուների նկատմամբ կիրառված ուժն անհարկի էր և չափից դուրս և, հետևաբար, հակասում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, կարող է հանգեցնել եզրակացության, որ այն «անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում»՝ 11-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով։ Կոնվենցիայի (Զախարովը և Վարժապեթյանն ընդդեմ Ռուսաստանի, 2020 թ., § 90):

Ցուցարարների և իրավապահների միջև լայնածավալ առճակատման դեպքում, որը ուղեկցվում է երկու կողմերի բռնությամբ, իշխանություններից պահանջվում է հետաքննություն սկսել իրենց իսկ նախաձեռնությամբ և  ուսումնասիրել ոչ միայն այն ցուցարարների գործողությունները, որոնք բռնություն են գործել, այլ իրավապահ մարմիններինը (Զախարովը և Վարժապեթյանն ընդդեմ Ռուսաստանի, 2020 թ., §§ 53-55):

Գործերից մեկով Կառավարությունը հենվել է հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա՝ որպես երթի ցրման հիմնավորում։ Դատարանը նախ և առաջ նշել է, որ միջամտությունը կախվածության մեջ է գտնվում հավաքներից բխող պատճառված անհանգստության աստիճանից: Դատարանը նշել է, որ տվյալ դեպքում  երթը կամ ենթադրյալ երթը տևել է ընդամենը տասնհինգ րոպե, եղել է խաղաղ, իսկ մասնակիցների թիվը եղել է  առավելագույնը հարյուր, որպիսի պայմաններում  ոստիկանների համար  չի կարող դժվար լինել անհրաժեշտության դեպքում հասարակական կարգը և ճանապարհային անվտանգությունը  պաշտպանել և զսպել՝ նշվածը  ճանապարհից դեպի մայթ տեղափոխելով:

Դատարանը կարևոր է համարել, որպեսզի ստուգվեն առաջացող ռիսկերի բնույթը, չափը, ապա միայն որոշել, թե որքանով էր անհրաժեշտ երթի ընդհատումը, այլ կերպ ասած՝ «հրատապ սոցիալական անհրաժեշտությունը[1]»:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավաքների ազատությունը հանդիսանում է անձի հիմնարար իրավունք, որին միջամտությունը պետք է լինի ծայրահեղ դեպքում՝ պահպանելով համաչափության սկզբունքը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիաները, այդ թվում՝ ճանապարհների արգելափակումը, շինությունների շրջափակումը  հանդիսանում են խաղաղ և  գտնվում են Սահմանադրության և Կոնվենցիայի պաշտպանության ներքո:

Դրանք վերաբերում են քաղաքական կյանքին առնչվող հանրային իրադարձություններին և  պետք է արժանանան առավել ուժեղ պաշտպանվածության:

Պետության կողմից նշված իրավունքի պաշտպանությունը խաթարվել է երկու՝ և դրական, և  բացասական պարտավորությունները չկատարելով:

Մասնավորապես՝ պետության կողմից չի ապահովվել այդ իրավունքների արդյունավետ իրացումը, ինչը դրսևորվել է շտապ օգնության մեքենայի բացակայության պայմաններում մահվան դեպքի վրա հասնելու, սադրիչների անպատժելիության, հավաքի մասնակիցների նկատմամբ առերևույթ հանցավոր արարքների նկատմամբ հանդուրժողականությամբ /հայհոյանքի դեպքը/:

Բացի դա, հավաքի մասնակիցների իրավունքների սահմանափակումները կրում են անհամաչափ բնույթ՝ հետևյալ պատճառաբանություններով.

Արձանագրություն կազմելու համար անձանց ոստիկանական բաժանմունք տեղափոխելը պետք է լինի այն բացառիկ դեպքերում, երբ որևէ կերպ անհնար է կազմել նշվածը տեղում /պետք է պահանջվի համապատասխան փաստաթուղթը, չտրամադրելու դեպքում փորձ արվի վերցնել, ապա նոր միայն անցնել ծայրահեղ միջոցների/: Այնինչ, շատ հաճախ անձանց տեղափոխումը ոստիկանական բաժանմունքներ տեղի են ունենում առանց նվազ միջամտող գործողությունների իրականացման:

Ակցիաներ իրականացնող անձանց ոստիկանական բաժանմունքներ տեղափոխելը շատ հաճախ կրկին իրականացվում է առանց նախազգուշական միջոցառումների, փորձ չի արվում սակավաթիվ մասնակիցների և ոստիկանական մեծածավալ ուժերի դեպքում մասնակիցներին տեղափոխել փողոցից այլ վայր:

Անհամաչափ միջամտության վառ օրինակ է  տեղափոխվող անձանց չհորդորելը մտնել ոստիկանական մեքենայի մեջ, բիրտ ուժի կիրառմամբ և բռնության կիրառմամբ նրանց տեղափոխելը:

Անձանց նկատմամբ նման միջամտությունն ընտրվում է նույնիսկ այն դեպքերում, երբ որոշ փողոցների արգելափակման դեպքում հնարավոր վնասը ակնհայտորեն քիչ կլիներ, քան այլ փողոցների դեպքում է:

Բռնի գործողությունները գործադրվում են նաև այն անձանց դեպքում, որոնք պարզապես գտնվել են ակցիայի վայրում, որոնց դեպքում գործողությունները չեն կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ:

Անհամաչափ միջամտության մասին է վկայում այն հանգամանքը, որ մասնակիցները ենթարկվում են պատժի ոստիկանների հրահանգներին չենթարկվելու, նրանց նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու համար, առանց պարզելու բռնության սկզբնաղբյուրը:

Ավելին, բիրտ ուժի կիրառումը, հայտնի գործիչներին ընտրովի թիրախավորելը, զինված ուժերում ծառայելով սպառնալը, մեքենաները առանց օրենքով սահմանված կարգի տուգանային հրապարակ տեղափոխելը ունեն պատժիչ ազդեցություն և հետապնդում են սառեցնող ազդեցությունը, ինչը կրկին հանդիսանում է համաչափության սկզբունքի խախտում:

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջըԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերքՊետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանՀորոսկոպի 3 նշանների համար մայիսը ամենալավը կլինիՄալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը