Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումները հավաքի մասնակիցների նկատմամբ խախտում է մասնակիցների՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը

POLITICS

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  հավաքների ազատությանը վերաբերող գործերով առաջ է քաշել հետևյալ իրավական դիրքորոշումները:

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը հանդիսանում է հիմնարար իրավունք ժողովրդավարական հասարակությունում (Djavit An v. Turkey, 2003, § 56; Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 91)):

Հավաքների ազատության իրավունքը ներառում է հավաքի անցկացման ժամանակի, վայրի և եղանակի ընտրության իրավունքը՝ 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված սահմաններում (Sáska v. Hungary, 2012, § 21): Հետևաբար, երբ հավաքի վայրը կարևոր է մասնակիցների համար, այն փոխելու հրամանը կարող է միջամտություն լինել նրանց հավաքների ազատությանը` համաձայն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի (The United Macedonian Organization Ilinden and Ivanov v. Bulgaria, 2005, § 103),  Lashmankin and Others v. Russia, 2017, § 405):

Երկրում կամ տեղական մակարդակում քաղաքական կյանքին առնչվող հանրային իրադարձությունները 11-րդ հոդվածի ներքո պետք է արժանանան ուժեղ պաշտպանվածության: (Navalnyy v. Russia, [GC], 2018, § 136; Primov and Others v. Russia, 2014, §§ 134-135; Centre of Societies for Krishna Consciousness in Russia,* 2021, § 52):

Օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունում գաղափարները, որոնք վիճարկում են գոյություն ունեցող կարգը, և որոնց իրագործումը քարոզվում է խաղաղ միջոցներով, պետք է ունենան արտահայտվելու պատշաճ հնարավորություն հավաքների իրավունքի իրացման, ինչպես նաև այլ օրինական ճանապարհով: (Stankov and the United Macedonian Organization Ilinden v. Bulgaria, 2001, § 97; Sergey Kuznetsov v. Russia, 2008, § 45)

Կոնվեկցիայի պաշտպանության տակ են այն հավաքները, որոնցում կազմակերպիչներն ու մասնակիցները չունեն բռնության գործադրման կամ ժողովրդավարական հասարակության հիմքերը խարխլող մտադրություն (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 92):

Հարցը, թե արդյոք հավաքը հավակնել է լինել խաղաղ, տարբերվում է այն դեպքից, երբ գնահատման առարկա է դառնում կոնկրետ անձի վարքագիծը, ինչը պետք է դիտարկվի համաչափության սկզբունքի համատեքստում: Եթե նույնիսկ առկա է իրական վտանգ, որ որոշակի զարգացումների արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, նշված դեպքը չի կարող դուրս գալ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի պաշտպանության շրջանակներից, և ընտրված սահմանափակումները կարող են նշանակություն ունենալ միայն համաչափության սկզբունքի համատեքստում (Schwabe and M.G. v. Germany, 2011, § 103):

Բռնության առանձին դեպքերով զուգորդվող  հավաքն ինքնաբերաբար չի համարվում ոչ խաղաղ, և գտնվում է 11-րդ հոդվածի պաշտպանության ներքո: Անհատը չի դադարում օգտվել խաղաղ հավաքների ազատության իրավունքից՝ այլոց կողմից կատարված պատահական բռնության կամ պատժելի այլ գործողությունների հետևանքով (Ezelin v. France, 1991, § 53; Frumkin v. Russia, 2016, § 99; Laguna Guzman v. Spain, 2020, § 35):

Որոշելու համար, թե արդյոք դիմումատուն կարող է պահանջել 11-րդ հոդվածի պաշտպանություն, Դատարանը հաշվի է առնում՝ արդյոք հավաքը նպատակ ուներ լինել խաղաղ, և արդյոք կազմակերպիչները բռնության մտադրություններ են ունեցել, արդյոք անձը բռնության մտադրություններ է ունեցել  հավաքին  միանալիս, և արդյոք դիմումատուն որևէ մեկին մարմնական վնասվածք է պատճառել (Gülcü v. Turkey, 2016, § 97; and Shmorgunov and Others v. Ukraine, 2021, § 491): Ոստիկանների և ցուցարարների՝ բռնության դեպքի մեջ ներգրավվելու դեպքում, երբեմն, անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ով է սկսել բռնությունը (Primov and Others v. Russia, 2014, § 157):

Ցույցի շրջանակներում երթևեկության խոչընդոտումը վարքագիծ է, որն ինքնին համարվում է խաղաղ  (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 97): Նմանապես, հասարակական շենքերի շրջափակումը, ընդհանուր առմամբ, համարվում է խաղաղ վարքագիծ՝ չնայած դրա անօրինականությանը և այն խափանումներին, որոնք կարող են առաջանալ (Cisse v. France, 2002, §§ 39-40; Tuskia and Others v. Georgia, 2018, § 73; Annenkov and Ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի, 2017, § 126):

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը ներառում է Պայմանավորվող պետության կողմից բացասական և դրական պարտավորություններ (Öllinger v. Austria, 2006 թ., § 35): Պետությունները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքի անհիմն, անուղղակի սահմանափակումներ կիրառելուց, այլ նաև պաշտպանեն այդ իրավունքը: Չնայած 11-րդ հոդվածի հիմնական նպատակն է՝ պաշտպանել անձին պաշտպանվող  իրավունքի իրականացմանը կամայական միջամտությունից, կարող են նաև լինել դրական պարտավորություններ՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրացումը (Kudrevičius and Others v. Lithuania [GC) ], 2015, § 158, Djavit An v. Turkey, 2003, § 57):

Մասնավորապես, այդպիսիք են, օրինակ, ցույցերի վայրում առաջին օգնության ծառայությունների ներկայությունը ապահովելը՝ լինի դա քաղաքական, մշակութային կամ այլ բնույթի (Oya Ataman v. Turkey, 2006, § 39):

Հավաքների ազատության իրավունքը բացարձակ չէ. այն կարող է ենթարկվել սահմանափակումների՝ համաձայն 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության: Միջամտությունը կարող դրսևորվել ոչ միայն իրավական կամ փաստացի ուղղակի արգելքով, այլև տարատեսակ այլ միջոցներով: (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 100):

«Սահմանափակումներ» տերմինը 11-րդ հոդվածի 2-րդ մասում պետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի ներառի ինչպես հավաքից առաջ կամ ընթացքում ձեռնարկված միջոցները, այնպես էլ այնպիսիք, ինչպիսիք են պատժիչ միջոցները, որոնք ձեռնարկվել են դրանից հետո (Ezelin v. France, 1991, § 39):  Օրինակ, նախնական արգելքը կարող է սառեցնող ազդեցություն ունենալ այն անձանց վրա, ովքեր մտադիր են մասնակցել հանրահավաքին, և այդպիսով համարվել  միջամտություն, նույնիսկ, եթե հանրահավաքը հետագայում շարունակվի իշխանությունների կողմից առանց խոչընդոտի (Bączkowski and Others v. Poland, 2007, § 66-68):

Հավաքների ազատության իրավունքից բացառությունների նեղ մեկնաբանության պահանջը վերաբերում է նաև 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված օրինական նպատակներին: Մասնավորապես, «անկարգությունների կանխարգելումը», «այլոց իրավունքների պաշտպանությունը»՝ որպես ամենից հաճախ նշված թույլատրելի հիմքեր, պետք է նեղ մեկնաբանել (Navalnyy v. Russia [GC], 2018, §. 122):

Եթե նպատակը կոնկրետ հանգամանքներում ակնհայտորեն անտեղի է, կարող է մերժվել (Navalnyy v. Russia [GC], 2018, §§ 124-126)

Անկախ այն հանգամանքից, թե Դատարանը ընդունում է, որ իշխանությունները հետապնդել են օրինական նպատակ, թե հակառակը, Դատարանը կարող է հարցը դիտարկել  քննել 18-րդ հոդվածի համատեքստում առ այն, որ  խնդրո առարկա միջոցները հետապնդել են հետին նպատակ՝  ինչպիսին է քաղաքական հետապնդումը (որպես միակ նպատակ կամ ի հավելումն օրինական նպատակի) (Nemtsov v. Russia, 2014, § 130; Frumkin v. Russia, 2016, § 173).

Համաչափության սկզբունքը դիտարկելիս պետք է գնահատման առարկա դառնա նաև կիրառվող սառեցնող ազդեցությունը:

Հետագա հարկադիր միջոցները, ինչպիսիք են հավաքը ցրելու համար ուժի կիրառումը, մասնակիցների ձերբակալությունները, կալանավորումը և/կամ դրան հաջորդող վարչական վճիռները, կարող են զերծ պահել  տվյալ անձանց և մյուսներին ապագայում նմանատիպ հավաքներին մասնակցելուց (Balçık and Others v. Turkey, 2007, § 41). Սառեցնող էֆեկտը ինքնաբերաբար չի վերանում, նույնիսկ, եթե կիրառված միջոցը չեղարկվի, օրինակ, եթե տուգանքները հետագայում չեղարկվեն դատարանների կողմից (The United Macedonian Organisation Ilinden and Ivanov v. Bulgaria, 2005, § 135). Սառեցնող էֆեկտը հաճախ առկա է քաղաքական հավաքներին առնչվող միջոցառումներում, քանի որ դրանց նկատմամբ ճնշումը, ընդհանուր առմամբ, զերծ կպահի  կազմակերպիչներին և մասնակիցներին պլանավորել և մասնակցել բողոքի ցույցերին կամ ակտիվորեն ներգրավվել ընդդիմադիր քաղաքականության մեջ: Այդ միջոցները կարող են լուրջ ներուժ ունենալ: Սառեցնող էֆեկտը կարող է ուժեղանալ, եթե հարկադիր միջոցները թիրախավորեն հայտնի հասարակական գործիչներին և արժանանան  լրատվամիջոցների լայն լուսաբանման  (Nemtsov v. Russia, 2014, §§ 77-78):

Ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի մասնակիցներին ձերբակալելու համար, ովքեր չեն մասնակցել որևէ բռնության գործողությունների, կարող է սառեցնող ազդեցություն ունենալ այլոց վրա՝ զերծ պահելով նրանց  մասնակցելու համանման հանրային հավաքներին  (Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, § 90; Navalnyy and Gunko v. Russia, 2020, § 88):

Հանրահավաքը ցրելու որոշումը պետք է հիմնավորված լինի համապատասխան և բավարար պատճառներով (Ibrahimov and Others v. Azerbaijan, 2016, § 80; Laguna Guzman v. Spain, 2020, § 51):

Հավաքների ազատությանը միջամտելը, որը ներառում է դրա խափանումը, ցրումը կամ մասնակիցներին կալանավորելը, կարող է արդարացված լինել միայն կոնկրետ և բացահայտ բովանդակային հիմքերով, ինչպիսիք են օրենքով նախատեսված լուրջ ռիսկերը (Navalnyy v. Russia [GC], 2018, § 137), և միայն այն բանից հետո, երբ մասնակիցներին տրվի բավարար հնարավորություն՝ արտահայտելու իրենց տեսակետները (Éva Molnár v. Hungary, 2008, §§ 42 և 43):

Եթե պատճառած անհանգստության ծավալը շատ մեծ չէ, նույնիսկ այդ միջոցների ապարդյուն լինելու դեպքում վարչական ձերբակալումը և հավաքների ազատության իրավունքին նման կոշտ միջամտությունը չի կարող համարվել արդարացված:

Անկախ նրանից, թե ոստիկանության  միջամտությունը պայմանավորված է  հավաքի հետևանքով առաջացած սովորական կյանքի խաթարման, երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքներով, դրա մասնակիցների բռնի գործողությունները սահմանափակելու համար, ուժի կիրառումը պետք է լինի  համաչափ:  (Oya Ataman v. Turkey, 2006, §§ 41-43; Laguna Guzman v. Spain, 2020, § 54):

Այն եզրակացությունը, որ դիմումատուների նկատմամբ կիրառված ուժն անհարկի էր և չափից դուրս և, հետևաբար, հակասում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, կարող է հանգեցնել եզրակացության, որ այն «անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում»՝ 11-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով։ Կոնվենցիայի (Զախարովը և Վարժապեթյանն ընդդեմ Ռուսաստանի, 2020 թ., § 90):

Ցուցարարների և իրավապահների միջև լայնածավալ առճակատման դեպքում, որը ուղեկցվում է երկու կողմերի բռնությամբ, իշխանություններից պահանջվում է հետաքննություն սկսել իրենց իսկ նախաձեռնությամբ և  ուսումնասիրել ոչ միայն այն ցուցարարների գործողությունները, որոնք բռնություն են գործել, այլ իրավապահ մարմիններինը (Զախարովը և Վարժապեթյանն ընդդեմ Ռուսաստանի, 2020 թ., §§ 53-55):

Գործերից մեկով Կառավարությունը հենվել է հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա՝ որպես երթի ցրման հիմնավորում։ Դատարանը նախ և առաջ նշել է, որ միջամտությունը կախվածության մեջ է գտնվում հավաքներից բխող պատճառված անհանգստության աստիճանից: Դատարանը նշել է, որ տվյալ դեպքում  երթը կամ ենթադրյալ երթը տևել է ընդամենը տասնհինգ րոպե, եղել է խաղաղ, իսկ մասնակիցների թիվը եղել է  առավելագույնը հարյուր, որպիսի պայմաններում  ոստիկանների համար  չի կարող դժվար լինել անհրաժեշտության դեպքում հասարակական կարգը և ճանապարհային անվտանգությունը  պաշտպանել և զսպել՝ նշվածը  ճանապարհից դեպի մայթ տեղափոխելով:

Դատարանը կարևոր է համարել, որպեսզի ստուգվեն առաջացող ռիսկերի բնույթը, չափը, ապա միայն որոշել, թե որքանով էր անհրաժեշտ երթի ընդհատումը, այլ կերպ ասած՝ «հրատապ սոցիալական անհրաժեշտությունը[1]»:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավաքների ազատությունը հանդիսանում է անձի հիմնարար իրավունք, որին միջամտությունը պետք է լինի ծայրահեղ դեպքում՝ պահպանելով համաչափության սկզբունքը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիաները, այդ թվում՝ ճանապարհների արգելափակումը, շինությունների շրջափակումը  հանդիսանում են խաղաղ և  գտնվում են Սահմանադրության և Կոնվենցիայի պաշտպանության ներքո:

Դրանք վերաբերում են քաղաքական կյանքին առնչվող հանրային իրադարձություններին և  պետք է արժանանան առավել ուժեղ պաշտպանվածության:

Պետության կողմից նշված իրավունքի պաշտպանությունը խաթարվել է երկու՝ և դրական, և  բացասական պարտավորությունները չկատարելով:

Մասնավորապես՝ պետության կողմից չի ապահովվել այդ իրավունքների արդյունավետ իրացումը, ինչը դրսևորվել է շտապ օգնության մեքենայի բացակայության պայմաններում մահվան դեպքի վրա հասնելու, սադրիչների անպատժելիության, հավաքի մասնակիցների նկատմամբ առերևույթ հանցավոր արարքների նկատմամբ հանդուրժողականությամբ /հայհոյանքի դեպքը/:

Բացի դա, հավաքի մասնակիցների իրավունքների սահմանափակումները կրում են անհամաչափ բնույթ՝ հետևյալ պատճառաբանություններով.

Արձանագրություն կազմելու համար անձանց ոստիկանական բաժանմունք տեղափոխելը պետք է լինի այն բացառիկ դեպքերում, երբ որևէ կերպ անհնար է կազմել նշվածը տեղում /պետք է պահանջվի համապատասխան փաստաթուղթը, չտրամադրելու դեպքում փորձ արվի վերցնել, ապա նոր միայն անցնել ծայրահեղ միջոցների/: Այնինչ, շատ հաճախ անձանց տեղափոխումը ոստիկանական բաժանմունքներ տեղի են ունենում առանց նվազ միջամտող գործողությունների իրականացման:

Ակցիաներ իրականացնող անձանց ոստիկանական բաժանմունքներ տեղափոխելը շատ հաճախ կրկին իրականացվում է առանց նախազգուշական միջոցառումների, փորձ չի արվում սակավաթիվ մասնակիցների և ոստիկանական մեծածավալ ուժերի դեպքում մասնակիցներին տեղափոխել փողոցից այլ վայր:

Անհամաչափ միջամտության վառ օրինակ է  տեղափոխվող անձանց չհորդորելը մտնել ոստիկանական մեքենայի մեջ, բիրտ ուժի կիրառմամբ և բռնության կիրառմամբ նրանց տեղափոխելը:

Անձանց նկատմամբ նման միջամտությունն ընտրվում է նույնիսկ այն դեպքերում, երբ որոշ փողոցների արգելափակման դեպքում հնարավոր վնասը ակնհայտորեն քիչ կլիներ, քան այլ փողոցների դեպքում է:

Բռնի գործողությունները գործադրվում են նաև այն անձանց դեպքում, որոնք պարզապես գտնվել են ակցիայի վայրում, որոնց դեպքում գործողությունները չեն կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ:

Անհամաչափ միջամտության մասին է վկայում այն հանգամանքը, որ մասնակիցները ենթարկվում են պատժի ոստիկանների հրահանգներին չենթարկվելու, նրանց նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու համար, առանց պարզելու բռնության սկզբնաղբյուրը:

Ավելին, բիրտ ուժի կիրառումը, հայտնի գործիչներին ընտրովի թիրախավորելը, զինված ուժերում ծառայելով սպառնալը, մեքենաները առանց օրենքով սահմանված կարգի տուգանային հրապարակ տեղափոխելը ունեն պատժիչ ազդեցություն և հետապնդում են սառեցնող ազդեցությունը, ինչը կրկին հանդիսանում է համաչափության սկզբունքի խախտում:

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan