Ռուսաստանում տղամարդը սպանել է իր երեխաներին, նրանց մորը եւ տատիկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Տյումենի մարզում տղամարդը սպանել է իր երկու մանկահասակ երեխաներին (4 տարեկան եւ մեկ տարեկան ու 9 ամսական), նախկին կողակցին եւ նրա մորը, որը եկել էր աղջկան եւ թոռներին այցելության։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքը։
Զոհերի մարմինները՝ կտրող-ծակող բազմաթիվ վերքերով, գտել են դեկտեմբերի 27-ին Յուրգինսկոեի շրջանի Լեսնոե գյուղի տանը։ Կնոջ մայրը գլխին բութ գործիքով հարվածներ էր ստացել եւ մահացել գանգուղեղի բաց վնասվածքից։
Հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը՝ 31-ամյա տղամարդը, ձերբակալվել է։ Նա ընդունել է մեղքը։ Հանգամանքները եւ դրդապատճառները պարզվում են, հայտնում է Lenta-ն։
Նախնական վարկածի համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը



